Դերասանուհի Անի Լուպեն օրերս ջերմ ու բնական ֆոտոշարք է ներկայացրել, որն իրականացրել է լուսանկարիչ Հակոբ Քալաշյանի հետ: Նոր լուսանկարները նոր զրույցի առիթ հանդիսացան, որի ընթացքում Անին NEWS.am STYLE-ին պատմել է կարանտինային շրջանի, իր կարոտի, ջերմության պակասի, ինչպես նաեւ՝ ազատության ու սիրո մասին իր պատկերացումների մասին:
Անի, շատերն ասում են, որ կարանտինից հետո են հասկացել, թե որքան կապված են իրականում բնության հետ. քո եւ բնության կապն ինչպիսի՞ն էր առաջ, ինչպիսի՞ն է հիմա:
Ինձ կարանտին հարկավոր չէր ինչ-որ բան հասկանալու համար, ես միշտ եմ կապված եղել բնությանը, միշտ էլ գնահատել եմ օրս, աշխատանքս եւ, առհասարակ, միշտ եմ շնորհակալ եղել իմ ապրած ամեն օրվա համար: Դա հասկանալու համար ինձ այսքան պարապ օրեր հարկավոր չէին:
Ինքդ խաղում ես թատրոնում, նկարահանվում հեռուստատեսությամբ, երգում միջոցառումներին... Պասիվ առօրյան, կարծես, քեզ համար չէ: Ինչպե՞ս էիր անցկացնում ժամանակդ տանը:
Սարսափելի… Ակտիվ կյանքից միանգամից այս կտրուկ պասիվությանն անցնելը խելագարեցնող էր ինձ համար: Ես զարմանում եմ, որ դիմացել եմ (ծիծաղում է):
Շատ ակտիվ մարդիկ խոստովանում են, որ սկզբում նեղվել էին տանը մնալու մտքից, բայց հետո հասկացել, որ դա անհրաժեշտություն էր, ու այժմ ավելի են կապվել տան, ընտանիքի հետ. քո կյանքում ինչ նոր աշխարհընկալումներ եղան այս շրջանում:
Դա բնավորության հետ է կապված. ինձ համար երկու ամիս տանը մնալն ընտանիքիս հետ կապվելու անհրաժեշտություն չէր: Անկեղծ եմ ասում՝ ինձ ոչինչ այս շրջանը չտվեց, բացի ձանձրույթից: Ես իմ ընտանիքի հետ միշտ եմ կապված եղել, ինձ դրա համար ժամանակ պետք չէր: Ես կարողանում եմ գնահատել իմ օրը շնորհակալ լինել Աստծուն ամեն օրվա համար, ընկերներիս, ընտանիքիս, աշխատանքիս համար…
Ի՞նչ է քեզ համար ազատությունն, առհասարակ:
Անկեղծ լինելն է…
Շատ կանայք խուսափում են հարաբերություններից՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է սահմանափակել իրենց ազատությունը: Համաձա՞յն ես այս կարիքին:
Չգիտեմ՝ շատերն ինչու են այդպես մտածում, բայց ես համաձայն չեմ: Սիրել, նվիրվել, ապրել ուրիշի համար, մտածել ուրիշի մասին… այդ ամենը հրաշալի է: Դա էլ, կարծում եմ, բնավորության եւ էության հետ է կապված: Ինձ դա չի խանգարել, հակառակը՝ միշտ մոտիվացրել է ու կրկնապատկել ազատությունս:
Անի, «Ազիզյանները» սիթքոմի քո կերպարը՝ Ռուզանը, բավական մակերեսային եւ կյանքին շատ թեթեւ նայող կին է. Ռուզանի ո՞ր հատկանիշը կցանկանայիր ունենալ իրական կյանքում:
Ինձ համար Ռուզանը շատ ծիծաղելի կին է, ես սիրել եմ նրան… Իսկ հատկանիշներից երեւի՝ ցանկցած դեպքում մնալ ընտանիքին հավատարիմ (ժպտում է):
Հեռուստադիտողին դու հայտնի ես քո բնական գանգուրներով, որոնք իմիջիդ անբաժան մասն են դարձել. հետաքրքիր է՝ հաճախ ուղիղ մազերով աղջիկները ցանկանում են ունենալ ալիքներ, իսկ գանգրահերները՝ հակառակը: Դու ինքդ, երբեւէ «նեղվե՞լ ես» գանգուրներիցդ:
Ես սիրում եմ իմ մազերը (ծիծաղում է): Ոչ, երբեք չեմ նեղվել այդ պատճառով:
Իսկ որպես դերասանուհի՝ պատրա՞ստ ես երբեւէ դիմել կտրուկ ոճափոխության:
Եթե դերը, կերպարը դա պահանջում է, այո, պատրաստ եմ…
Ստեղծագործական ո՞ր հարթակն ես ամենից շատ կարոտել այս շրջանում:
Անխտիր բոլորն էլ կարոտել եմ շատ:
Երբ ավելի անվտանգ լինի համբույրով միմյանց բարեւելը, ո՞վ կլինի այն մարդը, ում առաջինը ամուր կգրկես ու կհամբուրես:
Ջերմության պակասը, այս զգուշությունը սպանում են… Ես շատ տաք մարդ եմ, ու ինձ համար շատ դժվար է այս շրջանը: Համբուրելը չգիտեմ, բայց ընկերներիս շատ պինդ կգրկեմ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի