MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Վեց նշան, որ դուք ծնվել եք ավելին անելու համար

22:12, 30 մայիսի

1. Դուք անընդհատ զբաղված եք ուրիշների հանձնարարությունները կատարելով

Գուցե դուք չգիտեք` բնածին առաջնորդ եք, թե ոչ, բայց, ամեն դեպքում, ՈՉԻՆՉ չեք անում, որպեսզի ձեզ մղեք մեծ փոփոխությունների: Զգում եք, որ կանգնած եք տեղում` աշխատելով ուրիշների համար: Դուք ուզում եք ազատություն, արվեստ եւ զարգացում, բայց հիանալիորեն հասկանում եք, որ չեք կարող հասնել այդ ամենին` շարունակելով աշխատել ինչ-որ մեկի համար: Դուք գիտեք, որ ձեր տեսիլքն ինչ-որ բան արժե: Եւ դուք գոհացած կլինեք միայն այն դեպքում, երբ կկարողանաք լիովին դրսեւորել ՁԵՐ ԲՈԼՈՐ ունակությունները:

2. Դուք անդադար հետաձգում եք ձեր գործերը` սպասելով ներշնչման կամ «ճիշտ» տրամադրության

Դուք հաճախ անհրաժեշտ աշխատանքը կատարելու փոխարեն ժամանակը լցնում եք անպետք կամ ոչ հրատապ գործերով: Բայց եթե դուք կոչված եք ավելին անելու համար, կգա ժամանակը եւ կանեք այն, ինչ իսկապես ուզում եք: Բայց գուցե դուք չե՞ք ցանկանում ինչ-որ բան անել, քանի որ դա թվում է պարտականություն, կամ երեւի վախենու՞մ եք, որ կձախողեք առաջին իսկ փորձը, հնարավոր է նաեւ, որ պարզապես ներշնչված չեք: Երբեմն հարկավոր է ականջ դնել կանխազգացումներին, եւ նրանք կհուշեն, թե մեզ իրականում ինչ է պետք:

3. Երեխա ժամանակ դուք մեծերին, որոնք կոստյում էին հագնում աշխատանքի գնալուց առաջ, համարում էիք խելագար

Դուք գիտեիք, որ ավելի իմաստալից կլիներ, եթե ընթանայիք ձեր ուղիով, որը կենթադրեր առավել ազատություն ու ճկունություն, եւ ոչ թե պրագմատիզմ, ինչպես այն մեծերի դեպքում: Եւ այժմ շահելով կամ կորցնելով ցանկալին` դուք ստույգ գիտեք, որ ձեր տեսիլքը բացարձակապես ճշմարիտ էր:

 4. Դուք ունեք գործ` այնքան սիրելի, որ պատրաստ կլինեիք զբաղվել դրանով անվճար: Բայց ժամանակ չկա

Ինչ հետաքրքիր շրջապտույտ է. որքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում: Սակայն եթե դուք զբաղվում եք իսկապես սիրելի գործով, նյութական շահի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Դուք պարզապես բավականություն եք ստանում:

5. Դուք իդեալիստ եք եւ ռոմանտիկ, որը երազում է փոխել աշխարհը

Գուցե մանկության տարիներին աշխարհին նայել եք վարդագույն ակնոցով, բայց որքան մեծանում եք, այնքան ավելի են փոխվում հայացքները: Դուք պետք է սթափ եւ առանց չափազանցության գնահատեք իրավիճակը եւ ամեն բան, որ ձեզ շրջապատում է: Բայց եւ այնպես, ո՞վ գիտի, թե որն է վարդագույն ակնոցի եւ իրականության այդ սահմանը: Դա պետք է վճռեք ինքնուրույն: Լինել իդեալիստ, չի նշանակում լինել խենթ, այլ որ դուք արարող եք:

6. Դուք միշտ չէ, որ կարող եք բացատրել, թե ինչու գիտեք այն, ինչ գիտեք, եւ դա պատահում է բավականին հաճախ

Մարգարեները տեսիլքներ չեն ստանում ինչ-որ անհայտ տեղից, եւ աշխարհը չի շշնջում նրանց ինչ-որ գործողությունների մասին: Նրանք ստանում են տեսիլքներ իրենց ներքին աշխարհից, որը եւ հուշում է լավագույն ելքը: Անվանեք դա ինտուիցիա, հոտառություն կամ վեցերորդ զգայարան: Բայց եթե դուք նախատեսված եք այս աշխարհում ավելին անելու համար, մշտապես պահանջված կլինեք Տիեզերքից: Հիրավի, դուք այլընտրանք չունեք, եթե ձեր բախտը մեծ գործեր ստեղծելն է: Ի վերջո, ձեր վեցերորդ զգայարանը կհուշի ձեզ, թե ինչ անել:

Աղբյուր՝ Wday.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել