MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Գրավիչ կանանց 5 սովորույթ

21:12, 3 հունիսի

1. Մագնիսական կանայք միշտ դրական են: Իսկ դրական տրամադրվածությունը ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր: Այո, երբեմն նրանք ուժերի անկում են ունենում, անտրամադիր են լինում եւ իսկական դեպրեսիա են ապրում, բայց, ընդհանուր առմամբ, նման կանայք հավատում են լավագույնին:  

2. Նրանք պատասխանատվություն են ստանձնում: Ավելի հեշտ է դրական եւ երջանիկ մնալ, երբ վստահ ես, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, որ դու ինքդ ես պատասխանատու կյանքիդ համար: Երբ փնտրում ես, թե ում մեղադրել անհաջողություններիդ համար, դա բոլորովին գրավիչ չէ, որովhետեւ այդպես դու բացասական լիցքեր ես ճառագում, որն ուրիշները ստիպված են լինում ընդունել իրենց վրա: 

3. Նրանք աշխատում են երջանիկ լինելու ուղղությամբ: Մագնիսական կինն ուղղակի չի խաբում իրեն եւ համոզում, թե ամեն ինչ լավ է: Նա անում է ամեն հնարավորը, որպեսզի դա իրոք այդպես լինի:  Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ շատ բան կախված է ուղղակի մոտեցումից եւ կյանքին հայացքից, բայց այդ մասին խոսվել է առաջին կետում: 

4. Նրանք ուրիշների մեջ լավն են տեսնում: Հարաբերություններն անհամեմատ ավելի բարդ են, երբ դու փորձում ես ինչ-որ վատ բան գտնել, բացահայտել նրա շահադիտական մտադրությունները եւ այլն: Եթե վստահ ես, որ ձեզ մոտ ամեն ինչ ԱՅՆՔԱՆ լավ չի կարող լինել, գիտե՞ս ինչ: Հենց այդպես էլ կլինի: Նույնիսկ եթե ինչ-որ վատ բան  է լինում, ցանկալի կինը չի սկսում  անմիջապես մեղավորի փնտրել, չի մտածում, որ նա դիտավորյալ է վատ բան արել, այլ տեղի ունեցողի օբյեկտիվ պատճառներ է փնտրում: 

5. Նրանց համար կարեւոր է անձնական աճն ու նպատակները: Երբեմն մարդիկ հուզվում են, թե իբր ստիպված են սեփական երազանքները զոհաբերել հանուն հարաբերությունների եւ ընտանիքի: Բայց դա շատ հեռու է ճշմարտությունից: Ուղղակի պետք է այնպիսի հարաբերություններ գտնել, որոնք կհամընկնեն ձեր երազանքներին, եւ այնպիսի մարդու, որը կաջակցի ձեր երազանքներին: Ձեր զուգընկերոջից բացի, ուրիշ մեկի հանդեպ կիրքն օգնում է հարաբերություններում: Դա ձեզ պաշտպանում է ձանձրույթից: 

Աղբյուրը` Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել