Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Խորոտիկ-մորոտիկ»․ Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

«Չէի կարողանում պատկերացնել, որ մայրս չկա». Աղաս Մանուկյանը` իր մեծ կորստի եւ անցած ճանապարհի մասին

BACKSTAGE. Ինչպես են անցել «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

Մատնահարդարման 5 տարածված միֆեր

90-ականներին ծնողներս թույլ չեն տվել, որ ես ու քույրս մտածենեք տան հոգսերի մասին»․ Իրինա Թովմասյան

5 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար. Ջեք Թեքեյան

BACKSTAGE. Գոշը, Քրիստինա Եղոյանը, Լիանա Վանոյանը, Արուս Տիգրանյանը եւ այլ դերասաններ` «Կինստարգրամ» նոր սիթքոմում (ֆոտո/վիդեո)

«Այս իրադարձություններից հետո նորաձեւության աշխարհը կփոխվի». աստղային դիզայներ Հայկ Ավանեսյանի կանխատեսումները՝ նորաձեւության ոլորտի մասին

14:16, 27 մայիսի

Ուկրաինաբնակ ճանաչված հայ դիզայներ Հայկ Ավանեսյանը, որն աշխատում է ուկրաինական ու ռուսական շոու բիզնսի մի շարք աստղերի հետ, որոնցից են Վերա Բրեժնեւան, Թինա Քերոլը, Եկատերինա Պոլեխինան,  «Կուխնյա» սերիալի աստղ Ելենա Պոդկամինսկայան, «Վիա Գրա» խմբից Էրիկա Գերցեգը եւ այլք, այս շրջանում, ինչպես շատերը, անցել է աշխատանքային պասիվ գրաֆիկի: Սակայն ինչպես ինքն է նշում՝ կարանտինն օգնել է իրեն իր էսքիզներին նայել այլ տեսանկյունից եւ նոր ոգեշնչումներ ստանալ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայկը խոսել է այն մասին, թե ինչպես այս ճգնաժամը կազդի նորաձեւության աշխարհի վրա եւ պատմել՝ ինչպես են անցկացնում կարանտինային այս շրջանը Կիեւում:

«Ինձ համար կարանտինը շատ ոչ տեղին սկսվեց, քանի որ գարնանը նպատակ ունեի ցուցադրություն կազմակերպել, թողարկել նոր հավաքածու, որի էսքիզների մեծ մասը գծել էի, պատվիրել էի կտորները ու սկսել կարելու պրոցեսը: Այս ամբողջ գործընթացը, սակայն, մի կողմ թողեցինք եւ անցանք կարանտինի: Կարողացանք միայն իրականացնել մեր հաճախորդների անհատական պատվերները»,-ասում է նա ու հավելում,-«Գրեթե, ավարտին էի հասցրել նոր հավաքածուի էսքիզները, սակայն քանի որ այս ողջ ընթացքում տանն էի, նոր մտքեր ինձ մոտ առաջացան, ու հիմա, երբ վերսկսեմ աշխատանքս, շատ փոփոխություններ կմտցնեմ դրա մեջ»:

Հայկի խոսքով՝ այս իրավիճակը մի շարք փոփոխություններ կհաստատի նորաձեւության աշխարհում.

«Մեզ վրա այս իրավիճակը մեծ ազդեցություն թողեց, քանի որ մենք զբաղվում ենք հենց երեկոյան զգեստների արտադրությամբ, իսկ այս շրջանում բոլոր հանրային միջոցառումները չեղարկված են, ու հիմա, պարզապես, սպասում ենք, թե երբ է ամեն ինչ իր հունով ընթանալու: Հիմա այն բրենդներն են մեծամասշտաբ վաճառք իրականացնում, որոնք զբաղվում են առօրյա հագուստի արտադրությամբ: Առհասարակ, այս իրադարձություններից հետո նորաձեւության աշխարհը կփոխվի. մարդիկ կսկսեն ավելի որակով հագուստ ընտրել, էլ չեն վազի թրենդների հետեւից, կնախընտրեն ավելի պրակտիկ հագուստ: Ցանկացած ճգնաժամից հետո մարդ ձգտում է տոնակատարության, այնպես որ, պահանջված կլինեն նաեւ փայլերը: Այդպես է նաեւ ցուրտ ձմռանից հետո, երբ սկսում ենք նախընտրել վառ երանգների հագուստ: Այս շրջանում մարդիկ ընտելացան նաեւ հեռահար աշխատանքին, առցանց գնումներին, ինչը կնպաստի առցանց վաճառքի ընդլայնմանը, հնարավոր է` սա եւս որոշ փոփոխություններ մտցնի նորաձեւության ոլորտի աշխատանքներում»:

Հայկը, որը երբեք չի ունեցել ռուս եւ ուկրաինացի աստղերի կողմից պատվերների պակաս, նշում է՝ այս պասիվությունը չի շրջանցել նաեւ հայտնիներին.

«Այս պահին չունեմ հայտնիներից պատվերներ, քանի որ կարանտինը նաեւ նրանց գործունեության վրա է ազդել: Հիմա ելույթներ չեն ունենում, համերգներ չկան, այս առումով շոու բիզնեսում էլ է կյանքը կանգ առել. բոլորը սպասում են կարանտինի վերջնական ավարտին»:

Կիեւում մայիսի 11-ից սահմանափակումների որոշ մեղմացումներ են մտցրել: Հայկը եւս փորձում է աստիճանաբար հարմարվել կյանքի նոր ռիթմին.

«Հիմա կամաց-կամաց կսկսենք աշխատել եւ մտնել տեմպի մեջ: Երբ կարանտինը սկսվեց, ինձ համար շատ դժվար էր, քանի որ ես սովոր եմ աշխատելուն, անդադար նկարելուն, հանդիպումներին, հաճախորդներին, կյանքումս միշտ ինչ-որ շարժ կա: Սկզբի օրերին, առհասարակ, տնից դուրս չէի գալիս, ինչի արդյունքում սկսեցի ավելի մանրակրկիտ զննել աշխատանքս, վերագնահատել ամեն բան եւ նոր ուղղություններ ընտրել, որոնք միայն կողքից նայելով են բացահայտվում:

Չնայած բոլոր մինուսներին` կարանտինն ունեցավ նաեւ իր դրական կողմերը` ավելի մեծ կենտրոնացում կարելի էր տրամադրել ստեղծագործական մտքերին: Օրինակ, իմ աշխատանքներում փորձել եմ հայտնի նկարիչների գործերից կոլաժներ հավաքել:

Ինչ վերաբերում է Կիեւին` այստեղ կյանքը կամաց-կամաց փոխվում է: Չնայած կարանտինը շարունակվում է` արդեն ի հայտ են եկել խցանումներ: Մարդիկ արդեն կարող են դուրս գալ զբոսնելու, այգիները բաց են. դրական փոփոխությունների հետ հույս է հայտնվել: Երբ նոր էինք անցել խիստ ռեժիմին, պարզ չէր, թե որքան պետք է մնանք տանը, իսկ այսօր արդեն ավելի ստույգ ժամանակացույց կա տարբեր բնագավառների համար: Բաց են նաեւ սրճարաններն ու հանրային այլ վայրերը: Այս ամենը հույս է ներշնչում, որ կյանքը շուտով կհոսի բնականոն հունով»,-ասում է դիզայները:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Հայկ Ավանեսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության