«Ատելությունը մեր շրջապատում» վավերագրական ժապավենը, որի պրոդյուսերը միլիարդատեր Սերգեյ Սարկիսովն է, Emmy Award հեռուստատեսային հեղինակավոր մրցույթի միանգամից երկու մրցանակի է հավակնում։ Associated Television International-ի տվյալներով՝ Սարկիսովը ռուս առաջին պրոդյուսերն է, որն առաջադրված է այդ մրցանակին։
«Ատելությունը մեր շրջապատում» ֆիլմը պատմում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ժամանակակից հասարակության շրջանում հակասեմիտիզմի նոր ալիքի մասին։ Ժապավենը ցույց է տալիս մարդկանց պատմություններ, որոնք մեր օրերում բախվել են հակասեմիտիզմի ագրեսիվ դրսեւորումների, որոնց ճակատագրերը նմանվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հոլոքոստ վերարածների պատմություններին։ Ժապավենի ռեժիսորը Դեւիդ Մաքենզին է, Սերգեյ Սարկիսովի հետ որպես պրոդյուսեր հանդես են եկել Դեւիդ Մաքենզին, Դին Քեյնը, Լաուրա Մաքենզին եւ Մոնթել Ուիլյամսը։ Նախկինում Սարկիսովը, Մաքենզին, Ուիլյամսն ու Քեյնը միասին աշխատել են «Ժխտման ճարտարապետները» վավերագրական նախագծի վրա, որը նվիրված է ԱՄՆ-ում հայոց ցեղասպանության ժխտման խնդրին, հայտնում է Regnum-ը՝ վկայակոչելով «Блиц фильм» ընկերության մամուլի ծառայությանը։
«Աշխատելով «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի վրա, որը նվիրված է հայոց ցեղասպանությանը, ես գիտի, որ դրա ու Հոլոքոստի միջեւ խորը կապ կա, եւ ինձ համար սարսափելի է տեսնել այդ վախեցնող նմանություններն ու միտումները, որոնք կարող են սարսափելի հետեւանքների հանգեցնել։ Հույս ունեմ, որ այս անվանակարգի եւ մեր ֆիլմի նկատմամբ ուշադրութան շնորհիվ ավելի շատ երիտասարդ մարդիկ կկարողանան իմանալ այդ խնդիր մասին եւ հասկանալ դրա մասշտաբն ու կարեւորությունը։ Ցանկանում եմ Ակադեմիային շնորհակալություն հայտնել մեր աշխատանքի կարեւորությունն ընդունելու համար»,- նշել է Սերգեյ Սարկիսովը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ