Անաստասիա Վոլոչկովայի անվան հետ կապված հերթական սկանդալը. ոմն գործարար Վլադիսլավ Ֆոմենկոն մանրամասներ է հրապարակել Անաստասիա Վոլոչկովայի հետ իր բուռն, բայց արագընթաց սիրավեպից։ Նա պնդում է, որ բալետի պարուհու հետ ծանոթացել է 2014թ.-ին Նոր Ռիգայում, եւ իրենք սիրահարներ են դարձել։ Նրանց բուռն սիրավեպը հինգ ամիս է տեւել. արդյունքում բալետի նախկին պարուհին հղիացել է, սակայն Ֆոմենկոն մինչ այժմ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել երեխայի հետ։
Զույգը բաժանվել է պարուհու դավաճանության պատճառով. Ֆոմենկոն նրան բաղնիքում «բռնացրել» է վարորդի հետ։ Գործարարի խոսքով՝ Անաստասիան այդ պահին հղիության հինգերորդ ամսում է եղել, եւ կլորացած որովայնն արդեն նկատելի էր, ինչը երեւում է զույգի համատեղ լուսանկարներում։ Սակայն բաժանությունից հետո Ֆոմենկոն այլեւս չի կարողացել կապ հաստատել արտիստի հետ (վերջինս նրան սեւ ցուցակում է ավելացրել) եւ պարզել իրենց՝ դեռ ծնված երեխայի ճակատագիրը, ինչի առնչությամբ ապրումներ ունի մինչեւ հիմա։
«Նաստյա, ի՞նչ է տեղի ունեցել մեր երեխայի հետ։ Եթե նա ծնվել է ու մեծանում է, ի՞նչ է եղել նրա հետ։ Նրան քո մա՞յրն է դաստիարակում, թե դու նրան օտար մարդկանց ես տվել»,- բաց նամակում Վլադիսլավը դիմել է Վոլոչկովային։
Սակայն բալետի նախկին պարուհին հերքում է գործարարի բոլոր պահանջները։ Նա պնդում է, որ երբեք չի հանդիպել Ֆոմենկոյի հետ։ Պարզապես նա կառուցել է իր տունն ու մի անգամ խնդրել համատեղ լուսանկար անել, իսկ հիմա այս կերպ գովազդվում է իրա անվան շնորհիվ։ Ընդ որում, համատեղ լուսանկարում գործարարը, չգիտես՝ ինչու, խալաթ է կրում, գրկել է Վոլոչկովային՝ բազմոցին նստած…
Վլադիսլավը չի պատրաստվում հանձնվել, առավել եւս որ Վոլոչկովայի հետ սիրավեպի պատճառով կործանվել է իր ընտանիքը։ Նա սպառնում է Անաստասիայի հետ անձնական լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել։ Նրա նպատակն է այլ տղամարդկանց նախազգուշացնել նախկին պարուհու հետ ծանոթությունից, որին շրջապատում «Նաստյա փոշեկուլ» են անվանում, քանի որ նա գումար է վերցնում ունեւոր երկրպագուներից, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ KP.ru, Eg.ru, НТВ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»