Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Հայտնի մանկագիրն ու Չեբուրաշկայի ստեղծողը նվաստացրել է դստերն ու նրան աղանդ ուղարկել. սարսափելի մանրամասներ

19:16, 28 մայիսի

Հայտնի գրող եւ դրամատուրգ Էդուարդ Ուսպենսկիի մաhվանից հետո է միայն պարզվել, որ նրա ամբողջ ընտանիքը տանջվել է նրա դաժանության պատճառով։ Նրա դստեր՝ Տատյանա Ուսպենսկայայի ընկերը պատմել է, որ Չեբուրաշկայի ստեղծողը միակ դստերն ուղարկել է «Ստոլբունի աղանդ» (3-րդ լուսանկարում), որում ծեծը, նվաստացումներն ու բռնությունը նյութապես ապահովված ծնողների երեխաների դաստիարակության մեթոդ էին։

Հիշեցնենք՝ Էդուարդ Ուսպենսկիի դուստրը հանդել է եկել բաց նամակով, որում հայտնել է. բռնությունը գրողի համար ընտանիքում հարաբերությունների համակարգ էր, Էդուար Ոիսպենսկին ալկոհոլի հետ կապված խնդիրներ է ունեցել, նա «Ստոլբունի աղանդի» մաս է կազմել։ Տատյանան Ռուսաստանի պետական մանկական գրադարանին խնդրել է հոր անունով գրական մրցանակ չսահմանել։ 

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում գրող Վալենին Պոստնիկովը մանրամասն պատմել է, որ Էդուարդ Ուսպենսկին երկար տարիներ ալկոհոլամոլ է եկել, հարբածության վիճակում դրամատուրգը կենդանու է վերածվել։ Ներգրավվածություն աղանդում, ծեծ տանը եւ հայտնի հոր  արբեցողություն. Տատյանա Ուսպենսկայային բաժին են ընկել բոլոր մղձավանջները, որոնք կարելի է միայն պատկերացնել մանկական ամենասարսափելի երազում։

«Ես ու Տանյան գրեթե հասակակիցներ ենք, ընկերություն ենք արել մանուց։ Մեր հայրերը (Էդուարդ Ուսպենսկի եւ Յուրի Պոստնիկով՝ գրողներ) լավ ընկերներ էին։ Ես ամեն ինչ գիտեմ նրա մանկության մասին, այդ պատճառով այսօր ե՛ւ նա, ե՛ւ ես դեմ ենք, որ ի պատիվ Ուսպենսկու անվանեն մանկական գրականության ոլորտում «Մեծ հեքիաթ» նոր մրցանակը»,- նշել է Վալենտինը։

«Տատյանան միշտ հանգիստ ու խաղաղ աղջիկ է եղել, շատ նուրբ ու խոցելի։ Բայց նրա հորը կատաղության էր հասցնում ցանկացած մանրուք, որը կարող էր թույլ տալ Տանյան։ Ավելի մեծ տարիքում ես բազմաթիվ անգամներ խորհրդակցել եմ հոգեբանների հետ Ուսպենսկիի առողջության վերաբերյալ. շատերը ենթադրում էին, որ նրա մոտ կարող էր անձի երկվություն լինել։ Նա մեկ վայրկյանում նորմալ մարդուց հրեշի էր վերածվում, բղավում էր։ Էլեոնորա Ֆիլինայի (Ուսպենսկիի երրորդ կինը) որդու վրա շիշ էր նետում։

Իսկ Տանյային մի անգամ քսան աստիճան ցրտին փողոց է վռնդել, նրա վարքագծում ու խոսքերում ինչ-որ բան դուր չի եկել Ուսպենսկիին։ Նա փախել է հարեւանների մոտ, հազիվ է փրկվել… Տանյան պատմել է, որ այդ աղանդում, որը գտնվում էր Մերձմոսկվայում, 30-40 մարդ կար՝ տղաներ, աղջիկներ, կանայք, տղամարդիկ։ Իսկ աղջիկները դառնում էին նրանց սիրուհիները, ստրկուհիները։ Ստոլբունը քնում էր բոլոր «հարճերի» հետ, որոնք արդյունքում նրան շատ երեխաներ էին պարգեւում։ Հստակ թիվն ասել դժվար է»,- նշել է նա։

Գլխավոր լուսանկարը՝ Յուրի Բելինսկի/«ՏԱՍՍ»


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել