Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, որը բռնաբարության համար 23 տարվա ազատազրկման է դատապարտվել եւ կրում է պատիժը, մեղադրել են բռնաբարության եւս չորս դեպքի համար։ Variety-ի հաղորդմամբ՝ այդ թվում մեղադրանքներ են հնչել անչափահասի նկատմամբ ոտնձգության վերաբերյալ։
Ենթադրյալ զոհերի անունները չեն նշվում։ Ըստ նրանց ցուցմունքների՝ միջադեպերը տեղի են ունեցել 1984-2013թթ., զոհերից մեկը բռնաբարության պահին՝ 1994թ.-ին, 17 տարեկան է եղել։ Նա պնդում է, որ Վայնշտեյնը «բռնությամբ պահել է իրեն, ոտնձգել ու բռնաբարել»։ Հանցագործությունը տեղի է ունեցել հյուրանոցի համարում, բռնաբարությունից հետո պրոդյուսերը սպառնացել է ֆիզիկական բռնություն գործադրել, եթե նա պատմի կատարվածի մասին, ինչպես նաեւ խոստացել է ոչնչացնել նրա դերասական կարիերան։
Տուժողները Վայնշտեյնի դեմ դատական հայց են ներկայացրել։ Դրանում որպես պատասխանող՝ նշված են նրա եղբայրը՝ Բոբ Վայնշտեյնը, ինչպես նաեւ Miramax եւ Disney ընկերությունները։ Նշվում է, որ նրանք «կա՛մ գիտեին, կա՛մ պետք է իմանային հանցագործի գործողությունների մասին» եւ կանխարգելեին դրանք։
Զոհերից մեկն Էկվադորից 70-ամյա կին է, որը պնդում է, որ պրոդյուսերն իր նկատմամբ ոտնձգել է 1984թ.-ին Կաննի հյուրանոցներից մեկում, երբ ինքը 34 տարեկան է եղել։ Երրորդ զոհը՝ 38 տարեկան, հայտարարել է, որ Վայնշտեյնն իրեն բռնաբարել է 2008թ.-ին Նյու Յորքում։ Չորրորդը՝ Հունգարիայի 35-ամյա բնակչուհի, հայտարարել է 2013թ.-ին՝ Վենետիկի կինոփառատոնի անցկացման ընթացքում, օրալ սեքսի հարկադրման մասին։
Մարտի 11-ին պրոդյուսերը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։ Փետրվարին երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել երրորդ աստիճանի բռնաբարության եւ առաջին աստիճանի սեռական հարաբերության հակման համար։ Վայնշտեյնը հրաժարվել է ընդունել մեղքը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։
Պրոդյուսերի հասցեին մեղադրանքներն առաջին անգամ հնչել են 2017թ.-ին The New York Times-ի էջերում։ Պարբերականը գրել է բազմաթիվ երիտասարդ դերասանուհիների ու պրոդյուսերի ենթակաների մասին, որոնք տուժել են վերջին 30 տարվա ընթացքում։ Ավելի ուշ Վայնշտեյնի հետ հարաբերությունների պատմությունները ներկայացրել է ավելի քան 80 կին, այդ թվում Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն եւ Սալմա Հայեքը։
Աղբյուրը՝ Lenta.ru
Լուսանկարները՝ Justine Lane/EPA-EFE/Shutterstock, Don Emmert/AFP VIA Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար10:29, 28 մարտի
Բրիթնի Սփիրսը նիհարում և շարունակում է հրապարակել իր մերկ լուսանկարները10:03, 28 մարտի
«Ինկած բերդի իշխանուհին»՝ Լավագույն ներկայացում, Տիգրան Գաբոյանն ու Արաքսյա Մելիքյանը՝ լավագույն դերասաններ. կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը09:00, 28 մարտի
ՄԱՐՏԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:15, 27 մարտի
Իտալացի մոդելն այնքան գեղեցիկ է, որ շատերը վստահ են, որ նա չափազանց լավն է իրական լինելու համար