Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Չէի ուզում, որ դասարանցիներս ինձ այնտեղ տեսնեին». Հասմիկ Կարապետյանը` չկորցրած մանկության, մանկական սերերի ու համարձակ քայլերի մասին

16:04, 1 հունիսի

Այսօր հունիսի 1-ն է, ինչը նշանակում է` աշխարհի մի շարք երկրներում նշում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը, թեեւ այս տարի այն, ցավոք, չի ուղեկցվի ժամանցային իրադարձություններով ու հատուկ տոնախմբությամբ, բայց ծնողներն ամեն ինչ կանեն, որ ցանկացած պարագայում երեխաները չդադարեն ժպտալ ու հավատալ հրաշքների:

Հասմիկ Կարապետյանն ու ամուսինը` Շանթը, եւս ծրագրում են այս օրն առանձնահատուկ դարձնել իրենց երեխաների` Տաթեւի ու Գրիգորի համար: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հասմիկը նշեց, որ հասարակական վայրեր չեն տանի երեխաներին, բայց նրանց ուրախացնել կարելի է նաեւ տնային պայմաններում` նվերների ու ուշադրության միջոցով:

Հունիսի 1-ն առիթ հանդսացավ, որպեսզի Հասմիկի հետ զրուցենք ոչ միայն իր երեխաների, այլեւ հենց փոքրիկ Հասմիկի մանկության տարիների խենթությունների, սերերի ու երազանքների մասին:

«Սիրում էի լինել ուշադրության կենտրոնում»

Հասմիկի մանկությունն անցել է Երեւանում` Աջափնյակ թաղամասում, որտեղ հաճախել է մանկսպատեզ, իսկ ավելի ուշ` Ալեքսանդր Բլոկի անվան դպրոց.

«Ամեն երեխա ունի իր յուրահատկությունները եւ տարբերվում է բոլորից: Ինքս իմ մասին այդքան լավ չեմ խոսի, ինչքան իմ մտերիմ մարդիկ, բայց կարող եմ ասել, որ դեռ մանկության տարիքից սիրում էի լինել ուշադրության կենտրոնում, շփվող էի ու ավելի շատ տղաների հետ էի ընկերություն անում:

Բազմաթիվ դրվագներ կան մանկությունից, որոնք դաջվել են հուշերիս մեջ, եւ որոնք միշտ ժպիտով եմ հիշում: Յուրահատուկ բաներ շատ եմ արել, դպրոցում ինձ, նույնիսկ, «Սպիտակ ագռավ» էին անվանում, որովհետեւ բոլորից տարբերվում էի: Միշտ ճամբարներ էի կազմակերպում, եւ հիշում եմ` երբ մանկապարտեզից գալիս էի տուն, տիկնիկներիս շարում էի բազմոցին, միացնում էի իմ սիրած երգերն, ու օծանելիքի շիշը որպես բարձրախոս օգտագործելով` երգում էի նրանց համար: Երբ մեր տուն հորաքրոջս աղջիկներն էին գալիս, խնդրում էին, որ իրենց էլ այդ երգերը սովորեցնեի, բաց ես այդ տարիներին այնքան «խոզուկ» էի, որ չէի սովորեցնում (ծիծաղում է): Նաեւ չէի սիրում, երբ իմ խաղալիքներով այլ երեխաներ էին խաղում, ես միշտ դրանք դասավորում էի ու չէի սիրում, երբ դրանց ձեռք էին տալիս: Հիշում եմ նաեւ, որ շատ էի սիրում թութ ուտել, ու միշտ ծառեր էի բարձրանում»:

«Հայրիկիս հետ էի ավելի շատ կապված»

Երգչուհու դաստիարկությամբ զբաղվել են թե´ հայրը, թե´ մայրը, սակայն ինչպես ինքն է հիշում` բնույթով ավելի շատ հորն էր նման:

«Իմ դաստիարակությամբ միշտ մայրս ու հայրս հավասարապես զբաղվել են, բայց քանի որ ես ավելի ազատասեր էի, բնավորությամբ ավելի շատ հայրիկիս նման էի, հենց նրա հետ էի ավելի շատ կապված: Նա ինձ տանում էր տարբեր այգիներ, դասերս էր ինձ հետ պարապում, հատկապես մաթեմատիկան, որն այդքան լավ ինձ մոտ չէր ստացվում, իսկ նա փորձում էր հետաքրքրություն սերմանել իմ մեջ այդ առարկայի նկատմամբ:

Շատ երաժշտական էի դեռ մանկապարտեզի տարիքից, ինչը նկատել էին նաեւ դաստիարակներս, շատ երգեր հենց ինձ էին վստահում, բայց դա ինձ մոտ ավելի ակնհայտ նկատվեց դպրոցական տարիքում` 11-12 տարեկանում, երբ արդեն սկսեցի հաճախել երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին ու մեղեդիներ հորինել, որոնք համադրում էի իմ գրած բանաստեղծությունների հետ, փորձում էի երգեր ստեղծել...

Անմահության թագուհին...

«Փոքր տարիքում շատ երազկոտ եմ եղել: Շատ ռոմանտիկ երեխա եմ եղել (ժպտում է): Հիմա չեմ կարող թվարկել մանկությանս բոլոր երազանքները, բայց մի բան հստակ հիշում եմ. երբ ինձ հարցնում էին` «Որ մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնալ», պատասխանս միշտ մեկն էր` հոլիվուդյան աստղ: Ինձ թվում էր, որ պետք է ֆիլմերում նկարվեի, լինեի բեմում... փոքրուց դրա մասին էի երազում: Նաեւ շարադրություն էի գրել դպրոցում այն մասին, որ երազում եմ` այս աշխարհում ոչ մի մարդ չմահանա: Ինքս ինձ Անմահության թագուհի էի պատկերացնում, որը մեծ ու հետաքրքիր աթոռին էր բազած, շուրջս կենդանիներ էին, որոնք շատ ներդաշնակ էին ապրում մարդկանց հետ: Չկային հիվանդություններ, չկար մահ...

«Բոլորի համար մնացել եմ նույն Հասիկոն»

Երգչուհուն մինչ օրս շատերը Հասիկո են դիմում. այդ դիմելաձեւը եկել է դեռ մանկուց.

«Ինձ դեռ փոքրուց անվանել են Հասիկո, Հասուլիկ: Հասմիկ անվամբ չէին դիմում, ու հետաքրքիրն այն է, որ մինչ օրս մտերիմներիցս շատերը հենց Հասիկո են ինձ դիմում: Բոլորի համար մնացել եմ 25 տարի առաջվա Հասիկոն, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ դա նշանակում է` որքան էլ ֆիզիկապես մեծացել եմ, կարողացել եմ պահպանել այդ մանկությունը»:

«Չէի ուզում, որ դասարանի տղաներն ինձ այնտեղ տեսնեին...»

Հասմիկն ասում է, որ հիասքանչ մանուկթյուն է անցկացրել, սակայն ինչպես շատ երեխաներ` ինքն էլ որոշ բարդություններ ունեցել է.

«Փառք Աստծո` երբ հայացք եմ նետում մանկությանս, այնտեղ չեմ նկատում շատ բարդ ժամանակահատված, որն ինձ անհանգստացնում է: Միգուցե, որպես երեխա` մակերեսային եմ ապրել, որ բաց եմ թողել դժվարությունները, բայց ես այն սերունդից եմ, որը մութ ու ցուրտ տարիներ է տեսել, դա դժվար էր, ու ես այդ ժամանակ ամաչում էի, երբ հայրիկիս հետ գնում էինք Ծիծեռնակաբերդի այգի` փայտ բերելու` վառարանում վառելու համար: Հայրս հնարավորինս փոքրիկ ծառերի ճյուղեր էր կտրում, ինչպես շատերն էին անում, որպեսզի տաքանային: Ես ու քույրս սահնակով գնում էինք հայրիկի հետ, բայց միշտ ամաչում ու թաքնվում էի ծառերի հետեւում, երբ մեր դասարանի տղաներին էի նկատում, չէի ուզում, որ տեսնեին, որ մենք ծառերի ճյուղեր ենք հավաքում: Բայց ընդհանուր առմամբ երջանիկ մանկություն եմ ունեցել, ինչի համար շնորհակալ եմ ծնողներիս»:

Առաջնեկի ծնունդն ու հասունացումը

«Հասկացա ու գիտակցեցի, որ մեծացել եմ, երբ ծնվեց առաջնեկս` դուստրս: Հոգով տարիք չունեցող կանանցից եմ, իսկ Տաթեւը ստիպեց, որ հասկանամ, որ մեծացել եմ, քանի որ երեխայի լույս աշխարհ գալուց հետո ուզես, թե ոչ` պիտի դա զգաս, որովհետեւ մեծ պատասխանատվություն է երեխա ունենալը: Առաջնեկիս ծնունդն ինձ ավելի հասուն ու իմաստուն դարձրեց»:

«Ես առաջինն եմ սեր խոստովանել մի տղայի, որին 4 տարուց ավել սիրահարված էի»

Երգչուհու ռոմանտիզմը արահայտվել է դեռ մանկուց: Նա նշում է, որ թե մանկապարտեզում, թե դպրոցում հաճախ է սիրահարվել եւ պատրաստ է եղել նաեւ համարձակ քայլերի.

«Չեմ կարող թաքցնել` մանկապարտեզի տարիքում արդեն սիրահարված էի: Հետո արդեն դպրոցում սիրահարվեցի, բայց երբ մեկին սիրահարվում էի, բավական, երկար պահում էի այդ զգացմունքը: Առաջին լուրջ սիրահարվածությունը դպրոցում էր, որը տեւեց մոտ 4-5 տարի: Մանկական, մաքուր, ջինջ սեր էր: Կարող եմ ասել, որ սիրահարվող տեսակ էի: Կարծում եմ` դա պայմանավորված էր հենց նրանով, որ շատ ռոմանտիկ երեխա էի: Իհարկե, այնպես չէ, որ հիմա էլ րոպեն մեկ սիրահարվում եմ (ծիծաղում է), բայց ինձ անընդհատ նոր հետաքրքրություններ են պետք, որպեսզի այդ կենցաղային միապաղաղությունը չլինի:

Չեմ կարող հաշվել, բայց շատ սիրահարվածություններ եմ ունեցել մանկության շրջանում: Նույնիսկ, հետաքրքիր պատմություններ ունեմ դրանց հետ կապված, որոնք չեմ ուզում բարձրաձայնել, որպեսզի հասարակ չդառնան: Բայց մի բան պատմեմ` ես առաջինն եմ սեր խոստովանել այն տղային, որին ինչպես նշեցի` 4 տարուց ավել սիրահարված էի: Դրա մեջ վատ բան չէի տեսնում, տարբերվեցի նաեւ դրանով, որ չվախեցա տղային առաջինը սեր խոստովանել»:

«Միակն էի, որը չի ամաչել ու պատմել է Անատոմիայի դասը»

Հասմիկը հիշում է, որ հաճույքով էր գնում դպրոց ու մասնակցում բոլոր միջոցառումներին: Նրան դասարանցիները սիրում էին` անմիջական, անկեղծ ու ազատառենչ տեսակի համար:

«Դպրոց մեծ հաճույքով էի գնում, ինձ միայն անհանգստացնում էր առավոտյան վաղ արթնանալը, որովհետեւ հենց այդ ժամերին շատ էի սիրում քնել: Բայց հետո, իհարկե, հունի մեջ ընկա: Գոհ եմ դպրոցական տարիներիցս, դպրոցիցս, դասղեկիցս` Ռոզա Դավիդովնայից, ու ուսուցիչներիցս, որոնց շատ սիրում էինք ու հարգում: Շատ լավ շրջապատում էի լինում:

Միշտ տարբերվում էի, ինձ հետ դասընկերներս ձգտում էին շփվել, որովհետեւ հոգով ազատ տեսակ էի, եւ երբ ինչ-որ բաներ էին կազմակերպվում, ես միշտ լինում էի այնտեղ` երգում էի, նվագում... ամեն ինչին մասնակցում էի, որովհետեւ չունեի բարդույթներ, եւ դա նկատում էին ու փորձում օգտագործել: Ես ամաչկոտ չէի: Նույնիսկ հիշում եմ, երբ «Անատոմիա» էինք անցնում, որի ընթացքում պետք է սովորեինք սեռական օրգանների մասին դասը, միակն էի, որը չէր ամաչել ու դասը սովորել ու պատմել էր (ծիծաղում է), մնացածը նստած ծիծաղում էին, որովհետեւ ես շատ լուրջ դեմքով պատմում էի այդ ամենը...

Կարելի է ասել` դպրոցական տարիները ամենավառն էին, ու մնացած ճանապարհներիս սկիզբը դրվել է հենց այդ տարիներից»:

«Իմ ապրած կյանքից ելնելով` այդ մանուկը, կարծես, պիտի մահանար, բայց ես կարողացել եմ պահպանել նրան»

Հասմիկի հայացքում մտերիմներն ու ընկերները մինչ օրս մանկություն են տեսնում, ինչը երգչուհին կապում է հոգում պահպանված «մանուկի» հետ...

«Ինձ շատ են ասում, որ տարիներն անցնում են, բայց իմ մանկական հայացքը չի փոխվում: Հետաքրքիր է, բայց այսօր փորձում եմ հասկանալ` որն է այդ հայացքը: Երբ նայում եմ հայելու մեջ, տեսնում եմ գերհոգնած մի կնոջ, որն արդեն երկու երեխա ունի ու օրվա մեծ մասը նվիրում է երեխաների խնամքին, արդեն կենցաղն է կյանքում գերիշխում, ոչ թե արվեստը: Բայց երբ ասում են` «մանկական հայացքդ պահպանել ես», շատ եմ ուրախանում եւ դա կապում եմ հոգուս հետ, քանի որ աչքերը հոգու հայելին են: Հավատացեք` ես ոչ մի հատուկ բան դրա համար չեմ արել, կարծում եմ` դա իմ տեսակն է, քանի որ հոգումս դեռ ապրում է այդ մանուկը, որը կամ ապրում է հոգուդ մի անկյունում, կամ տարիների ընթացքում խնդիրների պատճառով «մահանում»: Ինձ մոտ, փաստորեն, ստացվել է նրան առ այսօր պահել: Մանուկն իմ մեջ չի մահացել: Իմ ապրած կյանքից ելնելով` այդ մանուկը, կարծես, պիտի մահանար, որովհետեւ խնդիրների էլ եմ բախվել, պայքարների մեջ եղել, ինձ նաեւ կոտրել են, մեջքից հարվածել, բայց ես կարողացել եմ պահպանել նրան, ով նաեւ չի թողնում, որ պղծվեմ ու չարանամ»:

«Աղջիկս ինձ նման չէ... ավելի ուժեղ տեսակ է»

Հասմիկի խոսքով` դուստրը` Տաթեւը շատ քիչ ընդհանրություններ ունի իր հետ, բայց էմոցինալ դաշտով շատ նման են...

«Աղջիկս, կարծում եմ, ինձ նման չէ: Նա ավելի նոր «որակ է» (ծիծաղում է): Տաթեւն անսպառ էներգիա ունի, ավելի ուժեղ տեսակ է` լիդեր, ինչն արդեն ակնհայտ երեւում է: Կարծում եմ` նա իր տեղը կգտնի այս կյանքում... Ուր գնում է, բոլորն իր շուրջն են հավաքվում, բոլորն ուզում են իր կողքին լինել, բայց ինքը շատ հատուկ է ընտրում ընկերներին: Ես կասեի` նա երեւույթ է, ոչ թե երեխա (ծիծաղում է): Ինձ է նման էմոցիոնալ լինելով: Նման ենք նաեւ նրանով, որ ես էլ էի իր պես մանկության տարիներին սիրում հայելու առջեւ պարել ու երգել: Շատ սիրում է նկարել, ոչ ոք իրեն չի սովորեցրել, բայց շատ ճիշտ է բռնում վրձինը, ու ինչպես շատ երեխաներ` սիրում է հենց պատերին նկարել»:

«Պետությունը, հասարակությունը պետք է ամեն պայման ստեղծեն, որպեսզի երեխաներն իրենց շատ պաշտպանված ու վստահ զգան իրենց հայրենիքում»

Հասմիկը կարծում է` այսօր երեխաները բախվում են այնպիսի խնդիրների, որոնց պատճառը հիմնականում համացանցն է.

«Մենք մեր մանկության տարիներին այլ խնդիրներ ենք ունեցել, հիմա կարծում եմ` ամեն բան այլ է... Մեր երեխաների խնդիրները հիմա նման չեն մեր խնդիրներին: Այս ինտերնետային դարն արդեն մեծ խնդիր է, որը շատ վնասներ է հասցնում երեխաներին: Նրանք շատ բացասական ժամանակաշրջանում են ծնվել ու մեծանում: Ես միայն ցանկանում եմ, որ երեխաներս երբեք չբախվեն առողջական խնդիրների, դա ամենակարեւորն է:

Երեխաները պետք է մեծանան ջերմ ու առողջ ընտանեկան մթնոլորտում, հոգու առողջությունը կապահովի նաեւ նրանց ֆիզիկական առողջությունը: Պատերազմներ թող չլինեն: Պետությունը, հասարակությունը պետք է ամեն պայման ստեղծեն, որպեսզի երեխաներն իրենց շատ պաշտպանված ու վստահ զգան իրենց հայրենիքում: Ցավոք` դեռ շատ չլուծված խնդիրներ կան` թե մեր երկրում, թե ամբողջ աշխարհում»:

«Շատ բաներ ենք երազում...»

Հասմիկն ու ամուսինն իրենց փոքրիկերի հետ շատ երազանքներ են կապում, բայց երգչուհին նշում է, որ չեն խոչընդոտելու նրանց ինքնուրույն որոշումներին, այլ փորձելու են օգնել ոտքի կանգնլու հարցում:

«Բնականաբար բոլոր ծնողներն էլ իդեալական մանկություն են երազում իրենց երեխաների համար: Առաջնահերթ ուզում եմ, որ առողջ լինեն, որ մեր օգնությամբ ոտքի կանգնելուց հետո կարողանան նաեւ ինքնուրույն շարունակել իրենց կյանքն ու իրենց ճիշտ տեղը գտնեն: Ուզում եմ, որ իրենց համար ի վերուստ նախատեսված աշխատանքը գտնեն, ու սիրով զբաղվեն տվյալ գործով, ապահովված լինեն, իսկ մենք ամեն ինչ անում ենք հիմա նրանց առօրյան հետաքրքիր դարձնելու համար: Շատ բաներ ենք երազում... Հիմա շատ դժվար ժամանակաշրջան է բոլորի համար: Ուզում եմ` այս ամենը շուտ անցնի ու մենք էլ անցնենք բնականոն կյանքի, որպեսզի կարողանանք իրականացնել նրանց երազանքներն ու ճիշտ ուղիով տանել նրանց»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հասմիկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել