1. Առողջ մարդիկ քնի հստակ ռեժիմի են հետեւում
Մեր օրգանիզմն իր կառուցվածքով մեխանիկական ժամացույց է հիշեցնում: Եթե ճիշտ կարգավորվի այդ ներքին ժամացույցի աշխատանքը, մարմինը շատ շնորհակալ կլինի: Ջանացեք միշտ նույն ժամին պառկել քնելու: Ցանկալի է դա անել մինչեւ 22:00-ը: Հենց մինչեւ կեսգիշերվա քունն է առավել արժեքավոր համարվում: Արթնանալն անհամեմատ ավելի հեշտ կլինի, եւ դուք ձեզ լիովին հանգստացած կզգաք:
2. Կարգավորում ենք օրվա ռեժիմը
Երկրորդ կետը նախորդի տրամաբանական շարունակությունն է: Առողջ մարդկանց համար դժվար չէ առավոտվա 6-ին արթնանալը: Եթե քնի ռեժիմը կարգավորված է, դա ոչ մի դժվարություն չի առաջացնի: «Արտույտները» հնարավորություն ունեն արդեն օրվա սկզբում մի քանի կարեւոր գործ անել, որոնք կհանեն հագեցած աշխատանքային գրաֆիկի բեռը:
3. Առողջ մարդիկ մեծ քանակությամբ մաքուր ջուր են խմում
Բոլորին հայտնի է, որ մարդը 80 տոկոսով ջրից է կազմված: Դրա պակասը մտավոր եւ մկանային քաղց է առաջացնում: Ծարավը նվազեցնում է մեր աշխատունակությունը, վատացնում է նյութափոխանակությունը եւ արագացնում է ծերացման գործընթացը: Հենց այդ պատճառով այդքան կարեւոր է ջրի պակասը լրացնելը, նույնիսկ եթե ծարավը չի տանջում: Երբեմն այն քողարկվում է որեւէ համեղ բան ուտելու ցանկության տակ: Մի մոռացեք հեղուկի օգտագործման նորմայի մասին: Օրվա ընթացքում անհրաժեշտ է 2 լ ջուր խմել:
4. Առողջությունը եւ ֆիզիկական վարժություններն անքակտելիորեն կապված են
Այդ պատճառով առողջ մարդիկ իրենց օրը սկսում են թեթեւ մարմնամարզությամբ: Դա օրգանիզմին թույլ է տալիս արթնանալ, մկանները տոնուսի բերել եւ դրանց թթվածին մատակարարել: Այդպես մենք առույգություն ենք զգում ամբողջ օրվա ընթացքում եւ ավելի լավ ենք մտածում:
5. Առողջ մարդիկ ոչ մի դեպքում բաց չեն թողնում նախաճաշը
Հենց առավոտյան հավասարակշռված սնունդ ընդունելն է այն մարտկոցը, որի վրա մենք առանց տառապանքների կդիմանանք մինչեւ ճաշ: Հետո էլ, առավոտյան նյութափոխանակությունը անհամեմատ ավելի բարձր է, քան օրվա վերջին: Այդ պատճառով կալորիաները ծախսվում են էներգիայի արտադրության վրա եւ չեն կուտակվում կոնքերում: Միակ պայմանը ճիշտ սննդակարգն է: Ամբողջական հատիկներից շիլաներ, մրգեր, բանջարեղեն, կաթնաշոռ եւ կաթնաթթվային մթերքներ. ահա նախաճաշի իդեալական տարբերակը: Իսկ կանացի օրգանիզմի վրա տարբեր մթերքների ազդեցության մասին կարող եք կարդալ այս հոդվածում:
6. Առողջ մարդիկ առավոտյան մեդիտացիա են անում
Առավոտյան` նոր օրվա ծննդի հետ սեփական հոգու հետ միավորվելը ինքնավստահության եւ բարոյական կայունության գրավական է: Մեդիտատիվ պրակտիկաները, որոնք ուղղված են ուժերի կուտակմանը եւ հոգեւոր լիացմանը, ոչ միայն հոգեկան բնույթի հարցեր են լուծում, այլեւ` ֆիզիկական առողջության: Առավոտից ձեզ կես ժամ նվիրեք եւ արդեն մի քանի շաբաթ անց կհամոզվեք, որ ծանրակշիռ ներդրում եք կատարում ձեր զարգացման մեջ:
7. Առողջ մարդիկ առավոտից լավ, ճանաչողական գրքեր են կարդում
Դա ուղեղին օգնում է ավելի արագ արթնանալ եւ սահուն նախապատրաստվել առաջիկա ծանրաբեռնվածությանը: Բացի այդ, ընթերցանությունը մարզում է հիշողությունը, զարգացնում է տրամաբանական մտածողությունը եւ ընդլայնում է մտահորիզոնը:
8. Առողջ մարդիկ օրագիր են պահում
Դա անհրաժեշտ է ներքին կարգ ու կանոն զարգացնելու, ինչպես նաեւ սեփական ձեռքբերումներին եւ հաղթանակներին հետեւելու համար: Այդպես մարդու մոտ հստակ եւ փաստաթղթավորված պլան է առաջանում, որին հետեւելով, նա անհամեմատ ավելի արագ է կարողանում մոտենալ նշված նպատակներին: Եվ ինչպես հայտնի է, նպատակի առկայությունը հենց առավոտյան արթնանալու լավագույն խթանն է:
9. Առողջ մարդիկ առավոտից լիցքավորվում են սիրելի երաժշտությամբ
Կարեւոր չէ, թե դա ինչ կլինի, կարեւորը, որ երաժշտությունը դրական լիցք կրի: Իսկ տրամադրությունն անպայման կհարմարվի դրան: Կարելի է նույնիսկ մի քիչ պարել կամ էլ մարմնամարզություն կատարել ռիթմիկ մոտիվների տակ: Դրանից հետո արդեն ոչ ոք եւ ոչինչ չի մռայլի ձեր օրը:
10. Առողջ մարդիկ առավոտից սեր են խոստովանում իրենց մտերիմներին
Պետք չէ ամաչել «ես քեզ սիրում եմ» բառերից: Երբեմն հենց անհրաժեշտության զգացողությունն է այնքան պակասում օրվա ընթացքում: Սերը սեփական ուժերի նկատմամբ վստահություն է տալիս եւ ցանկություն` աշխատանքային սխրանքներից հետո վերադառնալ այնտեղ, որտեղ մեզ այնքան սպասում են: Ահա այդպիսի տասը պարզ սկզբունքը կարող է դեպի լավը փոխել ձեր կյանքի որակը` այն լցնելով նոր վառ գույներով:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից