ԽՈՅԵՐ
Այս շաբաթ ձեր սիրելին պետք է շատ մեծ ուժ գործադրի, որպեսզի դուք նորից վերադառնաք ձեր բնականոն կյանքին, անկեղծորեն ուրախանաք միմյանց ներկայության համար եւ ժպտաք միմյանց։ Սակայն վերջում աստղերը խորհուրդ են տալիս նաեւ շնորհակալություն հայտնել նրան այդ ամենի համար։
ՑԼԵՐ
Թվում է՝ ձեզ խաբո՞ւմ են։ Իզուր։ Ձեր ընտրյալը շատ անկեղծ է ձեզ հետ եւ եթե ինչ-որ բաներ չի պատմում կամ թաքցնում է, ուրեմն կարծում է՝ հետաքրքիր չեն լինի ձեզ; Ամեն ինչ ձեզ համար է արվում։ Ուստի, մի շտապեք վիճել եւ սխալ եզրակացություններ անել։ Ձեր հարաբերությունները ամուր հիմքերի վրա են։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Չարժե ձեր երկրորդ կեսի հանդեպ այդքան պահանջկոտ լինել եւ հետեւել նրա պահվածքին, հագնվելաոճին, խոսելու ձեւին եւ կենսակերպին։ Ի վերջո, եթե սիրում եք այդ մարդուն, ուրեմն սիրում եք նրան այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր առավելություններով եւ թերություններով հանդերձ։ Հակառակ դեպքում, ստիպված եք մտածել «սիրում եմ» բառն ասելիս։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին շատ հոգատար կլինի ձեր հանդեպ եւ կխնամի ձեզ։ Այդ տեսարանն այնքան հուզիչ կլինի, որ ձեզ կթվա՝ ամեն ինչ այնքան երանելի է, որ կարծես իրական չէ։ Շատ արագ ուշքի եկեք՝ համոզվելով, որ երազ չէ եւ գնահատելով ու վայելելով ձեր երջանկությունը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելին մեկ րոպե անգամ չպետք է մոռանա այն մասին, որ դուք սիրում եք նրան։ Կարող եք նրան սիրային հաղորդագրություն ուղարկել, կամ սիրո խոստովանություն անել նրա պատուհանի տակ, կամ պարզապես փորձեք նրա կողքին լինել։
ԿՈՒՅՍԵՐ
Եղեք այնպիսին, ինչպիսին կաք։ Ձեր սիրելին հենց այդպես է ձեզ սիրում, ոչ թե այն կերպարով, որով ցանկանում եք ներկայանալ։ Իսկ եթե այնպես ստացվի, որ նա հավանի ձեր կեղծ կերպարը, ինչպե՞ս եք շարունակելու շփվել նրա հետ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորության համար հեշտ չի լինի հասկանալ, թե որն է իր սխալը, որտեղ է սայթաքել։ Փորձեք հանգամանալից բացատրել, թե որտեղ է նրա բացթողումը եւ անել հնարավոր ամեն ինչ՝ սիրելի էակին չվիրավորելու համար։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեզ եւ Ձեր սիրելիի համար փոքրիկ տոն կազմակերպեք այս շաբաթ։ Փորձեք ինչ-որ պատճառաբանությամբ ազատվել ձեր բոլոր գործերից, ընկերներից, հարազատներից եւ միայնակ մնացեք ձեր սիրելի հետ։ Աստղերը վստահ են, որ դուք միմյանց շատ կարեւոր ասելիք ունեք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Լավագույն իմպրովիզացիան մանրամասն մշակված ծրագիրն է։ Այս շաբաթ սա պետք է ձեր կարգախոսը լինի։ Մմիամիտ, պատահական եւ չմտածված որոշումներ չպետք է լինեն ձեր անձնական կյանքում։ Հետեւաբար, աստղերը խորհուրդ են տալիս երկար մտածել գործելուց առաջ։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորությանը հնարավոր է դուր չգա այն, որ դուք շատ ժամանակ եք հատկացնում աշխատանքին, ուսմանը եւ այլ գործերին, որոնց պատճառով անտեսում եք իրեն։ Ստիպված եք լինելու ապացուցել, թե որքան կարեւոր են դրանք։ Ընդ որում՝ նույնն ասելու եք մի քանի անգամ։
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելի էակը շատ կարեւոր գաղտնիք ձեզ կվստահի։ Բնականաբար, դուք կցանկանաք այդ մասին պատմել մեկ ուրիշին, քանի որ պատասխանատվության զգացումը շատ մեծ կլինի։ Փորձեք անել այնպես, որ ձեր սիրելին այդ մասին չիմանա, հակառակ դեպքում տարաձայնություններից խուսափել չի լինի։
ՁԿՆԵՐ
Այս շաբաթ սիրային հարաբերություններում ավագը կլինեք դուք։ Ստիպված եք լինելու հետեւել ձեր սիրելիի ամեն քայլին, որպեսզի զերծ պահեք հիմար որոշումներից եւ արարքներից։ Հեշտ չի լինելու, բայց հասկացեք, որ նրա գործը կրկնակի դժվար է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ