1. Ի՞նչն է ամենալավ բանը, որը ես այժմ կարող եմ անել ինձ համար։
Գտեք մեկ րոպե՝ ինքներդ ձեզ այդ հարցը տալու համար։ Ի՞նչ կարող ենք անել ձեզ համար այս պահին։ Դա չպետք է մեծ, ցնցող ինչ-որ բան լինի։ Նույնիսկ ամենափոքր աջակցող գործողությունը կարող է փոխել աշխարհն ու ձեր օրը։
Դուք ցանկանու՞մ եք նստել մեկ րոպե։ Մեկ գավաթ թե՞յ է անհրաժեշտ։ Դուք ցանկանու՞մ եք կատուների մասնակցությամբ ծիծաղելի տեսագրություն դիտել։ Արդյոք պե՞տք է հավատալ ինքներդ ձեզ եւ նրան, ինչ անում եք։
Փորձեք պատասխանել տվյալ պահին համապատասխան։ Եթե գտել եք պատասխանը, իրագործեք դա։ Դարձրեք այն գերակա խնդիր ձեզ համար, որպեսզի օրվա ընթացքում աջակցեք ինքներդ ձեզ՝ մշտապես տալով այդ նույն հարցը։
Եթե ցանկանում եք փոխել ձեր կյանքը, օրն առնվազն չորս անգամ տվեք ձեզ այդ հարցն ու պատասխանեք։ Մեկ շաբաթից քիչ ժամանակահատավծում դուք փոփոխություններ կնկատեք։
2. Եթե ես իսկապես սիրեի ինձ, ի՞նչ կասեի ինքս ինձ տվյալ իրավիճակում։
Մենք բոլորս պետք է խորապես սիրենք ինքներս մեզ, սակայն մեզանից շատերը մոռանում են ինքնասիրության կարեւորության մասին։ Այդ հարցը մեզ թույլ է տալիս մեր բոլոր կենսական որոշումներին սիրով մոտենալ։
Նստեք մեկ րոպե եւ տվեք ձեզ այդ հարցը։ Եթե ես իսկապես սիրեի ինձ, ի՞նչ կասեի ինքս ինձ։ Կամ մտածեք ձեր կյանքում որեւէ մեկին մասին, որին անկեղծ սիրում եք։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրան։
Ձեր կյանքում ամենաուժեղ եւ խորը փոփոխություններից մեկը, որը կարող եք անել, ինքներդ ձեզ սիրելն, ընդունելն ու վստահելն է։ Երբ «հիմքը գցեք», ձեր ամբողջ կյանքը տեղը կընկնի։
3. Ի՞նչի համար ես պետք է իմ կյանքում պատասխանատվություն ստանձնեմ։
Դուք եւ միայն դուք եք պատասխանատու ձեր կյանքի համար։ Դուք եք պատասխանատու ձեր մտքերի, խոսքերի ու արարքների համար։ Դուք եք պատասխանատու էներգիայի համար, որը փոխանցում եք աշխարհին։ Երբ ձեր կյանքի համար պատասխանատվություն եք ստանձնում, դուք նաեւ հավակնում եք իշխանության։
Երբ դուք պատրաստ կլինեք լիովին տիրապետել ձեր կյանքին, դուք կկարողանաք գիտակցել ձեր ուժը՝ կյանքում գործնական փոփոխությունների համար։ Երբ դուք պատասխանատվություն եք ստանձնում, դուք կարող եք նաեւ տեսնել, թե ինչն է գտնվում ձեր վերահսկողության ներքո, եւ ինչը՝ ոչ։
Մենք չենք կարող վերահսկել կյանքի ցանկացած ոլորտ, սակայն պատասխանատվություն ստանձնելով, մենք կարող ենք կենտրոնանալ նրա վրա, ինչը ցանկանում ենք փոխել։
4. Ի՞նչն այլեւս իմ կյանքում ինձ չի ծառայում (իրեր, սովորություններ)։
Թուղթ ու գրիչ վերցրեք եւ կազմեք բոլոր իրերի, մտքերի, զգացմունքների, հարաբերությունների, հույզերի ու սովորությունների ցանկը, որոնք այլեւս ձեզ չեն ծառայում։
Ցանկին նայելիս կնկատեք մեկ կամ երկու կարեւր բաներ, որոնք ձեզ այլեւս պիտանի չեն։
Դրանից հետո մտածեք՝ արդյոք կարո՞ղ եք փոխել իրավիճակը։
Եթե իրավիճակը ձեր վերահսկողության ներքո չի գտնվում, այդ պարագայում ավելի լավ է աշխատել այն հարթելու եւ ընկալելու ուղղությամբ։ Եթե իրավիճակը ձեր վերահսկողության ներքո է, հարցրեք ինքերդ ձեզ, թե ինչպիսի՞ փոփոխություններ պետք է անել՝ տվյալ պահին ձեզ աջակցելու համար։ Եթե իրավիճակը դուրս է ձեր վերահսկողությունից, հնարավոր է, դուք պետք է ձեր կյանքն ազատեք դրանից։
Մշտապես աշխատելով այս չորս հարցերի շուրջ՝ դուք կսկսեք ձեր կյանքում տեսնել զարմանալի, կախարդական փոփոխություններ։
Ըստ brainum.ru-ի նյութերի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին