Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ինչ իրավիճակում էլ հայտնվեմ, չեմ փորձի թաքնվել». «Փափուկ խաղալիք»-ից հայտնի Իլոնա Մկրտչյանը` La Casa de Papel սերիալի հայտնի հերոսուհու կերպարում (ֆոտո/վիդեո)

16:04, 4 հունիսի

Իսպանական La Casa de Papel/«Թղթե տնակը» հայտնի հեռուստասերիալն, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մեծ լսարան ունի, իսկ ֆիլմի հերոսների խորհդանշական կարմիր կոմբինիզոնն ու Դալիի դեմքով դիմակները կարելի է ասել` բավական թրենդային են դարձել շատերի շրջանում: Ֆիլմի կերպարները ոգեշնչել են նաեւ «Փափուկ խաղալիք» սիթքոմից հայտնի դերասանուհի Իլոնա Մկրտչյանին եւ լուսանկարիչ Վահագ Ավանեսյանին: Նրանք հերթական համատեղ ֆոտոշարքն են իրականացրել, որն Իլոնան տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել խորհրդանշական կերպարով ներկայանալու ու ֆիլմի հերոսուհի Տոկիոյի հետ նմանությունների մասին:

«Կարանտինի ժամանակ ֆիլմը շատ ակտուալ դարձավ, ու ես շատ նամակներ էի ստանում, որ նման եմ ֆիլմի հերոսուհիներից Տոկիոյին: Որոշեցի առաջարկել լուսանկարիչ Վահագ Ավանեսյանին նման ֆոտոշարք անել: Երկար ժամանակ տեւեց, մինչեւ գտանք դիմակը, ցավոք չկարողացանք գտնել ֆիլմի հերոսների հայտնի համազգեստից, բայց կարծում եմ` ընդհանուր կերպարը կարողացել ենք ստանալ»,-ասում է Իլոնան, ըստ որի` ֆիլմի հաջողությունը անսպասելի իրադարձությունների մեջ է.

«Կարծում եմ` ֆիլմի հաջողության գրավականը նրանում է, որ յուրաանչյուր սերիայում պահվում է ինտրիգը, ամեն մի սերիա իրադարձային է: Ես դիտել եմ նաեւ դերասանների հարցազրույցները ֆիլմի մասին ու պարզել, որ սցենարը գրվում էր ամեն սերիայից հետո ու իրենք էլ չեն իմացել` հետագայում ինչ է սպասվում իրենց կերպարներին, ինչը եւս, կարծում եմ, դարձել է հաջողության գրավական»:

Նա նաեւ հավելում է. «Շատ եմ սիրում նման ժանրի ֆիլմեր, ու ինձ տեսնում եմ դետեկտիվ ժանրում»:

Չնայած դերասանուհուն ընկերներն ու երկրպագուները Տոկիոյին են նմանեցնում՝ նա ունի ֆիլմում այլ սիրելի հերոս.

«Իմ ամենասիրելի կերպարը Պրոֆեսորն է, քանի որ նա կարողանում է ամեն դժվար իրավիճակից գտնել լուծում ու միշտ զարմացնում է իր գաղափարներով ու մտքերով, բայց ինձ հենց Տոկիոյի կերպարում եմ տեսնում: Ներքին առումով եմ ինձ նրան նմանեցնում, քանի որ նա էլ դժվար պահերին կարողանում է գտնել ուժ ու քայլել առաջ: Նա  շատ էմոցիոնալ է ու զգայուն: Նրան նման եմ նաեւ կազմակերպչական առումով: Ես էլ կյանքում զգոն եմ, սիրում եմ զբաղվել կազմակերպչական հարցերով»:

Ֆիլմի հերոսներն իրենց անձը թաքցնում են Սալվադոր Դալիի դիմակի հետեւում: Խոսելով կյանքում դիմակ կրելու մասին` Իլոնան նշում է.

«Չեմ կարծում` թաքնվելը խնդրի լուծում է: Ինչ իրավիճակում էլ հայտնվեմ, չեմ փորձի թաքնվել դիմակի հետեւում: Կփորձեմ պայքարել ու դիմակ չկրել»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել