Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կարանտինի վնասները․ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հոգնել են միմյանցից եւ որոշել են առանձին ապրել

11:31, 6 հունիսի

Աստղային զույգի շրջապատի անդամների խոսքերով՝ ամուսինները հոգնել են միասին մնալ մեկուսացման մեջ եւ որոշել են հեռանալ միմյանցից։

Առաջին քայլն արդեն արված է՝ Քանյեն եւ Քիմը տեղափոխվել են առանձնատան տարբեր ծայրեր եւ իրենց աշխատանքային գրաֆիկներն այնպես են կազմել, որ ավելի քիչ հանդիպեն։ Սակայն նույնիսկ դա չի օգնել․ ասում են, որ աստղային ամուսինների միջեւ ամեն չնչին բանից մեծ վեճեր են բռնկվում։ Այդ պատճառով Քարդաշյանն ու Ուեսթը որոշել են բնակվել տարբեր տներում, հայտնում է Daily Mail-ը։

Նույնիսկ վերջերս իրենց ամուսնության տարեդարձը նրանք նշել են առանձին։ Ոչ մի ռոմանտիկա, տոնական ընթրիք։ Համատեղ կյանքի 6-րդ տարեդարձի կապակցությամբ Քանյեն սահմանափակվել է միայն կնոջը վեց թվի տեսքով ծաղիկներ  ուղարկելով։

Ամենայն հավանականությամբ, Քանյեն կգնա Վայոմինգ նահանգի իրենց ընտանեկան ռանչո։ Այն երաժշտին ավելի շատ դուր է գալիս, քան Բեվերլի Հիլզի շքեղ առանձնատունը, որտեղ կբնակվեն են Քիմն ու նրանց 4 երեխաները։ Ասում են՝ Քարդաշյանն այդ կերպ ցանկանում է փրկել իր ամուսնությունը՝ միայնակ մնալ, մտածել, կարոտել։

Լուրերն այն մասին, որ Քանիեի հետ ամեն ինչ հարթ չէ, վաղուց են շրջանառվում։ Նրանց համար դժվար է միասին, բայց Քարդաշյանի ամուսնուն կորցնել չի պատրաստվում։

- Քիմի եւ Քանյեի միջեւ բարդ հարաբերություններ են ձեւավորվել, քանի որ նրանք սովորաբար այդքան երկար ժամանակ չեն անցկացնում միասին։ Բայց Քիմը ռեփերի հետ իր ամուսնությունը մեծ հաջողություն է համարում։ Նա իր քույրերից միակն է, ով ամուսնացած է եւ իրենց ազդեցիկ զույգ է համարում, - պատմել է աստղի շրջապատի աղբյուրը։

Ակնհայտ է, որ Քարդաշյանը չի ցանկանում բաժանվել ռեփերից եւ ամեն ջանք կգործադրի հանրության աչքերում երջանիկ զույգ երեւալու համար, քանզի բաժանությունը հսկայական վնաս կհասցնի նրա իմիջին։ Վերջին տարիներին Քարդաշյանը խնամքով կառուցել է սիրող մայրիկի եւ տան տիրուհու կերպարը։

- Ամենավերջին բանը, որ նա ուզում է՝ ամուսնալուծությունն է։ Հատկապես այն պատճառով, որ հասարակության արձագանքը երկրորդ ամուսնալուծությունից հետո անտանելի էր, - ասում է ընտանիքի ընկերը:

Հիշեցնենք, որ ամուսինները դաստիարակում են չորս երեխաների՝ վեցամյա Նորթին, չորսամյա Սեյնտին, երկու տարեկան Չիկագոյին եւ մեկ տարեկան Փսալմին ։ Ընդ որում, Քանյեն միշտ ասել է, որ երազում է  վեց երեխա ունենալու մասին։ Բայց Քիմը դրան պատրաստ չէ եւ պնդում է. չորս երեխաներն ավելի քան բավարար են։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել