Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Գիտեի՞ք արդյոք. «Հարի Փոթեր եւ Փյունիկի միաբանությունը». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

20:24, 7 հունիսի

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք 2007թ.-ի Դեւիդ Յեյթսի «Հարի Փոթեր եւ Փյունիկի միաբանությունը» ժապավենի մասին։ Եվ այսպես…

1․ 2006 թվականի ամռան կեսերին հինգերորդ ֆիլմի նկարահանումներն ընդհատվել էին մեկ ամսով, քանի որ Դենիել Ռեդքլիֆն ու Էմմա Ուոթսոնը պետք է քննություններ հանձնեին։  Նման ընդմիջումը Warner Bros. ընկերության համար արժեցել է 4,8 միլիոն դոլար։

2․Entrepreneurial Exchange բարեգործական պարահանդեսի ժամանակ ռեժիսոր Դեւիդ Յեթսը աճուրդի է հանել հինգերորդ ֆիլմում իր փոքրիկ դերը։ Իրադարձությունից հավաքված բոլոր գումարները փոխանցվել են Աֆրիկայի աղքատ երկրների օգնության հիմնադրամ։

3.Ի հեճուկս պրոդյուսեր Դեւիդ Հեյմանի հաղորդագրությունների, հսկա Գրոխի դերը խաղացել է ոչ թե համակարգչային կերպար, այլ Թոնի Մոդսլի իրական մարդը:

4.Double Negative կինոընկերության հատուկ էֆեկտների խումբը հրավիրվել է 5-րդ փոթերիանայի գլխավոր հերոսների դեմքերի պզուկների եւ անհարթությունների հեռացման համար (համակարգչում):

5․Կիսալուսին Լավգուդի դերի 15 000 հավակնորդներից ընտրվել է Էվաննա Լինչը։

6.Դենիել Ռեդքլիֆը նկարահանումներին նախապատրաստվելիս այցելել է հոգեբանի, որպեսզի հասկանա, թե ինչպես է իրեն զգում ինչ-որ մեկը, երբ նա փրկվել է՝ կորցնելով մտերիմ մարդու:

7.Ջոան Ռոուլինգը վճռականորեն պնդել է, որ էլֆ Կիկիմերին թողնեն, քանի որ դա կարեւոր է հետագա պատմության համար:

8.Առաջին անգամ Հարի Փոթերի մասին ֆիլմում հայտնվել է դեկորացիա, որն ամբողջությամբ մոդելավորված է համակարգչով։ Սա մարգարեությունների սրահն է, որտեղ անվերջություն մտնող դարակներում կանգնած են հազարավոր ապակե գնդեր, որոնք պարունակում են հենց մարգարեությունները։

9.Կինոհաքերների դեմ պայքարելու համար ֆիլմը կինոթատրոններում տարածվել է «ագռավ» կեղծանվամբ։

10.Երբ Արթուր Ուիզլին Հարիին տանում է մոգության նախարարություն, նրանք պետք է նախ հեռախոսային վահանակի վրա գաղտնի կոդ հավաքեն։ Նա հավաքում է 62442 թվեր: Այս թվերի տակ գտնվող տառերը բջջային հեռախոսի ստանդարտ ստեղնաշարում կազմում է «magic» (կախարդություն) բառը։

 .Հարիի եւ Չանգի համբույրի տեսարանը նկարահանվել է միայն 24 դուբլից:

 

 

 

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել