Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Էլթոն Ջոնը վճարել է նախկին հարսնացուի վիրահատության համար, որին լքել է հարսանիքից կարճ ժամանակ առաջ

10:11, 8 հունիսի

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը 50 տարվա բաժանումից հետո ֆինանսական օգնություն է ցուցաբերել նախկին հարսնացուին, գրում է The Sun-ը։

Լինդա Հենոնն ու Էլթոն Ջոնը ծանոթացել են 1968թ.-ին։ Հենոնն աջակցություն է ցուցաբերել երաժիշտի նախաձեռնություններին ու նրան օգնել գումարով, սակայն 1970թ.-ին հարսանիքից կարճ ժամանակ առաջ Էլթոն Ջոնը որոշել է չեղյալ համարել նշանադրությունը։

Հենոնը 50 տարի անց դիմել է արտիստի օգնությանը։ Նա ծնկի վիրահատության կարիք է ունեցել, սակայն դրա համար աշխատանքի վայրում հինգ շաբաթ արձակուրդ վերցնելու հնարավորություն չի ունեցել։ Հենոնը երաժիշտի անձնական կոնտակտային տվյալները չի ունեցել, այդ պատճառով դիմել է նրա ներկայացուցիրներին։

Սկզբնական շրջանում նա երկար ժամանակ պատասխան չի ստացել, սակայն հետո այդ պատմության մասին գրել են լրատվամիջոցներով։ Էլթոն Ջոնի ներկայացուցիչների խոսքով՝ երգիչը, իմանալով նախկին հարսնացուի վիճակի մասին, ոչ մի վայրկյան չի մտածել նրան օգնելուց առաջ։ Երգիչը վճարել է Հենոնի վիրահատությունը, ինչպես նաեւ իր վրա վերցրել վերականգնման բոլոր ծախսերը։

Աղբյուրը՝ Page Six

Լուսանկարները՝ SERGEI SUPINSKY


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել