Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Յոթ օրենք, որոնք փոխում են ձեր կյանքը

21:12, 15 հունիսի

Գոյություն ունեն օրենքներ, որոնց վրա էլ հիմնվում է մեր կյանքը։ Կարեւոր չէ՝ տեղյակ եք այդ օրենքների մասին, թե ոչ, միեւնույնն է, դրանք մեծապես ազդում են ձեր կյանքի վրա։

Եթե ցանկանում եք ապրել ներդաշնակ կյանքով եւ դրական փոփոխություններ տեսնել, ուրեմն ընթերցեք եւ հետեւեք այս յոթ օրենքներին։

1. Ինչ ցանես, այն էլ կհնձես

Սա ամենակարեւոր օրենքներից մեկն է, որը նաեւ հայտնի է «պատճառի եւ հետեւանքի» օրենք անվամբ։ Կյանքում ինչ էլ անեք, այն ուղղակիորեն վերադառնալու ձեզ. այլ կերպ հնարավոր չէ։  Եվ եթե դուք մշտապես բացասական էներգիա եք հաղորդում մյուսներին, ուրեմն այն փոխանցվում է նաեւ ձեզ։

2. Արարման օրենք

Աստված ստեղծել է մարդուն եւ արարման շնորհ է տվել նրան։ Մարդն ինչ մտածում է, ի վերջո իրականանում է։ Ուստի, հետեւեք ձեր մտքերին, քանի որ դրանք անպայման կատարվում են։

3. Հնազանդության եւ համեստության օրենք

Երբեմն առաջ շարժվելու, նոր ձեռքբերումների հասնելու եւ ճիշտ որոշումներ ընդունելու համար պետք է որոշ ժամանակ դադար առնել։ Հաճախ նոր նվաճումներ գրանցելու համար մենք շտապում ենք, տանջում ինքներս մեզ եւ արդյունքում հյուծվում եւ ուժասպառ լինում՝ առանց ցանկալի արդյունքի հասնելու։ Հետեւաբար, երբեմն պետք է ընդունեք, որ ամենակարող չեք եւ ձեզ դադար է հարկավոր։

4. Երախտագիտության օրենք

Ամեն ինչի համար պետք է երախտապարտ լինել։ Եթե ձեր գլխին տանիք ունեք, սնվում եք եւ ունեք ամենաանհրաժեշտ իրերը, ուրեմն պետք է շնորհակալ լինել դրանց համար։ Սովորեք անգամ մանրուքներում երջանկություն փնտրել ու գտնել։

5. Սիրո օրենք

Հավանաբար անհնար է պատկերացնել, թե ինչպիսի հրաշքներ են կատարվում աշխարհում, երբ մարդիկ միմյանց բարին են կամենում եւ տարածում։ Ներդաշնակ կյանք վարելու համար պետք է ենթարկվել սիրո օրենքին՝ սեր եւ բարություն պարգեւել մյուսներին։

6. Ներելու օրենք

Երջանիկ եւ հանգիստ խղճով ապրելու համար պետք է ներել իմանալ։ Իհարկե, լինում են իրավիճակներ, երբ հնարվոր չէ չվիրավորվել, սակայն սեփական հոգու խաղաղության համար պետք է ներել եւ ՈՒՐԱԽ ու ԱԶԱՏ ապրել։

7. Հավատի օրենք

Այն, ինչ ակնկալում եք այս կյանքից, վկայում է ձեր հավատի մասին։ Եթե ակնկալում եք, որ ձեզ աշխատանքից հեռացնելու են, բաժանվելու եք ձեր զուգընկերոջից, ուրեմն շնորհավորում ենք, դուք հենց դրան եք հավատում։ Իսկ եթե հավատում եք, որ ձեր բիզնեսը զարգանալու է, երազանքները կատարվելու են, ուրեմն դա է ձեր հավատը։ Այսպիսով, եթե բարի ակնկալիքներ ունեք, ուրեմն բարին կկատարվի։ Հավատը մեծ ազդեցություն ունի մարդու կյանքում։

 

Աղբյուրը՝ 5sfer.com

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել