Երեք ուսուցիչ հայց է ներկայացրել հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի եւ նրա Draper James նորաձեւության ապրանքնիշի դեմ։ Նրանք գոհ չեն բարեգործական ակցիայից, որից հետո չեն կարողացել ստանալ խոստացված անվճար զգեստները։
Դերասանուհին մտադիր է եղել 250 զգեստ եւ իր Draper James ապրանքնաիշի արտադրանքի զեղչ նվիրել բոլոր մասնակիցներին։ Սակայն քանի որ մասնակիցների քանակը զգալիորեն գերազացնել է մրցանակների քանակը, Ռիզը դիմել է մրցույթի մեթոդին ու մասնակիցներին խնդրել հարցաթերթիկներ լրացնել՝ 250 հաղթողին պատահականության սկզբունքով ընտրելու համար։
Draper James-ի ներկայացուցիչները հայտարարել է, որ հայցը զարմացրել է իրենց, քանի որ իրենց այդ քանակի հայտերի չեն սպասել։ Ակցիայի համար 250 զգեստ է առանձնացվել, իսկ մասնակցության հայտեր ներկայացրել է մոտ մեկ մլն կին։ «Մենք հասկացանք, որ ամեն ինչ չափազանց արագ ենք կազմակերպել եւ այս աստիճանի մասշտաբային արձագանքի չէինք սպասում։ Մեր ընկերությունում երբեք այս քանակի հայտ չի եղել։ Մենք կարծում էինք, որ կարձագանքեն ընդամենը մի քանի հազարը»,- հայտարարել են կազմակերպիչները։
Նրանք ներողություն են խնդրել նեղացած երեք ուսուցիչներից յուրաքանչյուրից։ Որպես փոխհատուցում՝ նրանք վերջիններիս հավաքածուի ցանկացած իրի համար 30 տոկոսի չափով զեղչ են առաջարկել, սակայն դրանով նրանց ավելի են զայրացրել։
Ուսուցիչները հիշեցրել են, որ իրենց աշխատավարձը թույլ չի տալիս գնել նույնիսկ ամենաէժան զգեստը հավաքածուից այդ զեղչի դեպքում։ Մասնակիցները պնդում են, որ դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը խոսել է «բարի գործի» մասին, որն իրականում «մարկետինգային արշավ է»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները