Եթե առաջին մասը բաց եք թողել, որում պատմել էինք նկարահանումների եւ կինոպրեմիերաների դադարեցման մասին, ապա հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ։
Իսկ մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեղեկությունների նոր չափաբաժին այն մասին, թե այս տարի ինչ այլեւս չեն ցուցադրի կինոմաններին...
Ինչ է կատարվում սերիալների հետ
Պրահայում կորոնավիրուսի պատճառով չեղարկել են «Բազեն եւ Ձմեռային զինվորը» սերիալի նկարահանումները:
COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված՝ Պրահայում ընդհատվել են Disney+-ի «Բազեն եւ Ձմեռային զինվորը» մինի սերիալի նկարահանումները: Նախագծի վրա աշխատանքները մի քանի ամիս ընթացել էին Ատլանտայում (Ջորջիա նահանգ), որից հետո արտադրությունը տեղափոխվել էր Չեխիա: Սակայն Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակը Marvel-ին ստիպել էր վերանայել իր ծրագրերը եւ նկարահանումները չեղարկել:
Netflix-ը դադարեցրել է նախագծերը, որոնց նկարահանումները պետք է անցկացվեին ԱՄՆ-ում եւ Կանադայում: Դրանց թվում են, օրինակ, «Շատ տարօրինակ գործեր»-ի չորրորդ եթերաշրջանը ու «Գրեյս եւ Ֆրենկի»-ի եզրափակիչ եթերաշրջանը: Սթրիմինգ ծառայությունը հետաձգել է նաեւ «Վեդմակ» սերիալի երկրորդ եթերաշրջանի վրա աշխատանքը:
Apple-ն իր առանցքային նորույթների շարունակության դադար է վերցրել: Խոսքը «Առավոտյան շոու», «Տանը՝ սպասավորի հետ», «Տեսնել», «Հանուն ամբողջ մարդկության» եւ «Միստիկական քվեսթ» նախագծերի մասին է:
FX-ն իր հերթին մինչեւ լավագույն ժամանակներ է հետաձգել «Ֆարգո»-ի եւ «Ձյուն է տեղում»-ի չորրորդ եթերաշրջանները, «Ատլանտա»-ի երրորդ եթերաշրջանը, ինչպես նաեւ «Y. Վերջին տղամարդը» նորույթը, որը հիմնված է Բրայան Կ. Վոնի կոմիքսների վրա:
Warner TV-ն ժամանակավորապես դադարեցրել է «Ընկերները» սերիալի աստղերի պատրաստվող վերամիավորման նկարահանումները: Էկրանին հատուկ թողարկման մեջ կրկին կհանդիպեն Քորթնի Կոկսը, Մեթ ԼեԲլանը, Լիզա Քուդրոուն, Մեթյու Փերին, Դեւիդ Շվիմերը եւ Ջենիֆեր Էնիսթոնը:
AMC ալիքը հրաժարվել է «Քայլող մեռյալները» սերիալի իններորդ եթերաշրջանի եզրափակիչ տեսարանի թողարկումից: Այս որոշումը թելադրված է փոսթփրոդաքշնի խնդիրներով. COVID-19 կորոնավիրուսի պատճառով անհնար է սերիալն ավարտել նախանշված ժամկետին:
The CW ալիքը ստիպված էր դադարեցնել «Գերբնականը» սերիալի եզրափակիչ 15-րդ եթերաշրջանի վերջին սերիաների նկարահանումները: Հնարավոր է՝ սերիալի վերջին 7 սերիաները հանդիսատեսը կարողանա տեսնել 2020 թվականի աշնանը:
Կինոփառատոների չեղարկում
Կինոյի աշխարհը նաեւ կարմիր գորգի արահետն է, որը խորհրդանշում է դրանով անցնող մարդկանց կարեւորությունը:
Բեռլինի կինոփառատոն - կայացել է:
Կաննի կինոփառատոն - չեղարկվել է:
Մոսկովյան կինոփառատոն - հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր:
«Կինոտավր» փառատոն - հետաձգվել է մինչեւ աշուն:
Վենետիկի կինոփառատոն - հետաձգվել է մինչեւ սեպտեմբեր:
Տորոնտոյում կինոփառատոն - սեպտեմբերի 10-ին:
Տոկիոյում կինոփառատոն - հոկտեմբերի 31-ին:
«Ոսկե ծիրան» կինոփառատոն - հետաձգվել է մինչեւ նոյեմբեր:
San Diego Comic-Con փառատոն - հետաձգվել է:
Comic Con Russia - հոկտեմբերի 1-ին:
«Ոսկե գլոբուս 2021» - 2021 թվականի հունվար:
«Օսկար 2021» - հնարավոր է 2021 թվականի փետրվարից մայիս տեղափոխումը:
Ֆինանսական կորուստներ
Հոլիվուդի համար COVID-19-ը կունենա պատմության մեջ ամենախոշոր կորուստները:
Հիվանդության տարածումն արդեն հասցրել է հարվածել կինոինդուստրիային. որոշ հաշվարկներով՝ ստուդիաները կզրկվեն 20 մլրդ դոլարից:
Միջազգային դրամարկղ արդեն չի ստացվել մոտ 7 մլրդ դոլար՝ առաջին հերթին ամբողջ աշխարհում կինոթատրոնների փակման եւ մարդկանց զանգվածային հավաքույթների արգելքի պատճառով: Վերլուծաբանների կանխատեսումներով՝ մարտից, ապրիլից եւ մայիսից հետո, եթե իրավիճակն անսպասելիորեն դրական ուղղությամբ չփոխվի, կորուստները կարող են մեծանալ:
Կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված շատ ստուդիաներ ստիպված էին հրաժարվել ծրագրած պրեմիերաներից եւ արդեն հասցրել են վնասներ կրել: Քանի որ գործարկվել էին գովազդային արշավներ, պրոմոնյութեր, հեռուստատեսությունում ժամանակ էր գնվել եւ այլն, եւ այլն:
Ընդ որում՝ հայտնի չէ ապահովագրությունը կարող է կորուստները փոխհատուցել (քիչ հավանական է):
Նորայր Նազարյան
Աղբյուրը՝ THR, Deadline, ՏԱՍՍ, Variety, Kinopoisk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով