Անցած շաբաթը հայկական շոու-բիզնեսի յուրաքանչյուր ներկայացուցիչ յուրօրինակ է անցկացրել, բայց շատերին միավորել են անձնական կամ ընտանեկան հատուկ տոները:
Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն, ով ավելի վաղ հայտնել էր իր երկրորդ հղիության լուրի մասին, այսօր արդեն գիտի, որ դուստր է ունենալու: Ծնողները երեխայի սեռը պարզել են հատուկ արարողության միջոցով, որի տեսանյութով Լիլուն կիսվել է ինստագրամյան հետեւորդների հետ, իսկ կից մեկնաբանության հատվածում խոստովանել, որ տվյալ օրվան ինքն ու ամուսինը շատ էին սպասել:
Посмотреть эту публикацию в Instagram
Ամերիկաբնակ հայ երգչուհիներից Արմինկան էլ մայրիկի հետ լուսանկար հրապարակել, որը հունիսի 9-ին նշում էր ծննդյան տարեդարձը: Երգչուհին նկարին կից շնորավորական գրառում է կատարել:
Սիլվա Հակոբյանի ընտանիքը հունիսի 10-ին նշել է ամուսնության 3-ամյակը: Երգչուհին ամուսնու եւ դստեր հետ արխիվային լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով. «Երկու էինք, դարձանք երեք։ Շնորհավոր մեր ամուսնության 3 տարին, իմ սեր։ Հիմա մենք ամենաերջանիկն ենք, որովհետեւ ունենք Միլա»:
Նույն օրը տոն էր նաեւ հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանի ընտանիքում: Նրա եղբայրը՝ Վահանը նշում էր ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ Վաչեն Instagram-ում շնորհավորել է նրան ու կիսվել իրենց համատեղ լուսանկարներով՝ ցուցադրելով նաեւ կադր մանկությունից:
Շաբաթը տոնական է եղել նաեւ դերասանույի Օլյա Հակոբյանի համար: Նրա ավագ որդին՝ Էրիկը, նշել է ծննդյան 7 –ամյակը: Օլյան որդու հետ համատեղ լուսանկար է հրապարակել ու գրել. «Շնորհավոր Ծնունդդ... իմ անբացատրելի, աննկարագրելի Աշխարհ, իմ կտոր, իմ Հրեշտակ։ Առողջ լինես, իմ արեւ…»։
«Կինստագրամ» սիթքոմից հայտնի դերասանուհի Լիանա Վանոյանը հետեւորդներին տեղեկացրել է, որ չի կարողացել խուսափել թագավարակից: Ինստագրամյան հրապարակմանը կից դերասանուին գրել է. «Մենք ու աշխարհը սիրո կարիք ունենք, անտարբերությունն առաջին հերթին պիտի դուրս շպրտենք մեր կյանքից, սիրել է պետք աշխարհը, մարդկանց ամեն ինչ։ 5 օր է, անկողնում եմ, (Թագավարակը թագադրեց ինձ, հասավ ուզածին) ու մտածում եմ իմ սիրելի մարդկանց մասին. մամայի կարոտից սատկում եմ, շատ եմ կարոտել, ու ես հասկանում եմ մի բան՝ մենք շատ ժլատ ենք սիրո մեջ: Ում սիրում եք, ասեք, երբեք չեք իմանա՝ վաղը կգա՞ արդյոք… Շա՜տ ժպտացեք ապրե՜ք ամբողջ շնչով ու միշտ հիշեք՝ անկախ ամեն բանից՝ դուք յուրաքանչյուրդ մի աշխարհ սեր եք, սրտիկնե՜ր լիքը»:
Դերասանուհի Անի Երանյանն էլ ինստագրամյան հրապարակման մեջ կոչ է արել կրել դիմակ ու փրկել կյանքեր.
«Դիմակ կրել եւ կանոնները պահպանել, բժիշկների մասին մտածել: Վարակն իրական է, պետք է զգոն լինել, պահպանել կանոնները»,-գրել է նա:
Զգոն եղեք ու պահպանեք վարակից պաշտպանվելու բոլոր կանոնները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից