Այսօր՝ հունիսի 16-ին, ծնվել է աշխարհի ամենահայտնի ռեփերներից մեկը՝ Թուփաք Շակուրը: Նա կդառնար 49 տարեկան: Ամերիկացի ռեփերը հիփ-հոփ երաժշտության պատմության ամենաազդեցիկ դեմքերից էր, որին չնայած կարճ կյանք էր նախատեսված, բայց երաժշտական աշխարհում նա դեռ շարունակում է ապրել ու մնալ արդիական: Թուփաքը գրում էր ռասիզմի, քաղաքականության, աղքատության եւ ոստիկանական ագրեսիայի թեմաներով: Ռեփերի կյանքի ու մահվան պատմությունը հաճախ է ներկայացվել. այսօր անդրադարձել ենք մի քանի հետաքրքիր փաստի՝ նրա գործունեության մասին:
Thug Life խմբի կազմում
1994 թ-ին Թուփաքը հիմնել է Thug Life հիփ-հոփ խումբը: Նրանք համատեղ միայն մեկ ձայնասկավառակ են թողարկել՝ Thug Life-Volume1, որը դարձել է ոսկե: Խմբի հիմնադրումը նշանավորելու համար ռեփերն իր մարմնին, նույնիսկ, դաջել է դրա անվանումը:
Ժամանակին նա ոգեշնչվել է Շեքսպիրից
Միգուցե, ռեփերին այնքան էլ բնորոշ չէ գեղարվեստական գրականություն ընթերցելը, բայց փաստ է, որ Թուփաքը դա անում էր, եւ նրա ամենասիրելի գրողը Ուիլյամ Շեքսպիրն էր: Նա Շեքսպիրին սկսել է ուսումնասիրել Բալթիմորի արվեստի դպրոցում, եւ մի առիթով նշել է. «Ես սիրում եմ Շեքսպիրին: Նա գրել է մեզ հայտնի ամենատպավորիչ պատմությունները: Օրինակ՝ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը. սա, իսկական, գետտո պատմություն է»:
Քաղաքական ազդեցություն ու քննադատություն՝ վարչապետի կողմից
Թուփաքն իր երգերում հաճախ խոսում էր ռասիզմի, ոստիկանական ագրեսիայի, աղքատության ու քաղաքականության մասին: «2pacalypse Now» ալբոմը նրա ամենաքաղաքականացված սկավառակն էր, ինչը փոխեց ռեփերի կարիերայի ընթացքն ու արժանացավ մի շարք քննադատությունների: Նրան մեղադրեցին այն բանում, որ սկավառակն այնպիսի ազդեցություն էր ունեցել Տեխասի երիտասարդների վրա, որ նրանք կրակել են տեղի ոստիկաններից մեկին: ԱՄՆ-ի այն ժամանակվա փոխնախագահ Դեն Քուեյլը հանրային քննադատություն հնչեցրեց նրա հասցեին՝ նշելով. «Կարիք չկա նման երգեր թողարկել: Դրանք մեր հասարակության մեջ տեղ չունեն»:
Կարիերան կինոյում
Ռեփերը նկարահանվել սկսել է մանուկ հասակից, սակայն իսկական հաջողությունն այս ոլորտում նրան ժպտացել է ամերիկյան «Juice» կրիմինալ դրամայի շնորհիվ, որտեղ Թուփաքը մարմնավորում էր դեռահաս մի տղայի, որը վերածվում է մարդասպան սոցիոպատի: Երկու տարի անց նա նկարահանվել է «Above The Rim» ֆիլմում, որի սաունդթրեքի հեղինակը հենց ինքն էր:
Նրա մահից հետո ավելի շատ երգեր են թողարկվել, քան կենդանության օրոք
Շակուրը թողարկել է ավելի, քան 75 միլիոն ձայնասկավառակ ամբողջ աշխարհում, սակայն դրանց մեծամասնությունը վաճառվել է ռեփերի մահից հետո: Նրա 11 պլատինե սկավառակները եւս վաճառվել են հետմահու:
Աղբյուրը՝ Capitalxtra.com
Լուսանկարը՝ A Crollalanza/REX/Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:35, 25 մայիսի
«Մեքսիկա»․ Արմինկայի լողափնյա կերպարը11:12, 25 մայիսի
Լեոնիդ Ագուտինին մեղադրել են Վարումին «Ձայնը» նախագծի մասնակիցների հետ դավաճանելու համար10:45, 25 մայիսի
«Երբ աշխարհն այնքան խառն է ու ծուռ, երբ անվերջ են հարցերն ու մեկը մյուսից խորիմաստ»․ Արեւիկ Ուդումյան10:12, 25 մայիսի
Մադոննան քասթինգ է հայտարարել իր ապագա սիրելիին գտնելու համար09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 24 մայիսի
«Եվ ավելին կյանքից ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար». Լուսինե Թովմասյանի զբոսանքը երեխաների հետ23:12, 24 մայիսի
Անաստասիա Վոլոչկովան մեկնաբանել է Թուրքիայից իրեն արտաքսելու մասին լուրը22:41, 24 մայիսի
«Ծով, արեւ, ընտանիք»․ Արամ MP3-ն՝ ընտանիքի հետ22:12, 24 մայիսի
Artik & Asti դուետի նախկին մենակատարը տաս օրում նիհարել է վեց կիլոգրամով21:43, 24 մայիսի
«Ամառ էր, մուգ մաշկով էի ու երջանիկ»․ Աստղիկ Սաֆարյանի ֆոտոշարքը21:12, 24 մայիսի
Տղամարդուն ձեր պահանջների մասին հայտնելու չորս մեթոդ20:31, 24 մայիսի