Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» մրցանակաբաշխության հանձնման 93-րդ արարողությունը 2021թ.-ի փետրվարի 28-ից հետաձգել է մինչեւ ապրիլի 25, հայտնել են կազմակերպիչները։
«Օսկար»-ն ավանդաբար տեղի է ունենում տարվա սկզբին՝ ավարտելով ԱՄՆ-ում կինոմրւցանակների հանձնման սեզոնը։ Ծրագրվում է, որ հաջորդ տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 28-ին։ «Ճիշտ է։ Հաջորդ «Օսկար»-ը կանցկացվի 2021թ.-ի ապրիլի 25-ին»,- Twitter-ի էջում հայտնել են կազմակերպիչները։ ԱՄՆ կինոակադեմիան պարզաբանել է, որ տեղափոխումը պայմանավորված է COVID-19-ի համավարակով։
Հաջորդ «Օսկար»-ին կարող են մասնակցել ժապավենները, որոնք թողարկվել են 2020թ.-ի հունվարի 1-ից մինչեւ 2021թ.-ի փետրվարի 28-ը։ Ընդ որում, մրցույթին հայտ ներկայացնելու համար ժամկետն ընդհանուր անվանակարգերում, այդ թվում «տարվա լավագույն ֆիլմ», 2021թ.-ի փետրվարի 15-ն է, իսկ հատուկ անվանակագրերում, այդ թվում «օտարերկրյա լավագույն գեղարվեստական ֆիլմ» եւ «լավագույն անիմացիոն ֆիլմ», 2020թ.-ի դեկտեմբերի 1-ն է։ Հավակնորդների անունները կհայտարարվեն մարտի 15-ին։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվում է նաեւ կինոամադեմիայի թանգարանի բացումը, որն ի սկզբանե ծրագրվում էր բացել այս տարվա դեկտեմբերին, սակայն այժմ տեղի կունենա 2021թ.-ի ապրիլի 30-ին։
Լուսանկարը՝ Christopher Polk/Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 8 փետրվարի
Սարիկ Անդրեասյանը հայտարարել է «Մանյունյա» անիմացիոն սերիալի աշխատանքների մեկնարկի մասին22:11, 8 փետրվարի
Wine Story. 5000 դրամից ցածր հինգ հայկական կարմիր գինիներ, որոնց արժի ուշադրություն դարձնել21:16, 8 փետրվարի
Քիմ Քարդաշյանն ու նրա գեղեցկության գաղտնիքները20:28, 8 փետրվարի
19:41, 8 փետրվարի
Հաճելի զրույց. «Իմ ամենամեծ խենթությունը դեռ առջեւում է». Վահագն Հայրապետյան (մաս 1)16:22, 8 փետրվարի
Հարրի Սթայլսի կոմբինեզոնը բաժանել է սոցիալական ցանցերը15:33, 8 փետրվարի
Էդ Շիրանը ներկա է եղել Սերժ Թանկյանի նկարների ցուցահանդեսի բացմանը (ֆոտո)15:27, 8 փետրվարի
CPHFW. մինիմալիզմը եւ ֆունկցիոնալությունը՝ սկանդինավյան ոճի ԴՆԹ15:15, 8 փետրվարի
14:29, 8 փետրվարի
13:29, 8 փետրվարի
Մեգան Մարքլի քույրը դատի է տվել նրան եւ պահանջում է 75․000 դոլար