Աստղային երկնքի քարտեզն ու համաստեղությունների դիրքն այդ քարտեզի վրա, որն ի դեպ ստանդարտ է համարվում, ստեղծվել է 2000 տարի առաջ։ Այն համապատասխանում է 20 դար առաջ եղած աստղերի դասավորվածությանը։ Սակայն գոյություն ունի այնպիսի աստղագիտական երևույթ, ինչպիսին է երկնային մարմինների դանդաղ ու շարունակական շարժ։ Այսինքն, կենդանակերպի նշանները նույնն են մնացել, սակայն դասավորված են այլ կերպ, այլ տեղում։
Իսկ ո՞րն է իրականում այդ դեպքում իմ կենդանակերպի նշանը։
Բրիտանական հեռուստաընկերության լրագրողները ստեղծել են մեզ համար աստղային երկնքի նոր, այժմյան, ինտերակտիվ քարտեզ, որպեսզի մենք կարողանանք պատասխանել այդ հարցին։
Ահա ծննդյան այն ամսաթվերը, որոնք համապատասխանում են կենդանակերպի իրական նշաններին։
19 դեկտեմբերի-20 հունվարի՝ Աղեղնավոր
21 հունվարի-16 փետրվարի՝ Այծեղջյուր
17 փետրվարի- 12 մարտի՝ Ջրհոս
13 մարտի- 18 ապրիլի՝ Ձկներ
19 ապրիլի-14 մայիսի՝ Խոյ
15 մայիսի- 21 հունիսի՝ Ցուլ
22 հունիսի- 20 հուլիսի՝ Երկվորյակներ
21 հուլիսի- 10 օգոստոսի՝ Խեցգետին
11 օգոստոսի-16 սեպտեմբերի՝ Առյուծ
17 սեպտեմբերի- 31 հոկտեմբերի՝Կույս
1 նոյեմբերի- 23 նոյեմբերի՝ Կշեռք
24 նոյեմբերի-29 նոյեմբերի՝ Կարիճ
Եվ սա դեռ ամենը չէ․․․
Կա նաև կենդանակերպի 13-րդ նշանը։
Այո, այո։ Եթե Դուք ծնվել եք նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում, ապա իրականում Դուք 13-րդ նշանի ներկայացուցիչ եք՝ Օձակիր։
Խոշորագույն ֆրանսիական Le Monde թերթը բացատրում է, որ աստղագետներն այս նշանից միտումնավոր հրաժարվել են ավելի քան 2000 տարի առաջ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ երկնքի 360 աստիճանը բարդ է բաժանել 13 հավասար մասերի։
«Հնացած, սակայն ընդունված մեթոդաբանության մեջ, երկնքի 360 աստիճանը բաժանվում է 12 հավասար մասերի՝ 30 աստիճան յուրաքանչյուրը։ Սակայն այս տեսակ մոտեցումը խեղաթյուրում է աստղաբանության էությունը»,- եզրակացնում է Le Monde։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում