Սա ամերիկյան Սքարսդեյլ քաղաքի դիետոլոգների կողմից մշակված սննդակարգ է (գոյություն ունի արդեն վաղուց): Այս ցածր ածխաջրային սննդակարգը խորհուրդ է տալիս միայն առանց շաքարի ըմպելիքներ օգտագործել, շատ թուրինջ ուտել, ինչպես նաեւ ախորժակը ճնշող խոտաբույսային դեղամիջոցներ ընդունել: Դիետայի հիմնական սկզբունքը քաշի կորուստն է (օրական մինչեւ 400 գ), որը հիմնված է օրգանիզմում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների վրա, ոչ թե պիցցայի մեծության վերահսկողության կամ օգտագործվող կալորիաների վերահսկողության:
Սննդակարգը նախատեսված է 14 օրվա համար եւ սննդի որոշակի տեսակներ օրական 3 անգամ օգտագործելու վերաբերյալ հստակ հրահանգներ է պարունակում: Օրվա ընթացքում հավելյալ սնվելն արգելված է: Սննդակարգը ենթադրում է օսլա չպարունակող բանջարեղենի օգտագործում, որոնք հարուստ են օգտակար նյութերով, մրգերով, ինչպես նաեւ անսահմանափակ քանակությամբ ոչ ճարպոտ սպիտակուցային մթերքների օգտագործում:
Հիշեք, որ ցանկացած ցածրածխաջրային սննդակարգի հետեւելիս անհրաժեշտ է շատ խմել սովորական ջուր (օրական 2-3 լ):
Օրվա համար ճաշացանկի օրինակ`
Նախաճաշ
Կես թուրինջ, 1 տոստ, սեւ սուրճ կամ թեյ:
Ճաշ
Յուղազուրկ կաթնաշոռ, առանց յուղի պատրաստված լոբի եւ երկու ձու, հաց, սուրճ կամ թեյ:
Ընթրիք
Խորոված հավ՝ առանց կաշի, կանաչ քաղցր պղպեղ կամ լոբի, հազար, սուրճ կամ թեյ:
Սննդակարգի առավելությունները
Դուք կալորիաները կամ ճարպի գրամները հաշվելու կարիք չունեք, չափաբաժինների սահմանափակում եւս չկա: Սովորաբար դուք արագ ազատվում եք ավելորդ քաշից եւ ձեզ չի անհանգստացնում քաղցի զգացումը:
Թերություն
Շատերը դիետան վտանգավոր են համարում ածխաջրերի շատ փոքր պարունակության համար, ինչպես նաեւ վիտամինների եւ հանքանյութերի պակասի: Հարկավոր է հստակորեն հետեւել սննդի խիստ ռեժիմին: Ողջունվում են խոտաբույսերից դեղամիջոցները, սակայն դա կարող է վտանգավոր լինել սրտանոթային հիվանդություններով կամ բարձր ճնշմամբ մարդկանց համար: Դրանց մեծ քանակությամբ օգտագործումն այլ խթանիչների հետ (ինչպիսին կոֆեինն է) կարող է անբարենպաստ ելքի հանգեցնել:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ