MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչպես զրուցակցին դրականորեն տրամադրել ձեր հանդեպ

21:12, 25 հունիսի

Քայլ 1. Թուլացեք

Լարվածությունը նյարդայնություն է ծնում, որն արդյունավետ զրույցի գլխավոր թշնամին է: Հետազոտություններն ապացուցում են, որ թուլանալու ընդամենը մեկ րոպեն մեծացնում է ուղեղի ակտիվությունը, ինչը շատ կարեւոր է զրույց վարելու եւ արագ որոշումներ կայացնելու համար: 

Զրույց սկսելուց առաջ հետեւյալն արեք:

1. 1-ից 10 սանդղակով գնահատեք, թե որքան լարված եք (1 — լիովին լիցքաթափված եք, 10 — լարի պես ձգված եք): Գրի առեք այդ թիվը:

2. 1,5 րոպեի ընթացքում դանդաղ շնչեք. 5 հաշվին ներշնչեք, 5 հաշվին արտաշնչեք:

3. Այժմ մի քանի անգամ հորանջեք եւ ուշադրություն դարձրեք, թե արդյոք լիցքաթափված եք: Ձեր լիցքաթափվածության աստիճանը գնահատեք  10 միավորանոց սանդղակով: Արդյունքը գրի առեք:

4. Այժմ կարելի է թուլացնել մարմնի մկանները: Սկսեք դեմքից. նայեք եւ լարեք դեմքի բոլոր մկանները, հետո ուղղեք եւ թուլացրեք դրանք:  Խնամքով գլուխը թեքեք մի կողմից մյուսը եւ առաջ-հետ: Պտտեք ուսերը: Լարեք ձեռքերը եւ ոտքերը, հաշվեք մինչեւ   10-ը, թուլացեք եւ ցնցեք դրանք:

5. Մի քանի անգամ խորը շնչեք: Ձեր վիճակը բարելավվե՞լ է:

Քայլ 2. Ուշադրությունը կենտրոնացրեք ներկա պահի վրա

Երբ դուք թուլանում եք, կենտրոնանում եք ընթացիկ պահի վրա, ուշադրություն չեք դարձնում նրան, թե ինչ է կատարվում շուրջը: Նույնը պետք է անել զրույցի ընթացքում: Գործի դրեք ինտուիցիան եւ կկարողանաք լսել խոսողի խոսքի բոլոր նրբերանգները, որոնք կփոխանցեն նրա խոսքերի հուզական նշանակությունը եւ դուք կկարողանաք հասկանալ, թե որ պահին զրույցը կթեքվի ձեզ անհրաժեշտ ուղուց:  

Քայլ 3. Ավելի հաճախ լռեք

Լռելու կարողությունը ձեզ կօգնի ավելի շատ ուշադրություն հատկացնել նրան, ինչ ասում են այլ մարդիկ: Այդ վարպետությունը զարգացնելու համար փորձեք   «Զանգակ» վարժությունը: Կայքում սեղմեք «Զանգ խփել» հղման վրա եւ ուշադիր լսեք ձայնը, մինչեւ որ մարի: Մի քանի անգամ արեք դա: Դա ձեզ կօգնի սովորել կենտրոնացնել ուշադրությունը եւ լռել, երբ լսում եք ինչ-որ մեկին: 

Քայլ 4. Դրական եղեք

Ականջ դրեք ձեր տրամադրությանը: Դուք հոգնել եք կամ ձեզ առույգ եք զգում, հանգիստ եք կամ տագնապա՞ծ: Ինքներդ ձեզ հարցրեք. արդյոք ես լավատեսորեն եմ տրամադրված այս զրույցի շեմին: Եթե կասկածներ կամ տագնապներ ունեք, ավելի լավ է հետաձգեք զրույցը: Եթե դա անհնար է, մտովի սկսեք այն, փորձեք, դա ձեզ կօգնի խոսքեր եւ փաստարկներ ընտրել, որոնք կօգնեն հասնել նպատակին: 

Քայլ 5. Մտածեք զրուցակցի մտադրությունների մասին

Որպեսզի զրույցը ազնիվ եւ հաշվեկշռված լինի, յուրաքանչյուրը պետք է բաց լինի դրա համար եւ հստակորեն հայտարարի իր արժեքների, մտադրությունների, նպատակների մասին: Եթե ձեր մտադրությունները չեն համընկնում այն մարդու մտադրությունների հետ, որի հետ փորձում եք բիզնես անել, խնդիրներն անխուսափելի են: Փորձեք նախապես պարզել, թե գործարքի համար ինչ կուզեր ստանալ ձեր զրուցակիցը: Բայց ուշադիր եղեք, ձեր զրուցակիցը կարող է խնամքով թաքցնել իր նպատակները եւ ասել այն, ինչ դուք ուզում եք լսել: 

Քայլ 6. Մինչեւ զրույցը որեւէ հաճելի բանի մասին մտածեք

Անհրաժեշտ է զրույց վարել դեմքին բարության, ըմբռնման եւ հետաքրքրության արտահայտությամբ: Բայց եթե իրականում դուք նման զգացմունքներ չեք ապրում, կեղծ հույզերը կարող են սարսափելի տեսք ունենալ: Փոքրիկ գաղտնիք կա. զրույցից առաջ որեւէ հաճելի բանի մասին մտածեք, հիշեք այն մարդկանց, որոնց դուք սիրում եք եւ հարգում: Այդ մտքերը ձեր հայացքին փափկություն կտան, թեթեւ կիսաժպիտ կառաջացնեն, իսկ դեմքի նման արտահայտությունը ենթագիտակցաբար ձեր զրուցակցի մոտ վստահության զգացում կառաջացնի: 

Քայլ 7. Հետեւեք ոչ վերբալ ազդանշաններին

Անընդհատ նայեք մարդուն, որի հետ խոսում եք: Մնացեք կենտրոնացած եւ ջանացեք չշեղվել կողմնակի մտքերով: Եթե զրուցակիցն ինչ-որ բան կիսատ է ասում կամ ուզում է խաբել ձեզ, նա իհարկե խնամքով կթաքցնի ձեզնից, բայց ինչ-որ վայրկյանի կարող է մոռանալ եւ մատնել իրեն դեմքի արտահայտությամբ կամ շարժումով: Իհարկե, դուք կկարողանաք ընդամենը իմանալ, որ նա ձեզ խաբում է, բայց, ցավոք սրտի, չեք կարողանա իմանալ խաբեության պատճառը: 

Քայլ 8. Սիրալիր զրուցակից եղեք

Զրույցը սկսեք հաճոյախոսությունից, որը նրան բարեկամական տոն կհաղորդի եւ ավարտեք հաճոյախոսությամբ, որը զրուցակցին ձեր երախտագիտությունն է արտահայտում   զրույցի համար:  Իհարկե, հաճոյախոսությունները չպետք է հնչեն որպես անթաքույց շողոքորթություն: Այդ պատճառով ինքներդ ձեզ հարց տվեք. ես իրականում ինչն եմ գնահատում այս մարդու մեջ:  

Քայլ 9. Ձայնին ջերմություն ավելացրեք

Ջանացեք ավելի ցածր ձայնով խոսել: Զրուցակիցը նման ձայնին կարձագանքի մեծ վստահությամբ: Երբ մենք չարանում ենք, երբ մենք գրգռված ենք կամ վախեցած, մեր ձայնը մեր կամքից անկախ ավելի բարձր եւ կտրուկ  է հնչում, անընդհատ փոխվում է նրա բարձրությունը եւ խոսքի տեմպը: Այդ պատճառով ցածր ձայնը զրուցակցին կտեղեկացնի ձեր հանգստության եւ առաջնորդի ինքնավստահության մասին: 

Քայլ 10. Ավելի դանդաղ խոսեք

Մի քիչ դանդաղած խոսքը մարդկանց օգնում է հասկանալ ձեզ, առանց լարվելու, որսալով ամեն բառը, դա նրանց մեջ ձեր հանդեպ հարգանք է առաջացնում: Այնքան էլ հեշտ չէ սովորել  դանդաղ խոսել, որովհետեւ մանկությունից մեզանից շատերը շատախոսում են: Բայց ստիպված կլինեք ջանալ, որովհետեւ դանդաղ խոսքը  հանգստացնում է զրուցակցին, մինչդեռ արագը նյարդայնություն է առաջացնում:   

Քայլ 11. Հակիրճությունը տաղանդի քույրն է

Ձեր խոսքը 30 վայրկյանանոց կամ նույնիսկ ավելի փոքր հատվածների բաժանեք: Պետք չէ աներեւակայելի նախադասություններ կառուցել: Մեր ուղեղն ի վիճակի է լավ յուրացնել տեղեկությունները միայն փոքրիկ չափաբաժիններով: Մեկ-երկու նախադասություն արտաբերեք, հետո դադար տվեք, համոզվեք, որ մարդը ձեզ հասկացել է: Եթե նա լռում է եւ հարցեր չի տալիս, կարելի է շարունակել, եւս մեկ-երկու նախադասություն եւ դադար: 

Քայլ 12. Ուշադիր լսեք

Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք զրուցակցի վրա, ձեզ համար կարեւոր է ամեն ինչ` նրա խոսքերը, դրանց հուզական գունավորումը, նրա շարժումները եւ դեմքի արտահայտությունը: Երբ նա դադար է տալիս, արձագանքեք նրա ասածին: Մի մոռացեք զրույցի ընթացքում ականջ դնել  ձեր ինտուիցիային:  Եվ վերջին խորհուրդը. զբաղվեք մեդիտացիայով, որն ամրապնդում է նյարդային համակարգը եւ օգնում է թուլանալ, այդ պրակտիկան ձեզ պետք կգա ձանձրալի զրույցների ընթացքում: 

 

 

Աղբյուրը` MyJane.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել