NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ջորջ Լուկասի՝ «Աստղային պատերազմներ։ էպիզոդ IV․ Նոր հույս» ժապավենի մասին (1977թ.)։ Եվ այսպես.
1.Այն պատճառով, որ ստուդիաների մեծ մասը կարծում էր, որ ոչ ոք չի ցանկանա դիտել այդ ֆիլմը, Ջորջ Լուկասին դժվար էր ֆինանսավորում ստանալ ֆիլմի համար։
2.ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիային դուր չի եկել, որ ֆիլմի սկզբում սովորական տիտրեր չեն եղել։ Նրանք պահանջել են վերամոնտաժել ֆիլմը եւ տիտրերն ավելացնել սկզբում, Լուկասը հրաժարվել է։ Գիլդիան տուգանել է Լուկասին, որը վճարել է նրանց եւ անմիջապես լքել այն։
3. «Jedi» բառը ծնունդ է առել ճապոնական «Jidai Geki»-ից, որը թարգմանաբար նշանակում է «պատմական դրամա»: Այսպես, Ճապոնիայում այսպես էին կոչվում այն հեռուստասերիալները, որոնք պատմում էին սամուրայների ժամանակների պատերազմենրի մասին։
4.Սկզբում արքայադուստր Լեայի դերում պետք է հանդես գար Սիսի Սփեյսեկը։ Նաեւ դիտարկվել է Ջոդի Ֆոսթերի թեկնածությունը, սակայն, ի վերջո, դերը ստացել է Քերրի Ֆիշերը:
5.«Նոր հույս» էպիզոդի եւ ենթավերնագրի սերիաները չեն եղել ֆիլմի սկզբնական տարբերակում։ Դրանք ավելացվել են ավելի ուշ՝ ֆիլմի կրկնակի թողարկման ժամանակ։
6.Սկզբում Հան Սոլոյի դերի համար հրավիրել էին Բերտ Ռեյնոլդսին, դիտարկվում էին նաեւ Նիկ Նոլտիի, Քրիստոֆեր Ուոկենի եւ Կուրտ Ռասելի թեկնածությունները, սակայն բոլորին առաջ է անցել Հարիսոն Ֆորդը:
7.Լեա նավից տիեզերական պարկուճի թռիչքի տեսարանը՝ Light & Magic-ի (ILM) առաջին աշխատանքն է։ Լուկասը հատուկ այս ֆիլմի համար հիմնադրել է հատուկ էֆեկտների այս ստուդիան:
8.Աղբի թափոնների մեկուսախուցի տեսարանում Մարկ Հեմիլն այնքան երկար է պահել շունչը, երբ սուզվել է ջուրը, որ պայթել է դեմքի վրայի անոթը:
9.Ֆիլմի նկարահանումների որոշակի շրջանում դրա հեռանկարներն այնքան քիչ էին թվում, որ ստեղծողները լրջորեն մտածել են դրանից հեռուստասերիալ պատրաստել։
10.«Vader» հոլանդերեն նշանակում է «հայր»։
11.Տիեզերանավերի բոլոր տեսարանները նկարահանվել են ձեռքով արված մակետների օգնությամբ։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը