Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ինձ ոչինչ չխանգարեց օրս վայելել». Նաիրա Վարդանյանի 27-ամյակը, անանուն անակնկալն ու տրամարությունը (ֆոտո)

13:26, 30 հունիսի

Մոդել, դերասանուհի Նաիրա Վարդանյանը, որը հեռուստադիտողին առավել հայտնի է «Փափուկ խաղալիք» սիթքոմից, հունիսի 28-ին նշել է ծննդյան 27-ամյակը: Նաիրան խոստովանում է` համաճարակային իրավիճակը խախտել է իր ծրագրերը, բայց չի կարողացել փչացնել օրվա տրամադրությունը: Ինչպես ինքն է իրեն բնորոշում` համառության շնորհիվ, նույնիսկ, այս իրավիճակում կարողացել է իր օրը դարձնել հիշարժան:

Ծննդյան օրվա մանրամասներն ու լուսանկարները Նաիրան տրամադրել է NEWS.am STYLE-ին:

«Օրս սկսվել է հուզիչ, էմոցիաներով լի: Առհասարակ, ծննդյանս առավոտյան արթնանում եմ նոր նպատակներով, աշխարհն էլ ավելի գունավոր տեսանկյունից բացահայտելու, իսկ կյանքս ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու մտքերով»,-ասում է նա ու հավելում,-«Երկրի իրավիճակից ելնելով` բարդ էր ոչ միայն ծննդյանս տոնը նշելու վայրի ընտրությունը, այլեւ շատ ուրիշ հարցեր... բայց ինձ ոչինչ չխանգարեց օրս վայելել մինչեւ վերջ` իհարկե, չխախտելով անվտանգության կանոնները»:

Մոդել-դերասանուհին օրն անցկացրել է ամենամտերիմ ու հարազատ մարդկանցից մի քանիսի շրջապատում, որոնք ըստ նրա` կարողացել են իրեն իսկական տոն պարգեւել.

«Միասին ծիծաղել ու բարձր տրամադրություն ենք ունեցել մինչեւ լուսաբաց: Նրանք այն մարդիկ են, որոնց հետ ես ես եմ ու երջանիկ: Դրսից եւս շատ հարազատ մարդկանց էի սպասում, բայց նրանք իրավիճակից ելնելով` չեն կարողացել գալ»:

Նաիրան խոստովանում է` սիրում է եւ նվերներ տալ, եւ ստանալ, բայց կարող է երջանկանալ նաեւ անկեղծ շնորհավորանքներից:

«Իմ բոլոր հյուրերի նվերներն ու շնորհավորանքները եղել են սրտանց ու անկեղծ, ինչն ինձ շատ է ուրախացրել, իսկ ամենաօրիգինալ ու սպասված նվերը եղել է կեսգիշերից հետո. ինձ համար դա քրոջս եւ ընտանիքիս շնորհավորանքն էր»:

Մոդելը չժխտեց, որ անակնկալներ եղել են նաեւ երկրպագուների կողմից.

«Անակնկալները շատ էին, իսկ ամենահետաքրքիրն անանուն էր, բայց թույլ տվեք դա չմանրամասնել»,-ժպիտով հավելեց նա:

27-ամյա մոդելն ասում է` իրեն թվերը չեն վախեցնում. «Ինձ ավելի շատ վախեցնում է հետ նայելը... երբ 27-ը բաժանում ես ու հասկանում, թե որքան արժեքավոր ժամանակ ես վատնել էժանագին երեւույթների վրա»:

Նա նաեւ հավելում է, որ ներքին հասունությունը զգում է ոչ միայն տարիքի, այլեւ օրերի հետ.

«Ինձ մոտ կարող են մեկ օրվա ընթացքում փոխվել աշխարհհայացքս, պատկերացումներս ու երազանքներս»:

Նաիրան օրվա ընթացքում չի մոռացել երազանք պահելու մասին եւ վստահ է ` այն կիրականանա.

«27-ամյակս սկսել եմ մաքուր, ազատ ու նոր էջից, իսկ դա սպիտակ թերթերը գունավորելու ամենալավ սկիզբն է»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել