Օրերս Սարյան փողոցում տեղի ունեցած կոմերցիոն նկարահանումը համացանցում դարձավ նոր սկանդալի առիթ:
Դրան նպաստեց անցորդներից մեկի` բեքսթեյջից արված լուսանկարը, որում մոդել տղամարդիկ պատկերված են վեր ծալած տաբատներով եւ շորտերով, ինչը վերագրվեց որպես նույնասեռականութան քարոզ: SHA բրենդը, որի համար էլ արվել է նկարահանումը, հերքում է նման խոսակցությունները` դրանք վերագրելով, որպես զրպարտություն եւ հավելելով, որ գովազդային արշավն արվել է բացառապես կոմերցիոն նպատակով. բրենդի ներկայացուցիչ Էմիլ Ավետիսյանը NEWS.am STYLE-ին մանրամասներ է հաղորդել քննարկման լայն ալիք բարձրացրած նկարահանման մասին:
«Դա կոմերցոն նկարահանում էր: Ամեն ինչ շատ պրոֆեսոնալ մակարդակով է եղել` տեսախցիկներ, լույս եւ այլն: Նկարահանումը որոշեցինք իրականացնել Սարյան փողոցում, որովհետեւ տեղանքի առումով ավելի հարմար էր: Ըստ սցենարի` տղաներից երկուսը պետք է փոքր-ինչ ծալեին տաբատը, ու այդ պահին ինչ-որ մեկը, փաստորեն, կողքից մեզ նկարել է` թյուր կարծիք ստեղծելով համացանցում, որից հետո արդեն տարատեսակ նյութեր ու մեկնաբանություններ ենք տեսնում լուսանկարի ներքո:
Լուսանկարն անհիմն կերպով քաղաքականացրին, նշեցին, թե դրանում տրանսգենդերներ են պատկերված, բայց նրանք, պարզապես, մոդելներ են, որոնք աշխատում էին կոմերցիոն նկարահանման շրջանակում: Նրանց կերպարները նկարահանման համար էին` իրականում շատ թրենդային կադրեր ենք ունեցել, որոնք երեւում են արդեն պատրաստի աշխատանքներում: Մինչդեռ ոմանք, առանց ճշտելու ինֆորմացիան, տարածել էին, թե սա նույնասեռականների շքերթ է, ինչը վստահեցնում ենք` զրպարտություն է: Նույնիսկ, իրավաբանորեն ճիշտ չէ մարդուն կողքից նկարելն ու զրպարտելը: Տղաներն էլ են այդպիսի գրառումների պատճառով շատ խնդիրներ ունեցել շրջապատում եւ տանը: Մարդիկ, պարզապես, ծալած տաբատներով էին, որտե՞ղ էին տեսել տրանսգենդերների: Բրենդը չի հանդիսանում սեռական, քաղաքական, կրոնական կամ այլ հայացքների քարոզչության միջոց։
Մեր գործունեությունը միտված է միայն ու միայն Հայաստանում՝ արվեստի զարգացմանը եւ նորարարությունների ստեղծմանը»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին