Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչ ընդհանրություն կա Մեգան Մարքլի եւ Ադոլֆ Հիտլերի միջեւ․ արքայազնի կնոջը համեմատել են բռնապետի հետ

10:12, 4 հուլիսի

Գրող Լեդի Սին, որը նոր գիրք է թողարկել Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի մասին, Սասեքսի դքսուհու մասին ցնցող հայտարարություն է տարածել: Ինչպես գրում է Daily Star-ը, նա FUBAR ռադիոկայանի եթերում Մարքլին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։

Կինը հաղորդավարներ Ջոաննա Չիմոնիդեսին եւ Սթիվեն Լենգին պատմել է իր նոր՝ «Մեգան եւ Հարրի. իրական պատմություն» գրքի մասին: Նա դատապարտել է թագավորական ընտանիքից առանձնանալու եւ ԱՄՆ տեղափոխվելու որոշումը։

«Ես չեմ կասկածում, որ իրենք իրենց ասում են, որ ճիշտ են վարվել, սակայն պետք է նաեւ հասկանան՝ պատմությունը լի է մարդկանցով, որոնք մտածում են, որ նրանք բարի գործ են անում։ Ես պետք է հիշատակեմ Ադոլֆ Հիտլերին, թեեւ նրանց չեմ տեղավորում նույն ճամբարում», - հայտարարել է գրողը։

Այսքանով նա չի սահմանափակվել եւ շարունակել է․

«Դա չի փոխում այն փաստը, որ Ադոլֆ Հիտլերը կարծում էր, որ օգուտ է բերում աշխարհին։ Մաո Ցզեդունը, որը նույնպես սպանել է միլիոնավոր մարդկանց, կարծում էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է»:

Լեդի Սին հայտարարել է, որ Մեգանը «հենց սկզբից նյարդայնացնող էր»:

Գրողի սկանդալային արտահայտության մասշտաբները դեռ պետք է գնահատել։ Մինչ այդ կենսագրագետին քննադատել էին հայտնի զույգի մասին գիրք գրելու համար, քանզի նա  նույնիսկ անձամբ չի շփվել նրանց հետ։ Կինը հայտարարել է, որ դա իր համոզմունքն է. «Ավելի լավ է չխոսել ներգրավված անձանց հետ, քանի որ նրանք միայն կփորձեն իրենց լավագույն լույսի ներքո ներկայացնել»:

Աղբյուրը՝ Eg


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել