ԽՈՅԵՐ
Հուլիսի 6-ին ձեր սիրելի էակը հանուն սիրո պատրաստ կլինի ցանկացած խենթության։ Հետեւաբար, դուք կարող եք օգտվել իրավիճակից եւ այն ծառայեցնել ձեր օգտին՝ իհարկե, չմոռանալով չափի մասին։
ՑԼԵՐ
Ոչ դուք, ոչ էլ ձեր սիրելի էակը այսօր չեք փայլի միասին զրուցելու եւ շփվելու մեծ ցանկությամբ։ Հնարավոր է օրվա ընթացքում չխոսեք իրար հետ։ Բայց ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես մտածում եք։ Մտերիմ ու հարազատ է այն մարդը, ում հետ կարելի է լռել, ոչ՝ խոսել։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հուլիսի 6-ին սիրելի անձնավորության հետ հարաբերությունները հարթելու հարցում խոչընդոտ կլինեն միայն անձնական բարդույթները։ Մի քանի րոպե առանձնացեք եւ հասկացեք, որ այդ բարդույթները անտեղին ու անիմաստ են։ Եվ միայն դրանից հետո ձեզ սպասվում է երջանիկ օրվա ավարտ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Խեցգետինների համար հուլիսի 6-ը լավագույն օրը չէ ընտանեկան կամ սիրային հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Այսօր ավելորդ տարաձայնություններից խուսափելու համար աստղերը խորհուրդ են տալիս համաձայնել ձեր սիրելիի հետ, ընդունել նրա տեսակետը եւ կտեսնեք, որ ձեր այս դիվանագիտական փոքրիկ քայլն իր դրական ազդեցությունը կունենա։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր հնարավոր է բացահայտեք, որ ձեր եւ ձեր սիրելի էակի պատկերացումները սիրո մասին չեն համընկնում։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ՝ ընդհանուր հայտարարի գալու համար, այլապես տարաձայնություններից խուսափել չի լինի։
ԿՈՒՅՍԵՐ
Ամենադժվարը սկսելն է։ Հուլիսի 6-ը ժպտալու առիթ կստեղծի ձեզ համար։ Աստղերը հուշում են՝ որքան էլ դժվար լինի, ստիպված եք լինելու առաջին քայլը դուք անել, այլապես հարաբերություններում առաջընթաց այդպես էլ չեք գրանցի։ Իսկ այդ պարագայում բաժանումն անխուսափելի կլինի։
ԿՇԵՌՔՆԵՐ
Օրը տարօրինակ լուրերով լի կլինի։ Եվ մինչ դուք կմտածեք, թե ինչպես եք լուծելու այդ հանելուկները, կիջնի երեկոն եւ կզգաք, որ հանգստի կարիք ունեք։ Սակայն աստղերը հուշում են, որ հավանաբար այդ անհայտները այդպես էլ չբացահայտվեն ձեզ համար։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի համար անհասկանալի կլինի, թե ձեր այս կամ այն գործողությունով ինչ եք ցանկանում ակնարկել։ Փորձեք խուսափել ակնարկներից եւ ենթատեքստերից, եղեք անկեղծ, բաց եւ ուղղախոս։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելի անձնավորության համար դուք պետք է ոչ միայն երկրորդ կես, այլեւ լավ ընկեր լինեք։ Պատրաստ եղեք լսել ձեր ընտրյալին, ճիշտ խորհուրդներ տաք եւ քաջալերեք նրան, որ ամեն ինչ լավ է լինելու։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հուլիսի 6-ին խուսափեք ասել «միշտ» կամ «երբեք» բառերը։ Իսկ եթե ձեր սիրելի էակը փորձի դրանք օգտագործել, ուրեմն աշխատեք ուշադրություն չդարձնել, քանզի իրականում այսօր այդ խոսքերը ոչ մի նշանակություն չեն ունենալու։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր շատ դժվար կլինի խոսել ձեր սիրելի էակի հետ, քանի որ նրա մտքերը զբաղված կլինեն այլ գործերով։ Նա հնարավոր է ոչ ադեկվատ ձեւով արձագանքի ձեր խոսքերին, ցանկություններին եւ պահանջներին։ Պատրաստվեք, քանի որ ստիպված եք լինելու շատ համառ ու հաստատակամ լինել։
ՁԿՆԵՐ
Այսօր ուրախացրեք ձեր սիրեի էակին խոհարարական ձեր հմտություններով։ Հնարավոր է, որ ինչ-որ յուրօրինակ եւ տարբերվող ուտեստ չստացվի (օրինակ՝ ձվածեղ), բայց ձեր ընտրյալն այն իսկապես կգնահատի, քանզի դա հենց դուք եք պատրաստել եւ արել եք մեծ սիրով։ Կարեւորը ցանկությունն ու ուշադրությունն է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը