Սիրահարությունը հիանալի զգացողություն է, սակայն արդյոք այն կվերածվի մեծ սիրո, թե ոչ։ Այս հարցը տանջում է շատ զույգերի՝ հատկապես աղջիկներին։ Իսկ ինչպես հասկանալ՝ միասին կլինե՞ք, թե՞ ոչ։
Որքանո՞վ եք միմյանց նման
Իհարկե, սիրահարությունը խանգարում է տեսնել իրական պատկերը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սովորաբար մեզ դուր են գալիս այն մարդիկ, որոնք այնքան էլ նման չեն մեզ, սակայն այդ հարաբերությունները երկար կյանք չեն ունենում։ Հետեւաբար, փորձեք գտնել նրան, ում արժեքները, կյանքից ակնկալիքները, կրթական մակարդակը, պատկերացումները, ժամանցի նախընտրությունները որոշակիորեն նման են։
Ծանո՞թ եք զուգընկերոջ ընկերներին
Եթե զուգընկերը լուրջ հարաբերություններ է սկսել, ուրեմն նա անպայման ձեզ կծանոթացնի իր ընկերների կամ ընկերուհիների հետ՝ ընդգծելով ձեր կարեւորությունն իր կյանքում։
Ձեր ընկերը միայն ձեզնո՞վ է հետաքրքրված
Եթե զուգընկերը մշտապես նշում է, որ դուք սեքսուալ եք եւ համապատասխանում եք նրա՝ հմայիչ կնոջ կամ տղամարդու պատկերացումներին, ուրեմն դուք միակն եք նրա կյանքում։ Հակառակ դեպքում տղամարդը սկսում է այլ թեկնածուներ փնտրել եւ այս հարաբերությունները ժամանակի ընթացքում զարգացում չեն ստանում եւ սիրահարությունը սիրո չի վերածվում։
Վախենու՞մ եք միայնակ մնալուց
Շատ հաճախ զույգերը կարծում են, որ իրենց հարաբերությունները կատարյալ են, քանի որ վախենում են միայնակ մնալուց։ Նրանք վախենում են խոստովանել, որ չեն ցանկանում շարունակել հարաբերությունները՝ չնայած չեն սիրում իրենց զուգընկերոջը։ Սակայն ժամանակի ընթացքում ինքնախաբեությամբ զբաղվելն ավելի է դժվարանում։
ինչպես է նա արձագանքում սեռական մերձեցմանը
Կարճատեւ հարաբերությունների կողմնակից տղամարդիկ սովորաբար խուսափում են այն գործողություններից, որոնք ուղղակի կապ չունեն սեքսի հետ՝ համբույր, գրկախառնություն, հպում եւ այլն։ Միգուցե նա ասի, որ ձեր սիրավեպը դեռ երկար է շարունակվելու, սակայն այս նախանշանները հուշում են, որ նա լուրջ հարաբերությունների պատրաստ չէ եւ դուք միասին ապագա չունեք։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին