MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Այս ծնունդս՝ անկախ կորոնավիրուսից, երբեք չեմ մոռանա». Սոֆի Դեւոյանը` իր 71-րդ տարեդարձի, կորոնավիրուսը հաղթահարելու ու առանց պլաստիկ միջամտության` հմայքը պահպանելու մասին

23:03, 8 հուլիսի

Հայտնի պարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոֆի Դեւոյանն այսօր՝ հուլիսի 8-ին, նշում է ծննդյան 71-րդ տարեդարձը: Վաստակավոր պարուհին շաբաթներ առաջ բուժվում էր կորոնավիրուսից, ու թեեւ արդեն 20 օր է անցել իր դրական թեստի պատասխանից ու այժմ իրեն լավ է զգում, որոշել է, ամեն դեպքում, պահպանել անվտանգության կանոններն ու օրը նշել առանց հյուրերի՝ միայն ընտանիքի անդամների հետ: Այնուամենայնիվ, Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու» թատրոնի աշխատակազմն ու աշակերտները չեն թողել հայտնի պարուհուն առանց անակնկալների:

«Առավոտյան ամենահարազատ ու մոտիկ մարդիկ շնորհավորեցին ինձ՝ իմ տան անդամները, բայց նրանցից ոչ մեկին չեմ թողել ինձ համբուրել, ամեն դեպքում պահպանում ենք զգուշությունը:  Այսօր հեռախոսս այրվում էր անդադար զանգերից ու Ֆեյսբուքյան շնորհավորանքներից: Ւսկ մեր դասախոսական կազմն ու ուսանողներս ինձ մեծ անակնկալ են մատուցել. սկզբում տեսանյութ էին ուղարկել՝ իրենց բարեմաղթանքներով, իսկ երբ վերջացրի այն դիտել, լսեցի ավտոմեքենաների ձայներ: Չէի հասկանում՝ ինչ էր կատարվում, մտածեցի՝ «Էս կորոնավիրուսի ժամանակ, ո՞վ է հարսանիք անում», այնինչ նրանք էին...Մեքենաներով մոտեցել էին մեր տանը, որ հեռվից շնորհավորեին ինձ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց Սոֆի Դեւոյանը՝ խոստովանելով. «Երբ տեսնում ես` ինչպես են քեզ սիրում, շատ հուզիչ է... Ինձ այսօր հուզել են, ու ես հասկացա, որ այս ծնունդս՝ անկախ կորոնավիրուսից, երբեք չեմ մոռանա»:

Պարուհին 14 օրից ավել ինքնամեկուսացել է ընտանիքից, վերջին երկու օրերի ընթացքում է դուրս եկել սենյակից.

«Արդեն ապաքինվել եմ, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, այսօր լավ եմ: Ամբողջ ընտանիքս հիմա կողքիս է. շատ հետաքրքիր ենք մեր առօրյան անցկացնում: 14 օր լրիվ մենակ էի սենյակում, միայն ամուսինս էր կողքիս, դժվար էր, բայց հիմա արդեն բոլորս միասին ենք»,-պատմում է նա ու հավելում` արվեստագետի համար, հատկապես, դժվար է պասիվ առօրյա վարելը.

«Հիմա չենք աշխատում, ու դա մեկ ամսվա արձակուրդ չէ, անորոշ ժամանակով ես դադար վերցրել: Ես դա շատ ծանր եմ տանում, բայց հուսով եմ՝ ամեն ինչ շատ լավ կլինի, պետք է հույսով լինել ու հավատալ, որ հետո ամեն ինչ ավելի լավ է լինելու»:

71-ամյա պարուհին շարունակում է իր դիրքերը պահպանել հայկական շոու-բիզնեսի ամենահմայիչ ու գեղեցիկ կանանց ցուցակում: Պատասխանելով հարցին, թե որն է իր երիտասարդության ու գրավչության գաղտնիքը, Սոֆի Դեւոյանը նշեց.

«Չգիտեմ... դրա համար հատուկ ոչինչ չեմ արել՝ ոչ պլաստիկ վիրահատություններ, ոչ այլ միջամտություններ: Փոքր քաղաք է, եթե նման բան անեի, բոլորը հաստատ կիմանային: Միգուցե, դա իմ բնությունից է գալիս»:

Պարուհին նաեւ հավելեց, որ ակտիվ կենսակերպ է վարում.

«Երբ իմացանք կորոնավիրորսային համաճարակի մասին, ամբողջ ընտանիքով առավոտյան վաղ արթնանում էինք ու մեր շների հետ ամեն օր 4-5 կիլոմետր զբոսնում: Նաեւ յոգայով եմ զբաղվում, առավոտյան միշտ մարզվում եմ, դե, բնական է` միշտ զբաղվում եմ պարով, անընդհատ շարժման մեջ եմ: Իհարկե, այս ամենը նպաստեց, որ ավելի թեթեւ տանեմ կորոնավիրուսը: Երեւի՝ միայն 3-4 օր եմ պառկել անկողնում: Հիմա շատ կարոտել եմ ամեն ինչ, որովհետեւ երկար ժամանակ տնից դուրս չեմ եկել, բայց մի քանի օրից արդեն ուզում եմ դուրս գալ ու նորից սկսել քայլել: Կարծում եմ՝ առայժմ ոչ մեկին չեմ հանդիպի: Քանի այս իրավիճակը չհարթվի, պետք չէ ռիսկի դիմել»:

Պարուհին անդրադարձավ նաեւ կորոնավիրուսով պայմանավորված` «Պարի եւ հոգու» թատրոնի խնդիրներին.

«Խայտառակ վնաս է կրել պարի ոլորտը: Ունեմ դպրոցներ, մոտ` 80 ուսուցիչ, որոնք արդեն 4-5 ամիս աշխատավարձ չեն ստանում: Դա սարսափելի ծանր բան է: Տնօրենները, դասատուները, հավաքարարները... մեծ կոլեկտիվ ենք… Նրանց հիմա իմ գրպանից եմ վճարում, քանի ամիս է` չենք աշխատում, դա արդեն ծանր է, բայց պետք է մի կերպ պահենք մեզ ու հույսով ապրենք»:

Սոֆի Դեւոյանը խոսեց նաեւ իր ամենօրյա երազանքից.

«Մի երազանք եմ միշտ պահում ու դրա մասին ամեն օր եմ խնդրում՝ որ իմ ընտանիքն առողջ լինի: Ամեն ինչ կարող ես ունենալ ու ստեղծել, բայց առանց առողջության, հասկանում ես, որ մնացածն անիմաստ է»,-եզրափակեց պարուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Սոֆի Դեւոյանի ինստագրամյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել