COVID-19-ով հիվանդանցած Անիտա Ցոյը դիմել է Instagram սոցիալական ցանցում իր հետեւորդներին ու պատմել ինքնազգացողության մասին։
«Երբ ինձ վատ եմ զգում, կապի դուրս չեմ գալիս, իսկ երբ ավելի լավ են զգում, անմիջապես հայտնվում եմ այստեղ՝ բարձրացնելու ձեր տրամադրությունն ու ասելու, որ ինձ մոտ ամեն ինչ շարժվում է դեպի այնտեղ, ուր հարկավոր է։ Մի փոքր եւս, եւ, հավանաբար, ինձ եւս դուրս կգրեն։ Եվս մեկ շաբաթ, եթե ոչ ավելի։ Ցավոք, ես դեռ չեմ կարողանում առանց թթվածնի, բայց սարսափելի ոչինչ չկա»,- ասել է նա։
View this post on Instagram
Սակայն որոշ օգտատերերի մոտ կասկածներ են առաջացել, որ Ցոյն իսկապես հիվանդ է COVID-19-ով։ Նրանք նշել են, որ երգչուհին չափից լավ տեսք ունի հիվանդ մարդու համար։ «Կրկին, Բաբկինայի նման. կորոնայից ավելի են գեղեցկանում, հիվանդ վիճակում հարդարված նստած է թթվածնով», «Իսկ դու ուզում ես ինձ սարսափելի՞, մահացողի վիճակում տեսնել։ Ո՛չ։ Մենք աստղեր ենք։ Մեզ դա չի թույլատրվում»,- նրան պատասխանել է արտիստը։
«Սա կեղծ տեղեկատվություն է, դուք հիվանդի տեսք չունեք, որքա՞ն են ձեզ վճարել այս թատրոնի համար»,- երգչուհուն հարցրել է մեկ այլ օգտատեր։ «Իսկ ո՞րն է այդ գովազդի օգուտը»,- նրան հարցրել է Ցոյը։ «Ինչպե՞ս չեք ամաչում ստել»,- զայրացել է մեկ այլ օգտատերը։ «Զգուշացեք։ Դուք կարող եք խնդիր ունենալ»,- ի պատասխան զգուշացրել է արտիստը։ Շատ օգտատերեր երգչուհուն առողջություն ու շուտափույթ ապաքինում են մաղթել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով