Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ես պաշտոնապես հոգեկան հիվանդություն ունեմ». Ջիգանն անկեղծորեն պատմել է, թե ինչ է իր հետ կատարվել գարնանը

10:11, 10 հուլիսի

Ռեփեր Ջիգանը (Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյն) պատմել է, որ պաշտոնապես հոգեկան հիվանդություն ունեցողի կարգավիճակ ունի։ Արտիստն այդպիսի հայտարարություն է արել YouTube-յան «Что было дальше?» շոուի ընթացքում։

Ջիգանը պատմել է, որ Օքսանայի ու իր ընտանիքում խնդիրները սկսվել են Մայամիում իր մշտական զվարճանքներից հետո. ռեփերն այդ կերպ նշել է երկար սպաված որդու՝ Ջիգանի լույս աշխարհ գալը։ Արտիստը խոստովանել է, որ բավական ուշ է իմացել, որ երեկույթները, որոնց մասնակցել է, կազմակերպել են դիլերները։ Այդպիսի երեկույթներից մեկի ընթացքում Ջիգանին ծանր թմրամիջոցներ են թաքուն ձեւով տվել, ինչից հետո ռեփերը ոչ ադեկվատ վիճակում է հայտնվել։ Այդ պահին համացանցում հայտնվել են սկանդալային նկարները, որոնցում ամբողջությամբ մերկ Ջիգանին, թեւից բռնած, տանում են ոստիկանության աշխատակիցները։

«Ինչ-որ պահի ես ինձ շատ վատ զգացի եւ ես արտաքնոց գնացի։ Ես ուզում էի լոգանք ընդունել։ Ես հանվեցի, մերկ կանգնած եմ… Նայում եմ, իսկ արտաքնոցում ցնցուղ չկա… Հասկացեք, ես այնպիսի վիճակում էի, երբ չես վերահսկում իրավիճակը։ Այնտեղ է մնտում ակումբի անվտանգությունն ու սկսում հարցնել. «Ինչո՞ւ ես մերկ»։ Իսկ ես նրանց պատասխանում եմ. «Ես գիտեմ՝ ով է սպանել Թուփաքին։ Սնուփ Դոգը»։ Հետո ես գոռում էի. «Վայնշտեյնը մեղավոր չէ»։ Ձեռքերս ոլորեցին ու մերկ հանեցին արտաքնոցից, հետո ակումբից։ Ես կռվել եմ անվտանգության աշխատակիցների հետ։ Հարվածել ոտքերով։ Արդյունքում հայտնվեցի ճաղերի հետեւում։ Հիշում եմ՝ կին ոստիկանը հարցնում էր. «Ի՞նչ է կատարվում ձեզ հետ»։ Իսկ ես մերկ եմ, աշխատում է գիտակցությանս 30 տոկոսը։ Ասում եմ. «Այս ամենը տեսահոլովակ է։ Մենք երաժշտական տեսանհոլովակ եմ նկարահանում։ Ես պոռնոդերասան եմ»»։

Այս պահին արված լուսանկարը, արտիստի խոսքով, տարածվել է ամբողջ համացանցում։ իգանը հաստատել է, որ հոգեկան հիվանդության ունեցող մարդու կարգավիճակ ունի, ինչի հետեւանքով իրեն չի թույլատրվում մեքենա վարել։ «Ինձ այդպես տանջում էին։ Ինձ զսպաշապիկ էին հագցնում, ամեն օր ներարկում, հաբեր տալիս։ Հիմա ես պաշտոնապես հոգեկան հիվանդ եմ։ Ես քարտ ունեմ»,- ասել է Ջիգանը։

Ամուսնալուծվելու մտադրության մասին Ջիգանի կինը հայտնել է դեռ մարտին։ Օքսանայի խոսքով՝ ինքը նման քայլի է դիմել Ջիգանի դավաճանությունների ու նրա հոգեկան վիճակի պատճառով։ Մայիսին հայտնի է դարձել, որ Սամոյլովան երաժիշտից կպահանջի եկամտի կեսը։ Այս պահին ընտանիքը վերամիավորվել է։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել