Մեգան Մարքլն իր «քայլերը» պլանավորել էր նախքան 35-ամյա արքայազն Հարիի հետ հարսանքիը։ 38-ամյա ամերիկացի դերասանուհին նույնիսկ չէր մտածում Մեծ Բրիտանիայում բնակվելու մասին։
Այժմ Սասեքսի դուքսներն ապրում են Լոս Անջելեսում՝ հոլիվուդյան մագնատի առանձնատանը։ Ամուսինները դեռ իրենց սեփական տունը ձեռք չեն բերել, սակայն ակտիվ որոնումների մեջ են։ Մեգանը ցանկանում է ապրել Հոլիվուդի անմիջական հարեւանությամբ:
Թագավորական լուսանկարիչ Արթուր Էդվարդսը վստահ է, որ կինը վնասակար ազդեցություն է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհու թոռան վրա։ Մեգանի հետ ծանոթանալուց հետո նա շատ է փոխվել, եւ ոչ դեպի լավը:
«Ցավոք, վերջին մի քանի տարիների ընթացքում նա շատ է փոխվել։ Հարին ինձ հետ չի խոսել արդեն մեկ տարի։ Ես նրան դեռ երեխա ժամանակ էի նկարում, եւ նման իրավիճակը ինձ շատ է վիրավորել», - դժգոհել է Արթուրը։ Նա հայտարարել է, որ հաշվենկատ Մեգանը դեռ հարսանիքից առաջ պատրաստվում էր հեռանալ Լոնդոնից եւ երբեք չվերադառնալ:
«Կարծում եմ, որ երբ նա ամուսնանում էր Հարիի հետ, նա մտածում էր միայն մեկ բանի մասին. «Որքան հնարավոր է շուտ արի գնանք էստեղից»։ Դա անհեթեթություն էր... Մեգանը Հարիին «քարշ է տվել» իր ետեւից, իսկ նա բացարձակապես ոչ մի դիմադրություն ցույց չի տվել», - լուսանկարչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը