NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ռիչարդ Մարկուենդի՝ «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VI. Ջեդայի վերադարձը» ժապավենի մասին (1983թ.)։ Եվ այսպես.
1․Լուրեր կան, որ նկարահանվել է ֆիլմի մեկ այլ վերջ, որտեղ տեղի է ունեցել Լեայի եւ Հան Սոլոյի հարսանիքը:
2․Դարտ Վեյդերի քայլերը ձայնագրվել են Ոսկե Դարպասի կամրջի ստորգետնյա թունելներում, որպեսզի ստեղծվի չար ու սարսափելի էֆեկտ:
3.Ջորջ Լուկասը շատ դժգոհ էր, որ 1983թ․-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հայտարարեց Ռազմավարական պաշտպանական նախաձեռնություն եւ այն անվանեց «Աստղային պատերազմներ»: Ի պատասխան՝ ռեժիսորը «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I: Թաքնված սպառնալիք» (1999 թ.) ֆիլմում, Առեւտրի ֆեդերացիայի փոխնախագահին տվեց Նուտ Գանրեյ անունը։ Գանրեյը Ռեյգան ազգանվան անագրամման է:
4․Էնդոր արբանյակի տեսարանները նկարահանվել են Կալիֆոռնիայի անտառներում։ Այն տեսարանների ժամանակ, երբ Չուբական միայնակ է գործում, Պիտեր Մենխյուին ուղեկցում են վառ երանգի հանդերձանքով օգնականները։ Դա արվել է այն բանի համար, որ տեղացի որսորդները դերասանին ձնեմարդու տեղ չընդունեն եւ չգնդակահարեն նրան։
5․Ի սկզբանե Յոդան սցենարում չի եղել։ Յոդան ավելացվել է, որպեսզի պատշաճ կերպով հաստատի Լյուկին, արդյոք Դարտ Վեյդերը եղել է նրա հայրը, թե ոչ:
6․«Ջեդայի վերադարձը» առաջին ֆիլմն է պատմության մեջ, որ կինովարձույթում վաստակել է ավելի քան 20 մլն դոլար՝ առաջին հանգստյան օրերին։
7.Հարիսոն Ֆորդն առաջարկել է, որպեսզի Հան Սոլոն ընկերներին փրկելու համար իր կյանքը զոհաբերի, բայց Ջորջ Լուկասը չի համաձայնել նրա հետ, քանի որ նա ցանկանում էր, որ Հանը վերջում հերոսական դեր խաղա:
8.Կայսեր աթոռը մեխանիզացված էր, որպեսզի ըստ տեսարանի անհրաժեշտությամբ այն կարողանա պտտվել: Սակայն մեխանիզմը երբեք պատշաճ չի աշխատել, այդ պատճառով Յեն Մակդիարմիդուն ստիպված է եղել աթոռը ոտքերով շարժել։
9.Դերասանուհի Քերի Ֆիշերը (արքայադուստր Լեա) շատ է անհանգստացել, որ իր հերոսուհին կինոէպոպեայի բոլոր երեք մասերում ներկայացել է երկարափեշ հագուստով, ինչն էլ թաքցրել է նրա կազմվածքը: Ջորջ Լուկասը զիջումների է գնացել եւ վերջին ֆիլմում, երբ Լեյը գերության մեջ է գտնվում Ջաբբա Հաթայի մոտ, առավելագույնս մերկացել է դերասանուհուն:
10.«Էվոկ» բառը, այսպես էին կոչում Էնդոր մոլորակի «տեղացիներին», ոչ մի անգամ չի օգտագործվում ֆիլմում, միայն տիտրերում:
11.Մարկ Հեմիլը առաջ է քաշել մի գաղափարը, ըստ որի Լյուկը Դարթ Վեյդերի մահից հետո կրի նրա սաղավարտը եւ Լյուկի վերջաբանն ու բնավորությունն ավելի երկիմաստ ու չար դարձնի: Ջորջ Լուկասը չի համաձայնել՝ ընտրելով երջանիկ ավարտ։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին