«Bon Jovi» ռոք խումբը նոր երգը՝ «American Reckoning»-ը, նվիրել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակին եւ հակառասիստական բողոքներին, որոնք ողողել են ԱՄՆ-ը, հայտնում է Rolling Stone-ը։
Մայիսի վերջից ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներում, ապա նաեւ աշխարհի շատ երկրներում բողոքների ու անկարգությունների ալիք է սկսվել ընդդեմ ոստիկանության բռնության ու ռասիզմի Մինեապոլիսում ոստիկանի կողմից ձերբակալման ընթացքում աֆրոամերկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո։ Համացանցում տեսանյութ հայտնվեց, որում երեւում էր՝ ոստիկանները Ֆլոյդին ձեռնաշղթաներ են հագցրել, նրան տապալել գետնին, իսկ ոստիկաններից մեկը ոտքը դրել էր նրա իրանին։ Տեսանյութում Ֆլոյդը մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, հետո լռում է։ Ոստիկաններից մեկը մեղադրվել է սպանության, մյուսները՝ սպանության հանցակցության մեջ։
«Որպես պատմության ականատես՝ ես դրդրված էի գրել «American Reckoning»-ը։ Ես հավատում եմ, որ արտիստի մեծագույն շնորհը սեփական ձայնն օգտագործելու կարողությունն է՝ խոսելու համար հարցերի մասին, որոնք մեզ հուզում են»,- հայտարարել է Ջոն Բոն Ջովին։
«American Reckoning» երգի բառերը մանրամասն նկարագրում են Ջորջ Ֆլոդի կյանքի վերջին րոպեներն ու մեջբերում աֆրոամերիկացու արտահայտությունը՝ «Ես չեմ կարողանում շնչել», որը դարձել է ԱՄՆ-ում հակառասիստական բողոքների խորհրդանիշը։ Երգը կներառվի խմբի «Bon Jovi 2020» նոր սկավառակում, որի թողարկումը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է մինչեւ աշուն։
Լուսանկարը՝ Welt
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը