Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Սա իմ կյանքում եւս մեկ էտապ էր` արդեն միջազգային մակարդակի». Մաշա Մնջոյանը` ավստրալական «Ձայն»-ում ունեցած ձեռքբերումների մասին

19:50, 14 հուլիսի

Մաշա Մնջոյանը չանցավ ավստրալական «Ձայնը» նախագծի եզրափակիչ փուլ, բայց երգչուհին չի տխրում այդ փաստից: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մաշան նշեց, որ իր անցած ճանապարհն ու փորձն արդեն իսկ մեծ ձեռքբերում են:

«Տրամադրությունս շատ լավ է, որովհետեւ այսքան մեծ ճանապարհ եմ անցել ու հասել մինչեւ կիսաեզրափակիչ փուլ: Իմ կարծիքով հիշվող ու գունավոր ելույթներ ունեցա նախագծի ընթացքում, ու ավելի ուրախ եմ, որ դրանք ոգեւորում էին այդտեղ բոլորին կորոնավիրուսով պայմանավորված այս ծանր շրջանում»,-ասում է նա:

Այն, որ Մաշան «Հայաստանի Ձայնը» նախագծի հաղթող լինելով մասնակցում էր «Ավստրալիայի Ձայն»-ին, դեռ «Կույր լսումներ» փուլից սկսած քննարկվում էր ավստրալացի հեռուստադիտողների կողմից: Շատերը կարծում էին, թե սկսնակներին էր պետք նախապատվություն տալ, բայց Մաշայի կարծիքով` այդ խոսակցությունները չեն շեղել Բոյ Ջորջին իր որոշումից:

«Այդ մասին շատ էին խոսում հենց առաջին ելույթիցս հետո, չնայած գովեստի խոսքերն ու դրական արձագանքները շատ-շատ էին, կային նաեւ ավստրալացիների կողմից մեկնաբանություններ, որ ես արդեն մասնակցել եմ, պետք է շանս տալ նորեկներին, բայց չեմ կարծում, թե դա ազդել է Բոյ Ջորջի որոշման վրա, հակառակ դեպքում կարծում եմ` մինչեւ կիսաեզրափակիչ չէի հասնի»,-նշում է երգչուհին:

Մաշայի մարզիչը` Բոյ Ջորջը, միշտ տպավորված է արտահատվել նրա ելույթների մասին, իսկ վերջնական որոշման ժամանակ նշել է` «Դու այստեղ եկել ես արդեն հաղթած, դու հաղթել ես «Հայաստանի Ձայնը» նախագծում ու արդեն գիտես, թե ինչ է դա: Այսօր էլ ցույց տվեցիր, թե աշխարհի մակարդակով ինչպիսի երգչուհի ես»:

Մաշան ինքն էլ առանձնահատուկ ջերմությամբ է խոսում իր մարզչի մասին.

«Բոյ Ջորջը ֆանտաստիկ ու յուրահատուկ տեսակ է, իր հետ շփվելը ես իմ կյանքի այս շրջանի ամենամեծ փորձն եմ համարում: Նա յուրաքանչյուրին կարողանում է ճիշտ բնութագրել եւ ճիշտ կարծիք հայտնել, ինչը նրա յուրահատկություններից է: Ոչ մի շինծու բան չկա նրա մեջ, ու ես շատ ուրախ եմ, որ ճանաչեցի նրան ու, առհասարակ, ժյուրիի մյուս անդամներին ու այն պրոֆեսիոնալ մարդկանց, որոնց հետ աշխատեցի»:

Ինչ վերաբերում է ձեռքբերումներին ու հետագա անելիքներին` Մաշան նշում է.

«Սա իմ կյանքում եւս մեկ էտապ էր` արդեն միջազգային մակարդակի: Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այս մրցույթին, որն ինձ մեծ փորձ տվեց: Կարծում եմ` սա փառահեղ սկիզբ էր նաեւ նոր երկրում հանդես գալու ու ամենագնահատելին այն է, որ հնարավորություն ունեցա ոչ միայն շփվելու համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց հետ, այլեւ տեսնելու, թե որքան մարդկային են նրանք, եւ երջանիկ կլինեմ, եթե կարողանամ կապ պահել նրանց հետ` թե գործնական, թե անձնական առումներով»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ The Voice Australia-ի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել