Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Իմ սիրտը միշտ Հայաստանի հետ է»․ Ժաննա Լեւինան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

19:36, 17 հուլիսի

Հայտնի կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, երեք տարբեր լուսանկարներից բաղկացած կոլաժ է հրապարակել, որոնցում նա ձեռքին պահում է  հայկական դրոշը:

«Սիրտս միշտ Հայաստանի հետ է», - իր Instagram-Stories բաժնում գրել է Ժաննա Լեւինան ՝ իր աջակցությունը հայտնելով ամուսնու հայրենիքին հայ-ադրբեջանական նոր բռնկված հակամարտությունում: Ավելի վաղ Լեւինան բազմիցս խոստովանել էր, որ սիրում է Հայաստանը։ Ժաննան նաեւ կիսվել է Գարիկ Մարտիրոսյանի հրապարակմամբ, որը, մասնավորապես, կոչ է արել չսադրել հայկական բանակին:

 «Մեծ տագնապով եմ հետեւում Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանի իրադարձություններին: Սա Հայաստանի սքանչելի շրջաններից է՝ իմ փոքր Հայրենիքը: Հենց Հայաստանի Տավուշի մարզից են հորս կողմից իմ բոլոր նախնիները: Այնտեղ մի քանի օր մարտեր են ընթացել: Պայծառ հիշատակ զոհվածներին: Ու նաեւ: Դադարեք սադրել հայկական բանակին: Կասեցրեք մտացածին «հայկական ագրեսիայի» մասին ապատեղեկատվությունը: Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի: Այդպես է եղել միշտ: Այդպես կլինի միշտ: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է», - ասվում էր Մարտիրոսյանի գրառման մեջ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել