Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Նիքի Մինաժը մայր կդառնա

10:07, 21 հուլիսի

Նիքի Մինաժը հղի է. 37-ամյա երգչուհին առաջնեկին է սպասում։ Երեխայի հայրը ռեփ երգչուհու 42-ամյա ամուսինն է՝ Քենեթ Փեթին։ Նիքին լուրը երկրպագուներին անձամբ է հայտնել՝ Instagram-յան էջում լուսանկարներ հրապարակելով վառ ֆոտոշարքից, հայտնում է CNN-ը։

Կես ժամվա ընթացքում հրապարակումը գրեթե մեկ մլն լայք է հավաքել. բոլորը երգչուհուն շնորհավորել են սպասվող փոփոխությունների առիթով։ Սակայն Նիքին այլ մանրամասներ չի հայտնել։ Առայժմ հայտնի չէ երեխայի սեռը, ինչպես նաեւ հղիության շրջանը, սակայն դատելով Մինաժի որովայնի չափից՝  նա փոքրիկին լույս աշխարհ կբերի մոտակա ամիսներին։

Ինքնամեկուսացման ռեժիմի շնորհիվ նրան հաջողվել է խուսափել, որ լուրը ժամանակից շուտ հայտնվի մամուլում։

Նախորդ տարվա հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Նիքի Մինաժն ու Քենեթ Փեթին ամուսնացել են։ Այդ ժամանակ եւս երգչուհին սահմանափակվել է սոցիալական ցանցում արված հրապարակմամբ՝ չներկայացնելով արարողության մանրամասները։ Փեթիի ու Մինաժի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2018թ.-ի դեկտեմբերին, եւ սիրավեպը ոչ բոլորի հավանությանն է արժանացել։ Փեթին տարիներ առաջ դատապարտվել է 16-ամյա աղջկա բռնաբարության փորձի համար, ինչի համար 4 տարվա ազատազրկում է նշանակվել։ Եվս յոթ տարի նա պատիժ է կրել սպանության համար։ Ի դեպ, նախորդ տարի 25 տարվա ազատազրկման է դատապարտվել Նիքիի եղբայրը՝ Ջելանի Մարաժը։ Նրան եւս մեղադրել են բռնաբարության մեջ, զոհ է դարձել նրա 11-ամյա խորթ աղջիկը։

Աղբյուրը՝ CNN

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել