Էմիլի Ռատոկովսկիի կազմվածքը շատերի համար է հիացմունքի առարկա։ Սլացիկ ոտքերը, մկանուտ որովայնն ու ձիգ նստատեղը մոդելի այցեքարտն են։ Հարցազրույցների ընթացքում Էմիլին բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ դա մեծամասամբ գենետիկայի ու նյութափոխանակության արդյունք է, սակայն նա երբեք չի մոռանում իր վրա աշխատանքի մասին։ Bazaar-ը ներկայացրել է Էմիլի Ռատակովսկիի գեղեցկության 7 գլխավոր գաղտնիքները։
Նախաճաշին թխվածք
View this post on Instagram
Նայելով Ռատակովսկիի իդեալական հարթ որովոյանին՝ դժվար է հավատալ, որ նա առհասարակ հրուշակեղեղնի խանութ է այցելում, սակայն այդպես չէ։ Հարցազրույցերի ընթացքում մոդելը բազմաթիվ անգամներ պատմել է առավոտյան սննդակարգի մասին՝ մի բաժակ թունդ սեւ սուրճ կրուասանի կամ կեքսի հետ։ Բացի այդ՝ վաղ առավոտյան բավարարելով արագ ածխաջրեր ուտելու ցանկությունը՝ առավել հեշտ է ամբողջ օրվա ընթացքում հետեւել ռեժիմին։
Երկաթե կամք
Առավոտյան կրուասանից հետո Էմիլին իրեն այլեւս ավելորդ ոչինչ թույլ չի տալիս։ Մոդելի խոսքով՝ իր համար ամենաբարդը նկարահանման հրապարակում է։ Այնտեղ գրեթե միշտ հյուրասիրություն է առկա, սակայն այդ պահերին Էմիլին անդրդվելի է. նա բավարարվում է թարմ բանջարեղենով պատրաստված աղցանով, թեեւ շրջապատում գայթակղությունները շատ են։
Շատ սպիտակուց
View this post on Instagram
Էմիլին երբեք չի մտածել մսից հրաժարվելու եւ բուսական սննդի անցնելու մասին։ Մոդելը վստահ է, որ սննդակարգում սպիտակուցների գերակայությունը ոչ միայն իդեալական կազմվածք ունենալու, այլեւ առողջության ու լավ ինքնազգացողության բանալին է։ Բացի այդ՝ Ռատակովսկին շատ է սիրում միս։ Նա սովորաբար գերադասում է դիետիկ թռչնամիս կամ տավարի միս, թեեւ երբեմն կարող է գայթակղվել սթեյքով։
Ֆիզիկական վարժություններ
Անկախ զբաղված գրաֆիկից՝ Էմիլին միշտ ժամանակ է գտնում սպորտի համար (մկանուտ որովայնն ինքուրույն չի առաջանում)։ Ռատակովսկին ֆիզիկական ծանրաբեռնվածության տարբեր տեսակներ է ընտրում՝ ուժայիններից ու պիլատեսից մինչեւ պար ու լող։ Դա հնարավորություն է տալիս աշխատեցնել բոլոր մկանները։
Սնունդ տնից դուրս
View this post on Instagram
Մոդելի համար ընթրիքը ոչ այնքան ուտելիքի ցանկությունը բավարարելու միջոց է, որքան սոցիալիզացիայի միջոց։ Գրեթե յուրաքանչյուր երեկո Էմիլին ընթրիքի շուրջ հանդիպում է ընկերուհիներին կամ ռեստորան է գտնում՝ ռոմանտիկ հանդիպման ամուսնու հետ։ Ռատակովսկին ամբողջահատիկ ալյուրից պատրաստված պաստա է ուտում, միս բանջարեղենով կամ սուշի։ Մոդելը վստահ է, որ կենտրոնանալով մտերիմների հետ շփման վրա՝ չափից շատ ուտելու ռիսկի չի դիմում։
Քուն եւ ջուր
Էմիլին կարող է օրվա ընթացքում մինչեւ 3 լիտր ջուր խմել։ Այն անհրաժեշտ է եւ լավ նյութափոխանակության, եւ մաքուր, հարթ մաշկ ունենալու համար։ Բացի այդ՝ մոդելը բավական հստակ գրաֆիկ ունի։ Եթե ծրագրված չէ խոշոր միջոցառում, որը տեւելու է ամբողջ գիշեր, նա ձգտում է վաղ պառկել ու քնել 8-9 ժամ։
Ոչ մի խիստ սահմանափակում
View this post on Instagram
«Ինչ էլ անեք, ամեն ինչ պետք է ուրախություն պատճառի»,- վստահ է Էմիլին։ Եթե ճիշտ սնունդն ամենօրյա տանջանքի է վերածվում, չդիմանալու հավանակությունը մի քանի անգամ մեծանում է։ Մոդելի գլխավոր սկզբունքն է՝ լսել սեփական ցանկություններին, եւ եթե նա շատ ուզենաք սթեյք կամ բուլկի, նա երբեք չի զրկի իրեն դրանից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ