Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Տղամարդ, որին չի կարելի ձեռքից բաց թողնել

22:12, 26 հուլիսի

1. Երբ նա ձեզ նայում է խորաթափանց հայացքով

Եթե տղամարդը նայում է ուղիղ ձեր աչքերին՝ ասես երկուսիդ միջեւ ստեղծելով անտեսանելի կապ, ուրեմն նա իրականում փորձում է ներթափանցել ձեր հոգին: Նա ուզում է հասկանալ ձեր ամբողջ էությունը, ուզում է հասկանալ՝ արդյոք ինքը հոգեպես հանգիստ կզգա ձեր կողքին:

Նման հայացքը փաստորեն սիրո խոստովանություն է: Մանավանդ եթե այն դուք ամեն օր եք զգում: Համարեք, որ ձեր բախտն իրոք բերել է:

2. Նա բարի մարդ է, ինչը դատարկ բան չէ

Տղամարդիկ սովորաբար շատ ագրեսիվ արարածներ են, ովքեր միշտ փորձում են իրենց վեր դասել ուրիշներից: Կան նաեւ կամազուրկ տղամարդիկ, որոնք ամեն գնով խուսափում են պատասխանատվությունից: Նման տղամարդկանցից պետք է հեռու մնալ:

Բայց կան տղամարդիկ, որոնք կարողանում են իրենց մեջ համադրել ուժն ու բարությունը: Նրանք ունակ են սիրել ամբողջ սրտով, բայց մարտի դաշտում շատ ագրեսիվ են ու դաժան: Նրանք երբեք առաջինը չեն սկսի մարտը, բայց իրենց մասնակցությամբ վերջ կտան դրան:

Եթե տղամարդու սրտում գոյակցում են ուժն ու կարեկցանաքը, երբեք նրան բաց մի թողեք:

3. Նա ձգտում է հաջողության

Լավ կյանքով ապրելու համար մասնագիտական հաջողության է պետք հասնել: Պարտադիր չէ միլիոնատեր կամ աշխարհի չեմպիոն դառնաք, բայց եթե կյանքում հաջողությունների չհասնեք, դժվար թե հպարտանալու առիթ ունենաք:

Հաջողության հասնելու համար երկար ու դժվար ճանապարհ է պետք անցնել: Դրա համար համբերություն ու համառություն է պետք: Հարստության պարադոքսն է՝ որքան դանդաղ ես շարժվում դեպի քո նպատակների իրականացում, այդքան հավանական է, որ կհասնե՛ս դրան: Եթե ձեր կողքին տղամարդ է, որն ընդունում է այս ճշմարտությունը՝ գնահատեք ու հպարտացեք նրանով:

4. Նա անհավանական հավակնոտ երազանքներ ունի, բայցեւայնպես ամուր կանգնած է գետնի վրա

Ո՞ր կինը չի ցանկանա, որ իր կողքին գտնվող տղամարդը միաժամանակ եւ երազկոտ լինի, եւ իրատես: Թերեւս յուրաքանչյուր տղամարդու իդեալն է հասնել Արեւին, բայց առայժմ նրա ձեռքը միայն Լուսնին է հասնում:

Ընդ որում նա երբեք չի հրաժարվի իր երազանքներից: Եվ թույլ չի տա որ իր «ես»-ը խանգարի իրեն վայելել ընթացիկ հաջողությունները:

Նման տղաները միշտ անում են հնարավոր ամեն ինչ՝ կյանքը բարելավելու համար: Ու երբեք չեն խոստանա այն, ինչ ի վիճակի չեն տալ ձեզ:

5. Նա կարողանում է պատրաստել

Եկեք ազնիվ լինենք: Այն տղամարդը, ով գիտի, թե ինչ է պետք անել խոհանոցում, շատ գրավիչ է:

Սեռական գրավչության տեսակետից նրանից ավելի հրապուրիչ կարող է լինել այն տղամարդը, ով ճաշ է պատրաստում իր սեփական բաղադրատոմսերով ու միշտ առողջ սնունդ է նախընտրում:

6. Նա ֆիզիկապես ակտիվ է

Տղամարդու ֆիզիկական ակտիվությունը, ամենայն հավանականությամաբ, նրան այսպես թե այնպես ֆիզիկապես գրավիչ են դարձնում: Դա կարող է ծեծված հնչել, բայց շատ ավելի ցանկալի է այն տղամարդը, որը միշտ հետեւում է իրեն ու աշխատում իր մարզավիճակի վրա: Պետք է նկատի ունենալ, որ բոլոր մարդիկ էլ պատանեկության տարիներին են հասնում իրենց սեքսուալության գագաթնակետին: Եթե ձեր ընկերը պահպանում է իր ֆիզիկապես ակտիվությունը նաեւ 30-35 տարեկանում, այդ ամեն ինչ կարգին է:

7. Նա ինքնավստահ է, բայց ոչ ինքնասիրահարված հիմար, նա հանդուգն է, բայց չափավոր

Եթե դուք գտել եք ինտելեկտուալ, իմաստուն բայց միաժամանակ մի քիչ կոպիտ տղամարդու, ապա նա հաստատ արժանի է ձեր երջանկության պահապանը լինելուն: Մի քիչ հանդուգն տղամարդիկ իրոք գրավում են կանանց, բայց քանի դեռ այդ ինքնավստահությունը վեր չի ածվում ավելորդ մեծամտության: Մենք կենսաբանորեն այնպես ենք ծրագրավորված, որ գնահատենք ուժը դրա ցանկացած դրսեւորումով:

8. Նա ձեզ ծիծաղեցնելու ու ժպիտ պարգեւելու հազվագյուտ ունակություն ունի

Եթե դուք հարաբերությունների մեջ եք մի տղայի հետ, որը ունակ չէ ծիծաղեցնել ձեզ կամ բարձրացնել ձեր տրամադրությունը դժվար պահին, դադարեցրեք դրանք հենց հիմա: Պետք է անկեղծ լինեք ինքներդ ձեր հետ՝ անհումոր տղամարդու հետ կյանքը շատ դժվար է: Որքան շատ եք ծիծաղում ձեր տղամարդու կողքին, այդքան լավ:

Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել