MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

5 առաջարկ՝ ինչպես ավելի երջանիկ դառնալ ամենօրյա կյանքում

21:12, 27 հուլիսի

1. Ընդմիջումներ արեք

Մեր ամենօրյա զբաղմունքների մեծ մասը ծառայում է որեւէ նպատակի: Մենք հավաքում ենք տունը, որպեսզի այն մաքուր լինի, գնում ենք աշխատանքի, որպեսզի որոշակի պարտականություններ կատարենք, սեքսով ենք զբաղվում, որպեսզի հաճույք ստանանք: Մեր կյանքը բաղկացած է մշտական նպատակաուղղված գործունեությունից: Իհարկե նպատակներին հասնելը մեր կյանքին իմաստ ու կարգուկանոն է հաղորդում: Բայց մենք հաճախ են գերագնահատում արդյունքը ու մոռանում այն մասին, որ ընթացքը նույնպես կարող է բավականություն ու ուրախություն պարգեւել: Ժամը կամ մեկուկես ժամը մեկ ընդմիջում արեք: Աշխատասերների շրջանում տարածված է այն տեսակետը, որ լավագույն հանգիստը մեկ այլ գործով զբաղվելն է: Բայց այդ գործը չպետք է կապակցված լինի խնդիրներ լուծելու ու պատասխաններ գտնելու հետ: Ավելի լավ է 15 րոպե անցկացրեք լիցքաթափված ու հանգիստ վիճակում:

2. Միացրեք ներքին ավտոպիլոտը

Ժամանակի մոտավորապես 40 տոկոսը մենք գործում ենք ավտոմատ: Այսինքն մեր գործողությունները կառավարում են մեր սովորությունները, այլ ոչ թե գիտակից որոշումները: Կարող է թվալ, թե որքան շատ գիտակից գործողություններ ենք մենք իրականացնում, այդքան լավ: Բայց իրականում մենք ավելի շատ բան ենք հասցնում, երբ առանձնապես խորը չենք մտածում այն մասին, թե ինչ ենք անում: Մեր յուրաքանչյուր քայլը գիտակից կառավարելու անհրաժեշտությունը առաջացնում է այպես կոչված «հոգնածություն որոշումների կայացումից: Հնարավորինս շատացրեք ավտոմատ գործողությունները: Դա չի նշանակում, որ դուք պետք է ռոբոտի վերածվեք ու չմտածեք, թե ինչ եք աանում: Պարզապես ձեր գործողությունները ենթարկեցրեք որոշակի ռիթմի: Մի որոշեք՝ անել մարզանք առավոտից, թե ոչ, պարզապես արեք եւ վերջ: Որքան շատ ամենօրյա սովորություններ ձեռք բերեք, այդքան ավելի շատ բան կհասցնեք ու ավելի քիչ սթերս կզգաք: Ցանկացած սովորության մեջ ամենակարեւորը այն է, որ սկսեք որեւէ բան անել: Առավելագույնս հեշտացրեք առաջին քայլը: Այն պետք է 20 վայրկյանից ավել չտեւի: Օրինակ, եթե դուք ուզում եք ինքներդ ձեզ սովորեցնել ամեն օր մարզանք անելուն, չարժե գանտելները ու էսպանդերը դնել հեռու՝ մահճակալի տակ:

3. Ազատվեք ավելորդ բաներից

Արդունավետության համար մրցավազքում մենք հաճախ ենք ինքներս մեզ ճնշման տակ դնում ու դա ոչ միայն հակառակ էֆեկտն է առաջացնում, այլեւ ազդում է մեր ինքնազգացողության վրա: Ելքն այն է, որ  վերանայեք ձեր նպատակները, թողնելով միայն այն, ինչ ձեզ անհրաժեշտ է: Հաճախ մեր գերծանրաբեռնբածությունը ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված, այլ մեր սեփական որոշումներով ու մյուսների առաջ մեր իսկ հորինած պարտականություններով: Որոշեք ձեզ համար հինգ առաջնային նպատակներ ու մնացած ամեն ինչին ասեք «ոչ»: Մենք շատ ժամանակ ենք ծախսում արձագանքելով արտաքին գրգռիչներին, այլ ոչ թե առաջնորդվելով մեզ համար կարեւոր նպատակներին համապատասխան: Դա թույլ է տալիս, որ հանգամանքներն ու մարդիկ կառավարեն մեր հոգեվիճակը: Մեր մտքով պարզապես չի անցնում ժամանակ առ ժամանակ վերանայել մեր պարտականությունները, ծրագրերը ու սովորությունները:

4. Հարաբերություններ սկսեք

Հարցրեք հոգեբաններին, ապահովագրական գործակալներին ու տարեց մարդկանց ու նրանք բոլոր միաձայն կասեն, որ կյանքում հարաբերություններից կարեւոր ոչինչ չկա: Դրան հավատալը հեշտ է, երբ խոսքը մտերիմ մարդկանց մասին է: Բայց նույնիսկ մակերեսային, ոչինչ չպարտավորեցնող հարաբերությունները կարող են մեզ երջանկացնել: Բոլորովին անծանոթ մարդու հետ զրույցը մեզ դժվար է թվում, սակայն հիմնականում այդ անհարմարության զգացողությունը կարճ է տեւում, իսկ մտերիմ հարաբերությունների բացակայությունը իր առավելություններն ունի՝մենք միմյանց մասին ոչինչ չգիտենք, ու դա մեզ ավելի անկեղծ լինելու հնարավորություն է տալիս: Պարտադիր չէ, որ դուք փոխեք ձեր սովորական կենսակերպը: Պարզապես ձեր ուշադրությունը ուրիշների վրա էլ կենտրոնացրեք: Լսեք: Հարցրեք, թե վերջերս ինչ լավ բաներ են կտարվել մարդկանց հետ, լսեք նրանց, քաջալերեք: Մի վախեցեք անկեղծ լինելուց՝ ձեր զրուցակիցը ամենայն հավանականությամբ իրեն նույնքան անհարմար է զգում ու եթե դուք նրան ընդառաջ քայլ անեք՝ դա կօգնի որ նա հաղթահարի իր կաշկանդվածությունը:

5. Ավելի հանդուրժողական եղեք անհարմարությունների նկատմամբ

Մեզնից շատերը տուն են գալիս ու մտածում «Ես ուզում եմ պարզապես հանգիստ նստել, ոչինչ չանել»: Եվ դա հասկաննալի է, քանի որ դուք շատ եք աշխատել ու ուժասպառ եք եղել: Բայց ոչինչ չանելով դուք ձեր կյանքն ավելի հաճելի չեք դարձնի: Պարադոքսն այն է, որ մենք հաճախ ուզում ենք անել ոչ թե այն, ինչ կերջանկացնի մեզ, այլ այն, ինչը մեզ ավելի հեշտ է թվում: Կազմեք ձեր ուժեղ կողմերի, հետաքրքրությունների ու կյանքի այն ոլորտների ցանկը, որտեղ դուք ձեզ ավելի հարմար եք զգում:

Հոգ տարեք, որպեսզի ձեր կյանքում մշտապես լինի ձեր հետաքրքրության առարկան, որպեսզի նա ձեզ դրդի ստեղծագործելու, ծառայի որպես ուրախության արդյունք:

Աղբյուր՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել