1.Կարող եմ արդյոք անել այնպես, որ դու ինձ հետ քեզ ավելի հարմարավետ զգաս:
Սա հիանալի հարց է, որը կարելի է տալ, ինչպես ձեր անձնական շփման, ժամանցի պահին, այնպես էլ ինտիմ հարաբերությունների ժամանակ: Հարցրու, թե ինչ է նա ցանկանում: Ինչն է նրան հատկապես հաճելի, երբ ձեր կողքին է: Գուցե ցանկանում է մի քանի րոպե լուռ պառկել քո կողքին՝ լիաթոք շնչելով քո բույրը: Իսկ գուցե նա գրկախառնության կարիք ունի՝ որպես սիրո արտահայտություն: Հնարավոր է, որ միմյանց աչքերի մեջ նայելն արդեն բավական է:
2.Բավարարում է արդյոք քեզ մեր սեքսուալ կյանքը:
Սակայն չարժե տղամարդուն ուղղակիորեն ուղղել այս հարցը: Ավելի լավ է, երբեմն զգուշորեն փորձիր նրա հետ ձեր համատեղ սեքսուալ կյանք նորամուծություններ մտցնելու թեման շոշափել: Հետաքրքրվիր, թե նա ուրիշ ինչ կցանկանա փորձել, ինչն է նրան հետաքրքրում: Կարող ես առաջարկել նաեւ սեփական տարբերակներդ: Հնարավոր է, որ դու ինքդ նույնպես ցանկություններ ունենաս այդ հարցում: Կարեւոր է հիշել, որ այդ հարցը կարելի է տալ այն ժամանակ, երբ կնոջ եւ տղամարդու հարաբերությունները արդեն հասել են ինտիմ մերձեցման փուլին: Իսկ եթե դու նոր ես սկսել հանդիպել նրա հետ, ապա քո հարցը բոլորովին տեղին չի լինի, ավելի լավ կլինի այն հետաձգել:
3.Ինչպե՞ս կցանկանաս, որ ես աջակցեմ քեզ կյանքում:
Թերեւս հավանական է, որ նրան արդեն ամեն ինչ բավարարում է: Սակայն չափազանց քիչ դեպքերում է այդպես լինում: Այդ պատճառով էլ հիմնականում այս հարցը կարող է դիպչել ընկերոջդ սրտի համապատասխան լարերին եւ նրա մեջ սեփական ցանկությունների մասին խոսելու ձգտում առաջացնել:
4.Արդյոք պատահաբար չեմ արել այնպիսի բան, որը քեզ տհաճություն է պատճառել:
Այս հարցին քո տղամարդու պատասխանը կարող է քեզ լիովին զարմացնել: Օրինակ՝ դու կարծում էիր, որ ձեր միջեւ ամեն ինչ հիանալի է, բայց զրույցից հետո պարզվում է, որ ձեր հարաբերության որոշ պահեր այնքնա էլ քո տղամարդու սրտով չեն եղել: Եղի՛ր ուշադիր, լսի՛ր եւ մի՛ ընդհատիր նրան:
Եթե ընկերդ որոշի պատասխանել այդ հարցին, ապա դա նրա կողմից շատ համարձակ քայլ կլինի: Չէ՞ որ պատմելով այն մասին, թե քո արարքներից որոնք են նրան ցավ պատճառել, ինչից է նա հիասթափվել, դրանով իսկ նա կարող է հենց ձեզ որոշակի ցավ պատճառել, եւ նրա համար չափազանց դժվար կլինի ամեն ինչ բացահայտ ասել: Դրանից հետո շնորհակալություն հայտնիր նրան անկեղծության համար եւ ներողություն խնդրիր, եթե կզգաս քո մեղավորությունը: Կարող ես խոստանալ, որ կուղղվես եւ այլեւս նման կերպ չես վարվի: Քո տղամարդուն իսկապես հաճելի կլինի դա:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները