MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

4 հարց, որոնք հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի

21:12, 30 հուլիսի

1.Կարող եմ արդյոք անել այնպես, որ դու ինձ հետ քեզ ավելի հարմարավետ զգաս:

Սա հիանալի հարց է, որը կարելի է տալ, ինչպես ձեր անձնական շփման, ժամանցի պահին, այնպես էլ ինտիմ հարաբերությունների ժամանակ: Հարցրու, թե ինչ է նա ցանկանում: Ինչն է նրան հատկապես հաճելի, երբ ձեր կողքին է: Գուցե ցանկանում է մի քանի րոպե լուռ պառկել քո կողքին՝ լիաթոք շնչելով քո բույրը: Իսկ գուցե նա գրկախառնության կարիք ունի՝ որպես սիրո արտահայտություն: Հնարավոր է, որ միմյանց աչքերի մեջ նայելն արդեն բավական է:

2.Բավարարում է արդյոք քեզ մեր սեքսուալ կյանքը:

Սակայն չարժե տղամարդուն ուղղակիորեն ուղղել այս հարցը: Ավելի լավ է,  երբեմն զգուշորեն փորձիր նրա հետ  ձեր համատեղ սեքսուալ կյանք նորամուծություններ մտցնելու թեման շոշափել: Հետաքրքրվիր, թե նա ուրիշ ինչ կցանկանա փորձել, ինչն է նրան հետաքրքրում: Կարող ես առաջարկել նաեւ սեփական տարբերակներդ: Հնարավոր է, որ դու ինքդ նույնպես ցանկություններ ունենաս այդ հարցում: Կարեւոր է հիշել, որ այդ հարցը կարելի է տալ այն ժամանակ, երբ կնոջ եւ տղամարդու հարաբերությունները արդեն հասել են ինտիմ մերձեցման փուլին: Իսկ եթե դու նոր ես սկսել հանդիպել նրա հետ, ապա քո հարցը բոլորովին տեղին չի լինի, ավելի լավ կլինի այն հետաձգել:

3.Ինչպե՞ս կցանկանաս, որ ես աջակցեմ քեզ կյանքում:

Թերեւս հավանական է, որ նրան արդեն ամեն ինչ բավարարում է: Սակայն չափազանց քիչ դեպքերում է այդպես լինում: Այդ պատճառով էլ հիմնականում այս հարցը կարող է դիպչել ընկերոջդ սրտի համապատասխան լարերին եւ նրա մեջ սեփական ցանկությունների մասին խոսելու ձգտում առաջացնել:

4.Արդյոք պատահաբար չեմ արել այնպիսի բան, որը քեզ տհաճություն է պատճառել:

Այս հարցին  քո տղամարդու պատասխանը կարող է քեզ լիովին զարմացնել: Օրինակ՝ դու կարծում էիր, որ ձեր միջեւ ամեն ինչ հիանալի է, բայց զրույցից հետո պարզվում է, որ ձեր հարաբերության որոշ պահեր այնքնա էլ քո տղամարդու սրտով չեն եղել: Եղի՛ր ուշադիր, լսի՛ր եւ մի՛ ընդհատիր նրան:

Եթե ընկերդ որոշի պատասխանել այդ հարցին, ապա դա նրա կողմից շատ համարձակ քայլ կլինի: Չէ՞ որ պատմելով այն մասին, թե քո արարքներից որոնք են նրան ցավ պատճառել, ինչից  է նա հիասթափվել, դրանով իսկ նա կարող է հենց ձեզ որոշակի ցավ պատճառել, եւ նրա համար չափազանց դժվար կլինի ամեն ինչ բացահայտ ասել: Դրանից հետո շնորհակալություն հայտնիր նրան անկեղծության համար եւ ներողություն խնդրիր, եթե կզգաս քո մեղավորությունը: Կարող ես խոստանալ, որ կուղղվես եւ այլեւս նման կերպ չես վարվի: Քո տղամարդուն իսկապես հաճելի կլինի դա:

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել