«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ոսկե ծիրանը» «Փայլատակում» ֆիլմի բացօթյա ցուցադրություն իրականացրեց «ՌիվեռՍայդ» ավտոմոբիլային կինոթատրոնում

13:31, 22 հուլիսի

Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի ստեղծման 40-ամյակի առթիվ՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կինոնկարի բացօթյա ցուցադրություն իրականացրեց «ՌիվեռՍայդ» ավտոմոբիլային կինոթատրոնում։ Կինոդիտումն անցկացվեց հուլիսի 20-ի երեկոյան։

Այս կերպ շատ սեղմ ժամկետներում փորձ արվեց մեկ ֆիլմի ցուցադրությամբ պահպանել փառատոնի ամենամյա կոլեկտիվ կինոդիտման՝ այս օրերին անհասանելի գեղեցիկ ավանդույթը։ Կինոդիտմանը մասնակիցները գալիս էին իրենց սեփական ավտոմեքենաներով, որոնցից էլ հենց դիտում էին ֆիլմը։

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը փաստում է՝ հրաշալի հնարավորություն էր կինոյին կարոտ մարդկանց փորձել ինչ-որ կերպ ֆիլմ ցույց տալ, այն էլ՝ ոչ թե օնլայն, այլ ապահովել կոլեկտիվ կինոդիտումը։ «Միակ հնարավոր ձևաչափը, հաշվի առնելով իրավիճակը, սա էր։ Պետք է ասել, որ նմանատիպ ցուցադրությունները նոր երևույթ են Հայաստանի համար, սակայն արտերկրում շատ ընդունված ձևաչափ է»,-նշեց նա՝ առանձնահատուկ ընդգծելով, որ չնայած համավարակին` հուլիսին փառատոնը հանդես է եկել ինչպես օնլայն, այնպես էլ՝ կենդանի նախաձեռնություններով:

Նշենք, որ «Փայլատակում»-ը ռեժիսոր Սթենլի Կուբրիկի՝ 1980 թվականին Սթիվեն Քինգի համանուն գրվածքի հիման վրա նկարահանած ամերիկյան ֆիլմ է։ Այն շատ կինոքննադատների կարծիքով համարվում է լավագույններից մեկը սարսափ ֆիլմերի ժանրում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել