ԽՈՅԵՐ
Օգոստոսի 1-ին ձեր սիրելի էակը վիրավորվելու է ձեզնից։ Տարաձայնություններից խուսափել չի լինի այսօր։ Բայց վիճելուց հետո աստղերը հուշում են, որ նա անպայման մտածելու եւ կարոտելու է ձեզ։ Իսկ ինչո՞ւ չզանգել նրան կամ հաշտեցման հաղորդագրություն գրել նրան։
ՑԼԵՐ
Այսօր սիրելի անձնավորությունը ստանդարտ խնդիրներին կտա ոչ ստանդարտ լուծումներ։ Սակայն նրա որոշումները ոչ միայն կզարմացնեն, այլեւ կզայրացնեն ձեզ։ Բայց մի բան պետք է հիշել՝ եթե ձեր ընտրյալը լիներ սովորական մեկը, դուք երբեք ձեր սերը նրան չէիք տա։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Օրը բարենպաստ է հարաբերությունների համար։ Հավանաբար, վաղուց հորիզոնում կա մեկը, որը արժանացել է ձեր ուշադրությանը։ Իսկ ինչու՞ չանել առաջին քայլը եւ նրան հնարավորություն տալ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Պետք չէ այդքան մտահոգվել սիրելի անձնավորության մասին եւ սարսափելի տեսարաններ պատկերացնել։ Ճիշտ է, դա այսօր ձեզ մոտ շատ դժվար կլինի, բայց աստղերը հուշում են՝ անտեղի չքայքայել նյարդերը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր երազների տղամարդու սիրտը գրավելու գործընթացը մոտենում է ավարտին։ Շատ շուտով նա զիջելու է իր դիրքերը։ Բայց միթե դրանից հետո կյանքը հետաքրքի՞ր կլինի ձեզ համար։ Իսկ միգուցե պետք չէ այդքան շտապել։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ստիպված եք լինելու լրջորեն մտածել՝ արդյոք շատ չէ ձեր հոգատարությունն ու ջերմությունը սիրելի էակի հանդեպ։ Եթե հարաբերություններում հավասարակշռությունը խախտված է, եւ ձեր սերը փոխադարձ չէ, ուրեմն հավանականությունը շատ մեծ է, որ շուտով անձնական կյանքում լուրջ խնդիրներ են սպասվում։
ԿԱՐԻՃՆԵՐ
Օգոստոսի 1-ին դժվար կլինի ձեր սիրելի էակին համոզել ձեզ հետ խենթություններ անել։ Նա այսօր կփորձի ամեն գնով հետեւել կարգ ու կանոնին։ Բայց աստղերը հուշում են, որ նրան համոզելն ու միասին արկածներով լի օր անցկացնելը ձեր ուժերից վեր չէ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Օգոստոսի 1-ը խղճահարության օր է հայտարարված։ Այսօր դուք բոլորին ոչ թե կարեկցելու, հասկանալու եւ օգնելու եք, այլ խղճալու։ Ձեր սիրելի էակը նույնպես կլինի այդ ցուցակում։ Կարեւորը չմոռանալ չափի մասին եւ չբարկացնել նրան։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր պետք է սիրելի անձնավորության հետ մտածել վաղվա խնդիրների եւ դրանք կանխելու մասին։ Սակայն չի նշանակում, որ ստիպված եք լինելու մոռանալ ներկան։ Վայելեք նրա ներկայությունը ձեր կողքին՝ ցույց տալով ձեր սերն ու ջերմությունը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Ջրհոսները օգոստոսի 1-ին շատ անտարբեր ու քնկոտ կլինեն։ Դա անգամ նրանց սիրելի էակը կնկատի եւ կցանկանա հասկանալ պատճառը։ Փորձեք պարապես բացատրել նրան, որ հոգնել եք եւ ոչ մի այլ պատճառ չկա։ Բայց մի մոռացեք այդ ամենն ասել նուրբ ժպիտով։
ՁԿՆԵՐ
Փորձեք այսօր ձեր սիրելի էակին չշեղել աշխատանքից, քանզի նա կանգնած է լինելու որոշակի խնդիրների առաջ։ Օգոստոսի 1-ին նա պետք է ավարտի սկսած գործը, եւ ձեզ հետ շփվելու ժամանակ չի ունենա։ Անհանգստանալու կարիք չկա, վաղն ամեն ինչ կփոխվի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել