Ուկրաինաբնակ դիզայներ Հայկ Ավանեսյանը, որը հայտնի է աստղային համագործակցություններով, Կիեւում թողարկել է իր նոր հավաքածուն, որը ոգեշնչված է զինվորական պաշտոնյաների համազգեստներից` կիտելներից: Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` հայազգի դիզայերը որոշել է կրեատիվ լուծում գտնել իր հավաքածուն ցուցադրելու համար` որպես «մոդելներ» ընտրելով արձանների:
«Ես` ինքս, կիտելների մեծ սիրահար եմ եւ արդեն քանի տարի է` ստեղծում եմ նման ոճի պիջակներ: Ըստ իս` կիտելն ունի բնավորություն, պատմություն ու փիլիսոփայություն: Կնոջ ուժն ինձ ոգեշնչեց, որպեսզի ես ստեղծեմ կանացի կիտելներ: Իմ այս հավաքածուն իր մեջ ներառում է ուժի եւ նրբության համադրություն»,-ասում է Հայկը:
Անդրադառնալով իր յուրահատուկ «մոդելներին»` դիզայները նշում է.
«Երկար էի մտածում նոր հավաքածու ներկայացնելու մասին, իսկ այսօրվա իրավիճակը թելադրում է իր կանոններն ու տրամադրությունը: Ահա` մտածեցի իրականացնել մի ֆոտոշարք, որտեղ մոդելները կլինեին արձանների տեսքով` եւ գեղեցիկ է, եւ մեր բրենդի ոճով, եւ իրականացրել ենք քիչ մարդկանց մասնակցությամբ: Լուսանկարիչն էլ ինքս եմ»:
Հիշեցնենք, որ Հայկ Ավանեսյանի հայտնի հաճախորդներից են Վերա Բրեժնեւան, Թինա Քերոլը, Եկատերինա Պոլեխինան, «Կուխնյա» սերիալի աստղ Ելենա Պոդկամինսկայան, «Վիա Գրա» խմբից Էրիկա Գերցեգը եւ այլք:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 24 հունվարի
«Խաղաղ վայր 2» ֆիլմի թողարկումը կրկին տեղափոխվել է22:12, 24 հունվարի
8 տղամարդկային կանոն, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ21:31, 24 հունվարի
Լիա Զախարյանի ձմեռային ոճային կերպարը21:01, 24 հունվարի
Մահացել է հոլիվուդյան սցենարիստ Ուոլտեր Բերնշտեյնը20:22, 24 հունվարի
2021-ի նորույթները․ սերիալներ, որոնք արժե դիտել (մաս երկրորդ)19:48, 24 հունվարի
«Ժպտանք ու կյանքն էլ կժպտա մեզ...երեւի»․ Յուլյա Ֆինկի եւ ամուսնու լուսանկարը19:18, 24 հունվարի
Դեմքի մաքրում դիմակների միջոցով18:46, 24 հունվարի
«Տրամադրության գույնը սեւ է»․ Եվա Բաղդասարյանը հրապուրիչ կերպարում18:14, 24 հունվարի
Կաղամբով դիետա17:31, 24 հունվարի
Սոֆի Դեւոյանն ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել17:17, 24 հունվարի
Յանա Ռուդկովսկայան որդուն վիրավորողներին պատժի ենթարկելու համար պատրաստ է նվաստացման16:04, 24 հունվարի
«Երբ ասում եմ իրական տարիքս, շոկ են ապրում». Անուշկա Մարգարյանը` 32-ամյակի, փոքր երեւալու եւ անձնականի մասին