Դառնալով հայտնի, շատ աստղեր մոռանում են փողի արժեքի մասին։ Ոմանք ողջ ունեցվածքը ներդնում են շքեղ առանձնատներ գնելու մեջ, մյուսները գնում են հնաոճ իրերի հավաքածուներ կամ ծախսում այլ շքեղ իրերի վրա։ Մեր այս նյութում ընդգրկված հայտնի մարդիկ բացառություն են, քանզի նրանք միլիոններ են վաստակում, բայց շատ համեստ են ապրում։
Կիանու Ռիվզ
Չնայած հսկայական կարողության, Կիանու Ռիվզը չի գնում թանկարժեք ավտոմեքենաներ եւ հսկայական տներ։ Դերասանը վարում է ճգնավորի կենսակերպ եւ գրեթե բոլոր եկամուտները ծախսում է բարեգործության վրա։ Հոլիվուդյան աստղը մետրոյով է երթեւեկում, հագնվում է շուկայից գնված իրերով եւ իրեն սուպերաստղ չի համարում։
Էշթոն Քաթչեր եւ Միլա Կունիս
Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը գիտեն, թե ինչ գնով են վաստակում գումարները։ Երկուսն էլ ծնվել են ոչ հարուստ ընտանիքներում եւ շատ են աշխատել, որպեսզի ապահովեն իրենց եւ իրենց երեխաների բարեկեցիկ ապագան։ Չնայած այն հանգամանքին, որ այժմ ամուսինները ոչ մի բանի կարիք չունեն, նրանք դեռ նախկինի պես վարում են շատ տնտեսող կենսակերպ։ Զույգն ուշադիր է ընտանեկան բյուջեի բաշխման հարցերին եւ իրենց ավելորդություններ թույլ չեն տալիս։ Նրանք այդ նույն ավանդույթներով են դաստիարակում իրենց որդուն եւ դստերը:
Ջենիֆոր Լոուրենս
Ջենիֆեր Լոուրենսի մոտ նույնպես աստղային հիվանդության ախտանիշներ չեն նկատվում։ Նույնիսկ ճանաչում ստանալով մասնագիտական ոլորտում դերասանուհին հավատարիմ է մնացել իր սովորույթներին եւ չի փոխել սովորական կենսակերպը։
Ջենը խոստովանում է, որ ինքը տնակյաց է։ Դերասանուհուն ուրախություն են պարգեւում պարզ բաները՝ համեղ սնունդն ու լավ ֆիլմը։ Եկամուտների մի մասը նա փոխանցում է բարեգործության, իսկ մնացած գումարը մի կողմ է դնում։
Քիրա Նայթլի
Քիրա Նայթլին փորձում է իրեն զերծ պահել ինքնաբուխ գնումներից։ Դերասանուհին մեկ ամսվա համար գումարային լիմիտ է սահմանել եւ փորձում է այդ գումարից ավելի շատ չծախսել: Նա ընտրում է դեմոկրատական բրենդի հագուստ, չի օգտվում անհատական ոճաբանների ծառայություններից։ «Ինձ թվում է՝ պահպանելով լյուքս ոճի ապրելակերպը, դուք չեք կարող իսկապես շփվել այլ կերպ ապրող մարդկանց հետ։ Դա հեռացնում է ձեզ», - ասում է աստղը: Կյանքիս ամենալավ, ամենաուրախ ժամանակներն անցել են ոչ շքեղ վայրերում»։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Getty images, Persona Stars
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ