«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մահացել է «Կեսգիշերային ճեպընթաց» եւ «Դեւիդ Գեյլի կյանքը» ֆիլմերի ռեժիսոր Ալան Փարքերը

23:01, 31 հուլիսի

76 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի ռեժիսոր Ալան Փարքերը, որը հայտնի է «Կեսգիշերային ճեպընթաց»,  «Թռչնակը» եւ «Դեւիդ Գեյլի կյանքը» ֆիլմերով: Այս մասին հայտնել է բրիտանական կինոինստիտուտը՝ հստակեցնելով, որ Փարքերը մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո ։

Փարքերը ծնվել է 1944 թ.-ին՝ Լոնդոնում։ Կարիերայի սկզբում նա աշխատել է գովազդային բյուրոյում, սակայն ավելի ուշ տեղափոխվել է հեռուստատեսություն։ Նրա առաջին աշխատանքերը «Առանց հիշաչարության» եւ «Մեր Ցիսսին» կարճամետրաժ ֆիլմեր են, իսկ 1976 թվականին նա նորամուտը նշել է լիամետրաժ կինոյում՝ նկարահանելով «Բաղսի Մելոունան», 1930-ական թվականների գանգստերական Չիկագոյի թեմայով մյուզիքլ-պարոդիան:

Նրա հաջորդ ֆիլմը «Կեսգիշերային ճեպընթաց» բանտային դրաման էր։ Այն պատմում է ամերիկացու մասին, ում ավելի քան 30 տարվա ազատազրկման են դատապարտել Թուրքիայից թմրանյութերի մաքսանենգության փորձի համար։

Փարքերը երկու անգամ առաջադրվել է «Օսկարի»՝ «Միսիսիպին կրակի մեջ» եւ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմերով։ Նա նաեւ հինգ անգամ պարգեւատրվել է բրիտանական կինոակադեմիայի կողմից, այդ թվում ՝ որպես Դուբլինի երաժիշտների մասին «Պարտականություններ» ֆիլմի լավագույն ռեժիսոր եւ սցենարիստ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել